![](https://panorama.am/news_images/999/2996050_1/000000000000000000000000000000000.thumb.jpg)
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին
ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսացրույցից հետո խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իր շնորհավորանքն է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման հարցում 1991 թ Ալմա Աթայի հռչակագրի հիմքով համաձայնության ձեռքբերման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հավանության է արժանացել ԱՄՆ-ի կողմից։
Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Է.Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցել հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղմանը։
Բլինկենն Ադրբեջանին կրկին հորդորել է հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին և պարտավորություններին, ազատ արձակել Ադրբեջանում անարդարացի որոշումներով ձերբակալվածներին
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)