Իրավունք 17:47 02/04/2024 Հայաստան

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ Ժաննա Անդրեասյանի հրամանների դեմ ներկայացրած հայցերի հետքերով

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը փետրվարի վերջին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց՝  7-րդ դասարանի երեխաների ծնողների հետ միասին հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։

Panorama.am-ը գնացել է հայտարարության հետքերով՝ պարզելու, թե ինչ ճակատագիր ունեցավ հայցը։

Այն վարչական դատարանը ստացել է փետրվարի 26-ին։ Որպես հայցվոր հանդես են եկել  Արա Զոհրաբյանը, Սիրանուշ Պողոսյանը, Աստղիկ Բաղդասարյանը, Տաթև Խաչատրյանը։

Նրանք դատարանից պահանջում են անվավեր ճանաչել Ժաննա Անդրեասյանի՝ 03.08.2023թ. թիվ 1342-Ա/2 հրամանով հաստատված «2023- 2024թթ. ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների հանրակրթական առարկաների գործածության երաշխավորված դասագրքերի օգտագործման ժամկետները և ցանկը» հավելվածի «ՅՈԹԵՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ» բաժնի «10»-րդ տողն (կետը)։

Հրամանի այդ տողը վերաբերում է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց Պատմություն» դասագրքին։

Նույն օրը գործը մակագրվում է դատավոր Ելենա Առաքելյանին։ Վերջինը մարտի 1-ին որոշում է կայացնում ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելու մասին՝ հիմնավորելով, որ դատավարական ժամկետը բաց է թողնվել։

Սահմանված ժամկետում հայցվոր կողմը  դիմում է Վերաքննիչ վարչական դատարան՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ։ Գործը մակագրվել է դատավոր Կարեն Գևորգյանին։

Panorama.am-ի հետ զրույցում փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց՝ դատարանը չի ընդունել հայցը՝ նշելով, թե ինչո՞ւ է օգտոստին ընդունված հրամանը բողոքարկվում հունվարին։

«Դատարանն ասում է՝ հրամանն ընդունվելուց երկու ամիս անց պետք էր դիմել դատարան։ Իսկ մենք հակադարձում ենք՝ այդ հրամանը մենք չենք ստացել։ Այն ստացել ենք հունվարին հարցումների արդյունքում։ Հիմա դիմել ենք Վերաքննիչ վարչական դատարան՝ բերելով մեր փաստարկները։ Մենք ակնկալում ենք, որ դատարանն արդարադատություն կիրականացնի։ Ես կարծում եմ՝ իրականում իրավական հիմքերը բավարար են, որ կրթության, գիտության և չգիտեմ ինչ նախարարության այդ հրամանը ճանաչվի անվավեր»,-ասաց հայցվոր Զոհրաբյանը՝ նշելով, որ փորձելու են բախել բոլոր հնարավոր դռները՝ հասնելու այդ դասագրքի չեղարկմանը։

Նրա խոսքով, 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ երկու հայց կա ներկայացված, որոնք փոխկապակցված են։

«1342-Ա/2 հրամանի վիճարկվող տողում ի սկզբանե նշված է եղել երկու գիրք՝ մեկն այս վիճահարույց գիրքն է՝ Ս. Հովհաննիսյանի հեղինակությամբ, մյուսը նորմալ դասագիրք է, որով անցել են նախինում։ ԿԳՄՍ նախարարությունը նորմալ դասագիրքը հանել է հրամանից՝ հասկանալով, որ բոլոր դպրոցներում այն դասագրքով կանցնեին առարկան։ Մի առանձին հրաման կա այդ մասին, դա էլ ենք վիճարկել։ Փաստորեն անօրինական կերպով նախկին դասագիրքը դուրս են թողել շրջանառությունից։ Եթե այս հայցը բավարարվի ու դասագրքերի ցանկում վերականգնվի նախկին դասագիրքը, ապա շատ դպրոցներում կանցնեն այդ դասագրքով»,- ասաց Ա. Զոհրաբյանը։

Նշենք, որ խոսքը վերաբերում է Ժ. Անդրեասյանի կողմից ստորագրած 2023 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1342-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելուն, որով ուժը կորցրած են ճանաչվել հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների համար երաշխավորված մի շարք դասագրքերի՝ այդ թվում Հայոց պատմություն առարկայի նախկին դասագրքի օգտագործման ժամկետները։

Իրավական այս ակտի դեմ հայց ներկայացրել է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը։ Հայցն ընդունվել է վարույթ։ Դատաքննությունը նշանակվել է մայիսի 14-ին։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}