Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
Քաղաքական
13:42 29/04/2024
Հայաստան

Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան

«Այն, ինչ տեղի է ունենում և  տարվող ադրբեջանական քաղաքականությունը, ակնհայտ է՝ ուղղված է Հայաստանի  անվտանգության համակարգի խաթարմանը»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և  դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանն ունեցած ելույթում ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ որքան երկար դա շարունակվի, այնքան մեծապես խաթարելու է Հայաստանի անվտանգության համակարգը, ռազմավարության վրա նույնպես ազդեցություն է ունենալու։

Թաթոյանի խոսքով, Հայաստանին անվտանգության ռազմավարության ընդունումն, իրագործումն այսօր օբյեկտիվ անհրաժշետություն և հրատապություն են, բայց, բնականաբար, գործող  կառավարության քաղաքականության պայմաններում դա բացարձակապես ահնարին է։

Մանրամասն՝ տեսանյութում։

Placeholder
Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան