Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
Քաղաքական
10:42 06/05/2024
Հայաստան

Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին

«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր անհամաձայնությունը հայտնեց այս տեսակետին։

«Պարոն Նազարյան, երբ որ հայը Հայաստանում ասում է  եզդիների նկատմամբ խտրականություն չկա, նույնն է, ոնց որ տղամարդն ասի՝ կանանց նկատմամբ խտրականություն չկա։
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա՞ , թե՞ չկա»։

Նազարյանն արձագանեց. «Ես գիտեմ»։

«Եզդիական համայքներում առողջապահական ծառայությունները պակաս հասնելի են, քան հայկական համայնքներում։ Ինչո՞ւ է այդպես»,- նշեց Թագուհի Ղազարյանը։

Placeholder
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին