![](https://panorama.am/news_images/997/2990984_1/00000000000000000000000000000.thumb.png)
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը
Ելնելով լիագումար նիստում կայացած քվեարկության արդյունքներից՝ Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ նիստից տեսագրությունը հասանելի է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում։
«83 կողմ, ոչ մի դեմ ձայներով Առաջին ընթերցմամբ ընդունվել է օրենքը»,-ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Նիստն ընթանում է Թբիլիսիում բողոքի ցույցերի ֆոնին։
2023 թվականի մարտի 7-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնք ցրվել են ոստիկանների կողմից՝ օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ բերման էին ենթարկվել 133 մարդ։ Ավելի ուշ Վրաստանի իշխանությունները օրինագիծը հետ կանչեցին խորհրդարանից։ Ընթացիկ տարվա ապրիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պաշտոնապես խորհրդարանին է ներկայացրել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծում «օտարերկրյա ազդեցության գործակալ» տերմինի փոխարեն օգտագործվում է «օտարերկրյա տերության շահերը հետապնդող կազմակերպություն» տերմինը։
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում տեղի է ունեցել ընդհարում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև
- Թբիլիսիում ընդդիմությունը բողոքում է օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ
- Թբիլիսիում պայթյունի հետևանքով երկու զոհ կա
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)