![](https://panorama.am/news_images/996/2985478_1/d905fc54_f80a_489b_bf3b_f3fa82557ac8.thumb.jpg)
Քաղաքագետ. Ալիևը շատ լավ հասկանում է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նախօրեին կայացած Բլինքեն- Ալիև հեռախոսազրույցի՝ հրապարակված բովանդակությանը։
«Եթե կարճ նկարագրենք ԱՄՆ Պետքարտուղարի և Ադրբեջանի նախագահի երեկվա հեռախոսազրույցը, ապա դա նրա մասին է, որ Բլինքենն Ալիևին հավաստիացրել է, որ ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում նախատեսված հանդիպումն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։
Սակայն առանց այդ զանգի էլ բոլորի համար պարզ էր, որ Արևմուտքը չի կարող և չի լինելու Հայաստանի դաշնակիցն ընդդեմ Ադրբեջանի:
Դա շատ լավ հասկանում է նաև Ալիևը, որի «մտահոգությունն» ամենևին էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ ապրիլի 5-ից հետո «ուժեղացած» Հայաստանը մարտահրավեր է ստեղծելու Ադրբեջանի համար: Նման պատրանքներով կարող են միայն մեր պսևդոարևմտամետներն ապրել:
Ալիևը շատ լավ հասկանում է, որ ապրիլի 5-ի հանդիպումն ուղղված է Ռուսաստանի և Իրանի դեմ, ուրեմն՝ նրա հիմնական «մտահոգությունն» այն է, թե ինչպես, մի կողմից, այդ փաստը «վաճառի» Մոսկվայի և Թեհրանի վրա, մյուս կողմից՝ Վաշինգտոնում կապիտալիցազնի իր աճող դերակատարությունը, մանավանդ այն պարագայում, երբ Իրանի շուրջ օղակը սեղմվում է»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Էնթոնի Բլինքենը և Իլհամ Ալիևը քննարկել են ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը
- Ինչո՞ւ է Ռուսաստանը հիվանդագին արձագանքում բրյուսելյան հանդիպմանը. Քաղտեխնոլոգի պարզաբանումը
- ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
- Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. Անի Բադալյան
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)