Սա հարվածելու է Հայաստանի տնտեսությանը. ՌԴ ԱԳՆ-ն՝ «Միր» քարտերից հրաժարվելու մասին
Ցավով նշում ենք, որ այս հարցում էլ Երևանը ենթարկվեց արևմուտքի ճնշմանը։ Այս մասին ապրիլի 3-ի ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանում ռուսական «Միր» քարտի սպասարկման դադարեցումը։
«Երկրի տնտեսությունը զգալի վնասներ է կրելու, նրա քաղաքացիներին սպասվում են լուրջ անհարմարություններ, Ռուսաստանի Դաշնությունում աշխատող հայերի համար կդժվարանա գումար փոխանցել հայրենիք, զբոսաշրջիկները կկորցնեն նաև քարտով վճարելու հնարավորությունը։ Անցյալ տարի, հիշեցնեմ, նրանց թիվը գերազանցել է մեկ միլիոնը։
Կան նաև այլ օրինակներ, թե ինչպես դա կհարվածի Հայաստանի տնտեսությանը։ Վստահ եմ, որ, ցավոք, այս քայլի վնասներն շատ ավելի մեծ են, քան արևմտյան սահմանափակումների հիպոթետիկ վնասը»,-ասել է Զախարովան։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է.
«Բաքվի և Երևանի միջև բոլոր տարածքային վեճերն ու պահանջները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան։
Կարծում ենք, որ վաղուց եկել է ժամանակը վերականգնելու Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը։ Կոչ ենք անում մեր գործընկերներին դրսևորել քաղաքական կամք, վերսկսել շփումները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը այն ձևաչափերում, որոնցում Ռուսաստանի աջակցությամբ մեկնարկել է ամենադժվար խնդիրների լուծումների արդյունավետ որոնումը, ներառյալ՝ սահմանների սահմանազատումը, տարածաշրջանում տրանսպորտային ուղիների լոգիստիկ երթուղիների ապաշրջափակումը և խաղաղության պայմանագրի մշակումը»։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է
- Զախարովա. Հայաստանն իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելու դեպքում մեր գործունեությունը դժվարանալու է.Սուրեն Սաֆարյան