![](https://panorama.am/news_images/997/2989420_1/53635609425_11e1eeeba3_b.thumb.jpg)
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կհասնի +25-27 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 13-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կնվազի։
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կհասնի +25-27 աստիճանի, մասնավորապես Երևանում կգրանցվի +25, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերում մինչև +27 աստիճան։
Երևանում ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)