![](https://panorama.am/news_images/998/2993083_1/f66262dbb18fc7_66262dbb19007.thumb.jpg)
Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է. Իմանգալի Թասմագամբետով
Հայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով։ ՏԱՍՍ-ին այդ մասին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
«Հայաստանի՝ Որպես մեր կազմակերպության անդամ երկրի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները լավագույն ժամանակաշրջանը չեն ապրում։ Սակայն Հայաստանի գործունեությունը ՀԱՊԿ-ում շարունակվում է, բոլոր հարցերը, որոնք օրակարգային են, լուծվում են աշխատանքային կարգով»,-նշել է նա:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ վերջին շրջանում Երևանը բազմիցս բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները։ Մասնավորապես, Փաշինյանը չի մասնակցել 2023 թվականին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարել է, որ հանրապետությունը սառեցրել է մասնակցությունն այս կազմակերպությանը։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2024 թվականի ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան և անկախ երկրի որոշումն է: Բացի այդ, մինչև գագաթաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսներին շատ բան կարող է փոխվել՝ հուսով եմ՝ դեպի լավը»,- նշել է գլխավոր քարտուղարը կազմակերպություններին:
Հարակից հրապարակումներ`
- Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
- Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում․ ՌԴ փոխվարչապետ
- Զախարովա. Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է
- ՀԱՊԿ-ը պատասխանել է Փաշինյանի հարցին, թե որն է Հայաստանում պատասխանատվության գոտին
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)