Մշակույթ 18:07 09/04/2024 Հայաստան

Հայկականի և մոդեռնի հետաքրքիր սինթեզ՝ Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսում

«Մոդեռն ոճը միջազգային խոշոր շարժում է, որն առաջացել է 19-20-րդ դարերի սահմանագծի արվեստում և գեղարվեստական սկզբունքների ընդհանրությամբ հանդերձ՝ յուրովի է դրսևորվել տարբեր երկրներում։ Ոճի էսթետիկան հիմնված է գեղեցիկի գաղափարի վրա, իսկ գլխավոր խնդիրն է՝ շրջապատող աշխարհի փոխակերպումը գեղեցկության միջոցով, որի կրողը հենց արվեստն է, կյանքը դարձել նույնքան կատարյալ, որքան արվեստն ինքն է։ Նորովի է ընկալվում նաև արվեստագետի գործունեությունը՝ նա դիտվում է իբրև գեղեցիկի արարիչ և ժամանակի ձգտումների հիմնական մեկնաբան»։ Մոդեռնի ոճն այսպես է վերլուծել այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Մոդեռն ոճը» ցուցահանդեսի համադրող Իրինա Բաղդամյանը։ 

Նա համոզված է՝ արվեստի և իրական կյանքի այս միասնությունը հրատապ է նաև այսօր՝ ուղենշելով մոդեռնի նկատմամբ աճող հետաքրքրությունը և օրինակ ծառայելով ներդաշնակ կենսատարածքի ստեղծման արդի խնդիրների լուծման հարցում։ 

Հայաստանի ազգային պատկերասրահը բացված  «Մոդեռն ոճը» ցուցահանդեսը բացահայտում է ազգային վարպետների ներդրման առանձնահատկությունները գեղագիտական այս ուղղության շրջանակում, որը հայտնի է իր գաղափարների և մտահղացումների բազմազանությամբ։ Գեղարվեստական այս դրսևորման ցայտուն վկայությունն է հայտնի վարպետներ Գեորգի Յակուլովի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի, Հակոբ Գյուրջյանի, Մարտիրոս Սարյանի արվեստը, որոնց բարձրարժեք ստեղծագործությունները ներկայացված են ցուցահանդեսում։

Ցուցադրվում են նաև ռուսական մոդեռնի տարաբնույթ կողմերը բնորոշող նկարիչների, հիմնականում` «Միռ իսկուստվա» միավորման առաջատար վարպետների ստեղծագործություններ, ինչպես նաև տարբեր դպրոցների գրքային նկարազարդումների փայլուն նմուշներ, դեկորատիվ-կիրառական արվեստի եվրոպական այնպիսի խոշոր վարպետների գործեր, ինչպիսիք էին Ռ. Լալիկը և Է. Գալլեն։  Ցուցահանդեսն ամբողջացնում են հանրահայտ նկարիչներ Վալենտին Սերովի «Մ. Ակիմովայի դիմանկարը» և Վասիլի Կանդինսկու «Արևելյան սյուիտ» գլուխգործոցները:

«Մոդեռն ոճը Հայաստանի ազգային պատկերասրահում» ցուցահանդեսում տեղ են գտել նաև աշխատանքներ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից:

Ըստ Իրինա Բաղդամյանի, մոդեռնը Հայաստանում ունի վառ արտահայտված յուրատիպություն, ինչի շնորհիվ այն անկրկնելի և ճանաչելի է դառնում բազմաթիվ այլ դպրոցների շարքում։ Այն թույլ է տալիս հայ նկարիչներին՝ որպես ինքնատիպ վարպետների, որոշակի տեղ զբաղեցնել «ար-նուվոյի» պատմության մեջ, նրանք զարգացրել են ոճի օրիենտալիստական ճյուղը և բացի այդ, մեծ դեր են ունեցել ժամանակակից հայ արվեստի արտահայտչալեզվի կազմավորման գործում։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն  Մարինա Հակոբյանը ցուցահանդեսի բացմանն ասաց, որ առհասարակ մոդեռն ոճն ամենաբազմակողմանի, ամենաինքնատիպ ուղղություններից է ամբողջ համաշխարհային կերպարվեստի պատմության մեջ։ Կոնկրետ Ազգային պատկերասրահի հավաքածուն՝ հայկական ու արտասահմանյան, մեծ հնարավորություն է տալիս բազմակողմանի և ամփոփ ներկայացնել մոդեռն ոճը հենց Ազգային պատկերասրահում։

«Այսօր շուրջ 120 ցուցանմուշի տեսքով ներկայացնելու ենք մոդեռն ուղղությունը, դրա բոլոր փուլերը, զարգացումը, էվոլյուցիան»,- ասաց Մ. Հակոբյանը։

Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ժամանակակից արվեստը կառուցվել է հենց մոդեռն ոճի հիմք վրա և այսօր ավելի քան ակտուալ է մոդեռն ոճի ներկայացումը։ 

«Մոդեռնի ոճի առանցքային հատկանիշներից է գեղեցկության ձգտումը։ Այսօր ավելի քան, կարծում  եմ, բոլորս դրա կարիքն ունենք»,- ասաց Մ. Հակոբյանը։ 

Նա նշեց, որ հայ արվեստագետներն այդ շրջանում մեծամասմաբ ուսումնառել են եվրոպական տարբեր երկրներում և, բնականաբար, ազդեցությունից զերծ չէին կարող մնալ, բայց հայկական կերպարվեստի դեպքում դա պարզապես ազդեցություն չէ. «Հետաքրքիր սինթեզ է՝ հայկականի, մեր ազգային դպրոցի և մոդեռն ոճի։ Արևմտաեվրոպական նվաճումները մեզ մոտ մշտապես համադրվել են ազգայինի հետ՝ ստեղծելով շատ ինքնատիպ կերպարվեստ»։ 

Գեղանկարիչ, արվեստաբան Արա Հայթայանի խոսքով, որ հայ նկարիչները միշտ անպայման իրենց ինչ-որ մի կնիքը՝ մոտեցման, գույնի, կոմպոզիցիոն առումով փորձում էին տեղայնացնել. «Մոդեռնի տեղայնացնելը շատ բնորոշ է մեր նկարիչներին, ինչն այստեղ տեսնում ենք»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}