![](https://panorama.am/news_images/997/2988327_1/capture.thumb.jpg)
Մոնտե Կառլո․ Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան
Աշխարհի 17-րդ ռակետ Կարեն Խաչանովն Մոնտե Կառլոյում ընթացող «Մաստերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջանի խաղում հաղթել է աշխարհի 22-րդ ռակետ արգենտինացի Ֆրանցիսկո Չերունդոլոյին։
Հանդիպումն ավարտվել է 4։6, 6։4, 6։3։ հաշվով՝ հօգուտ Խաչանովի։ Թենիսիստները կորտում անցկացրել են 2 ժամ 17 րոպե։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 5,9 մլն եվրո։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը։
rbc.ru-ն գրում է, որ Խաչանովն իր կարիերայի ընթացքում միայն երեք անգամ է Մոնտե Կառլոյում դուրս եկել երրորդ շրջան, այս մրցաշարում նա ավելի առաջ չի գնացել։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)