Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո»,- նշում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Որպեսզի քաղաքացիները պատկերացնեք, թե դա ինչ է նշանակում, նա հիշեցնում է, որ օրինակ 1992 թվականին Ադրբեջանը Վրաստանի հատվածում մեր խողովակը ամսվա մեջ 30 անգամ պայթեցնում էր` մեզ ճնշելու համար:
«Կարելի է հիշել նաև Շուշիի 2022 թվականի օրինակը. գազատարի պայթեցումը կատարյալ կախվածության ու շրջափակման մեջ դրեց Արցախը:
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել»: Սա թուրք-ադրբեջանական կախվածության հերթական քայլն է լինելու` Տավուշից հետո:
Սա պետք է թույլ չտալ: Միասին ու հիմա»,- գրել է նա։