![](https://panorama.am/news_images/996/2986551_1/2.thumb.jpg)
Հայաստանը գնում է Արևմուտքից պրյանիկներ ստանալու երկու նպատակով. քաղաքագետ
«Եթե մենք այլ իրավիճակում լինեինք, երբ Արևմուտք-ՌԴ հարաբերություններն այսքան սրված չլինեին, Հայաստանը գնար հանդիման առանց Ռուսաստանի հետ հարաբերությունների այս կարգի վատթարացման, այդ հանդիպումը կարելի էր միայն ողջունել»,- Ազնավուրի հրապարակում նախքան հանրահավաքի մեկնարկը լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ գնահատելով նախօրեին Բրյուսելում կայացած ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը։
Նա նշեց, որ հիմա Հայաստանը գնում է Արևմուտքից պրյանիկներ ստանալու երկու նպատակով՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում միակողմանի զիջումներ անի, հակառուսական հռետորաբանությունը շարունակի։
«Այդ պաարագայում, եթե հաշվում ենք ռիսկերն ու պլուսները, ակնհայտորեն ռիսկերը շատ-շատ են, տեսնում ենք տարածաշրջանի բոլոր տերությունները՝ ՌԴ, Թուրքիա, Իրան խիստ արձագանքում են, հենց երեկ հանդիպումը նոր էր ավարտվել, Ադրբեջանը անկանոն կրակոցներ է սկսել, այդպես ցույց է տալիս, որ Արևմուտքից հստակ ոչ մի երաշխիք չունեք»,- ասաց Սուրենյանցը։
Նա ընդգծեց, որ Արևմուտքի հետ հարաբերությունները խիստ կարևոր են, բայց կարող են արժեքավոր լինել, եթե դրա հիմքում օրակարգ կա, ոչ թե հակառուսականություն։
Հարակից հրապարակումներ`
- Արդյունքում ի՞նչ ստացան հիմնական կողմերը բրյուսելյան հանդիպումից. Փորձագետի կարծիք
- Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցությունները գերազանց է որակել
- Մանրամասներ՝ Բրյուսելում ի աջակցություն Հայաստանի դիմակայունությանը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից
- ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կտրամադրի. Էնթոնի Բլինքեն
- ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Բլինքեն
- ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
- Ալիևը կարծում է, թե Բրյուսելի հանդիպման նպատակը Ադրբեջանին մեկուսացնելն է
- Մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Փաշինյանը՝ Բրյուսելում
- Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)