Քաղաքական 20:47 15/05/2024 Աշխարհում

Փաշինյանը պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար․ Լեմկինի ինստիտուտ

Լեմկինի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Արցախյան ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակում՝ Լեմկինի ինստիտուտը շարունակում է հավատարիմ մնալ իր ներգրավվածությանը Հարավային Կովկասում ցեղասպանության ակտիվ կանխարգելման աշխատանքներում՝ միաժամանակ հանձն առնելով առաջ քաշել արդարության և հաշվետվողականության սկզբունքներ:

Թեև մենք, որպես կանոն, չենք խառնվում պետությունների ներքին գործերին, քանի դեռ չկա ցեղասպանության ուղիղ վտանգ, մենք անհրաժեշտ ենք համարում բարձրաձայնելու մեր մտահոգությունները, որոնք բխում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից, որոնք, ըստ ամենայնի, շեղվում են ցեղասպանությունների կանխարգելման, ճանաչման, և անցումային արդարադատության հիմնարար սկզբունքներից, և որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խնդիրներին։

Մասնավորապես, տարակուսանքի և անհանգստության տեղիք են տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, վերջինիս համակուսակից Հովիկ Աղազարյանի վերջերս տված հարցազրույցը, որտեղ պատգամավորը կասկածի տակ է դնում Թուրքիայի դեմ պահանջատիրության Հայաստանի իրավական հիմքերը, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու մասին քննարկումները։

Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, ՀՀ վարչապետը պաշտոնական ոգեկոչման ուղերձ է տարածել, որում, ըստ երևույթին, փորձ է արվում մեղքը բարդել զոհերի վրա՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել Թուրքիայի և Ադրբեջանի հաշվետվողականությունը ցեղասպանական հանցագործությունների պարագայում:
Նրա հայտարարությունը փոշիացնում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված շարունակական սպառնալիքները՝ դրանց հայ հասարակության ներսում հոգեկան ցնցման արդյունքում առաջացած անհիմն վախերի իմաստ վերագրել:
Փաշինյանի խոսքի ակնհայտ համընկնումները Թուրքիայի և Ադրբեջանի ժխտողական քաղաքականության առանցքային կետերի հետ, ինչպես նաև բացահայտ համաձայնությունը տվյալ երկրների պնդումներին, առ այն որ Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղության խոչընդոտ է, բացասական արձագանք են ստացել հասարակություն մեջ։
Փաշինյանի ուղերձում ամենաուշագրավը, թերեւս, ագրեսորների վերաբերյալ որևէ հիշատակման բացակայությունն էր։ Հայտարարության տեքստի երրորդ պարբերությունում, օրինակ, Փաշինյանը, քննարկելով Օսմանյան կայսրության այն ժամանակաշրջանը, որ արդյունքում բերեց 1915թ-ի ցեղասպանությանը, պնդում է, որ. «․․․պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»:

Կարելի է եզրակացնել, որ հայերը առեղծվածային կերպով ցեղասպանության են ենթարկվել իրենց իսկ անխոհեմության պատճառով:

Պնդելով, որ հայերը եղել են բացառապես «աշխարհաքաղաքական ինտրիգների և կեղծ խոստումների զոհ»՝ Փաշինյանը նաև անտեսում է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ երկարաժամկետ և բազմաշերտ պատմական բռնաճնշումները, ինչպես նաև իշխող «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամների շրջանում հայերի նկատմամբ ներքին խորը արհամարհանքը։
Այլ կերպ ասած, Փաշինյանի հայտարարությունը չի ճանաչում հայերի նկատմամբ էթնիկ, կրոնական և մշակութային թշնամանքի դերը` թուրքական գերիշխանական և ծավալապաշտական բնաջնջման օրակարգում, որի թիրախում հայերն էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Դեռ ավելին, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության առաջնորդներին ցեղասպանության պատասխանատվությունը վերագրելու փոխարեն Փաշինյանը ուշադրությունը սևեռում է հայերի վրա, մասնավորապես՝ հղում անելով այն ժամանակվա քաղաքականությունը հասկանալու նրանց ակնհայտ անկարողությունը։

Նա վկայակոչում է այդ ժամանակաշրջանում հայերի պաշտպանությունը հանձն առնելու պատրաստակամություն հայտնած Ռուսական կայսրության և արևմտյան տերությունների գործողությունները, որոնք ձախողվեցին՝ սրելով օսմանյան կառավարության շրջանում արտաքին սպառնալիքի զգացումը կայսրության համար և բացասական ուշադրություն սևեռելով հայերի վրա, որպես «օտարերկրյա գործակալների»:

Սակայն սա բացահայտ չի ասում. փոխարենը կարծես թե ակնարկում է, որ հայերն իրենք են իրենց հասցրել ցեղասպանության՝ չհասկանալով քաղաքական դաշտի իրողությունները։
Այս հատվածում Փաշինյանի խոսույթը թերևս հեգնական է՝ հաշվի առնելով, որ նա ինքն է ընդունել Արևմուտքի առաջարկները՝ փրկելու Հայաստանը թշնամական հարևաններից։
Այդուհանդերձ, նրա ուղերձի առանցքային կետերը արտացոլում են նաև Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որն արդարացնում է իրադարձությունները՝ պայմանավորելով այն «արտաքին զավթիչների հարձակման և ներքին ազգային ազատագրական շարժումների դեմ պայքարով»։ Ընդօրինակելով 1915-1923 թվականների իրադարձությունների վերաբերյալ թուրքական խոսույթը՝ Հայաստանի վարչապետը Թուրքիային Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից ազատելու վտանգ է ստեղծում՝ նսեմացնելով ցեղասպանության ճանաչմանն ուղղված նախկին բոլոր ջանքերը։
Ավելին, դա կարող է էապես խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և Թուրքիային պատասխանատվության հրավիրելուն, ինչի համար շարունակական պայքար են մղում աշխարհասփյուռ հայությունը, ինչպես նաև ցեղասպանագետներն ու ակտիվիստները:
Փաշինյանի այն փաստարկը, որ «հայ ժողովուրդը, որը չուներ պետականություն, կորցրել էր իր պետականությունը դարեր առաջ և, ըստ էության, մոռացել էր պետականության ավանդույթը», կատարյալ տեղավորվում է Թուրքիայի և Ադրբեջանի ժխտողական օրակարգի միտումներում՝ ոչ ճիշտ բնութագրելով Հայաստանի ջանքերը՝ ձեռք բերելու հավասար իրավունքներ և մարդկային անվտանգություն Օսմանյան կայսրությունում՝ անկախ պետականության ձգտումը իրացնելու փորձերով, որի համար անհրաժեշտ հնարավորություններ չկային։ Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայերի ճնշող
մեծամասնությունը ձգտում էր ոչ թե անջատման, այլ անվտանգության և արդարության երաշխիքներ:
Փաշինյանի խոսքերն ուղղակիորեն կրկնում են թուրքական պաշտոնական տեսակետը հայ ժողովրդի՝ որպես ապստամբ «դավաճանների» մասին, ովքեր համագործակցում էին թշնամական եվրոպական տերությունների հետ՝ Օսմանյան կայսրության կործանման նպատակով, և, հետևաբար, «դավաճաններ» էին։ Փաստացի, այս հատվածում Փաշինյանը կարծես պնդում է, որ հայերը կարող են խուսափել ապագա ցեղասպանություններից միայն անձնատուր լինելով ներկայիս Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերին:

Փաշինյանն իր ելույթում հստակորեն նպատակ ուներ վիճարկելու Թուրքիայից հաշվետվողականություն պահանջելու իմաստը։ Նա նշեց, որ «[հայերս] պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում:

Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության»։ Թեև ցեղասպանությունից բխող տարածքային վեճերը, անշուշտ, կարող են հիմք հանդիսանալ հայրենազրկված վերապրածների հերթական ցեղասպանության համար, բայց հիշողությունից և սեփականության իրավունքներից զրկելը պետության առաջնորդը չի կարող ընդունել զուտ որպես կատարված փաստ:

Անշուշտ, ներկայիս Հայաստանի Հանրապետությունը արժանի է կոչվելու որպես համայն հայության հայրենիք, չպետք է անտեսել հայերի հազարամյա ներկայությունը «պատմական Հայաստան» անունով հայտնի տարածաշրջանում (ներառյալ Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը և Արցախը): Թուրքիան պետք է գիտակցի, որ իրեն է վերագրված հաշտեցման ելքերի փնտրտուքները, այլ ոչ թե հակառակը:
Տագնապահարույց է, որ Փաշինյանի ուղերձին անմիջապես նախորդել են, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի կողմնակից Հովիկ Աղազարյանի հարցազրույցը, որում վերջինս հայտարարում է, որ «Մենք որպես պետություն, այդ ժամանակ գոյություն չենք ունեցել, հետեւաբար չենք կարող պահանջատեր լինել:․․․Ես երբեք կողմ չեմ եղել, որ Հայաստանը պահանջատեր է այդ իմաստով: Պահանջատեր լինենք, որ ի՞նչ, ասենք՝ էդ հողերը տվեք Հայաստանի Հանրապետությա՞նը: Ո՞ր միջազգային նորմերի հիման վրա»:

Աղազարյանը ցուցաբերում է զանգվածային ոճրագործության արդյունքում անցումային և վերականգնողական արդարադատության մեխանիզմների բացարձակ չիմացություն, ինչը, ցավոք, միայն օգուտ է Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Իլհամ Ալիևին՝ խուսափելու Հայոց ցեղասպանության համար պատմական պատասխանատվությունից։

Ավելին, նմանատիպ քաղաքական խոսքը կարող է հավանականորեն թուլացնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա լուծմանն ուղղված միջազգային ջանքերը՝ կասկածի տակ դնելով արդարադատություն իրականացնելու Հայաստանի իրավական հիմքերը:
Կարևոր է ընկալել, որ ցեղասպանության ժամանակ պետականության բացակայությունը չի թուլացնում ցեղասպանության զոհի հայերի կարգավիճակը կամ ժխտում նրանց նախնիների դեմ կատարված հանցագործությունների համար արդարադատություն փնտրելու իրենց իրավունքը։
Այլ էթնիկ խմբեր, ովքեր ցեղասպանություն են ենթարկվել, հետամուտ են եղել արդարադատության իրականացմանը իրադարձություններից շատ հետո, այդ թվում՝ Նամիբիայի Հերերո և Նամակուա ժողովուրդները, բնիկ կանադացիները, ավստրալացիները և ամերիկացիները:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների վերջին ծածուկ հաղորդագրությունների իմաստը կարծես ամփոփված է Փաշինյանի ուղերձի հետևյալ հատվածում, որը կասկածի տակ է դնում իրականությունը ճիշտ վերլուծելու հայ ազգի կարողությունը: Փաշինյանը նախարկում է, որ ցեղասպանության հոգեցնցումն է (օգտագործում է՝ Մեծ Եղեռն տերմինը) կերտում հայերի տեսակետը Հարավային Կովկասում առկա ճգնաժամի վերաբերյալ.

«Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը:

Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները»:

Փաշինյանի խոսքն այստեղ կրկնում է այն լեզուն, որը հաճախ կիրառվում է արևմտյան քաղաքական շրջանակներում, որը ենթադրում է, որ հայերը Թուրքիայից և Ադրբեջանից անհանգստանալու իրական պատճառներ չունեն, և փոխարենը ցուցաբերում են այսպես կոչված «ցեղասպանության համախտանիշ», որը նրանց հանգամանքների զոհ է դարձնում։
Թեև Լեմկինի ինստիտուտը չի ժխտում, որ ցեղասպանություն վերապրած համայնքները անդարձ տուժել են այդ փորձից, մենք վիճարկում ենք այդ փորձի հոգեբանականացումը և պաթոլոգիզացումը, ինչը հուշում է, որ քաղված դասերը ստիպում են մարդկանց անհարկի զգոն լինել:
Մեր փորձից ելնելով, ցեղասպանությունը վերապրածները և նրանց ժառանգները ունակ են լավ շոշափելու աշխարհը և դիրքավորված են տեսնելու ցեղասպանություններն իրենց շուրջը, ներառյալ ցեղասպանական սպառնալիքները իրենց ինքնության խմբի դեմ:

Կարևոր է նշել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ընդամենը մեկ օր առաջ, հղում անելով Հայաստանին, հայտարարել է, որ «Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները (նկատի ունի Հայոց ցեղասպանությունը, խմբ.), ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից։ Հիմա Փաշինյանը դա էլ է հասկանում »:
Խորապես մտահոգիչ է Հայաստանի վարչապետի համար, իր ցեղասպանության հիշատակման ուղերձը համապատասխանեցնել Թուրքիայի վարչապետի դիրքորոշմանը, հատկապես հաշվի առնելով Էրդողանի կողմից Հայոց ցեղասպանության հետևողական ժխտումը:

Փաշինյանը իր ուղերձը եզրափակում է մեկ այլ տարակուսելի կետով «Այլևս երբեք»-ի վերաբերյալ։ «Այլևս երբեք:»,- ասում է նա․ «Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու:»

Անկարելի է այս միտքը այլ կերպ հասկանալ, քան որպես ակնարկ, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը կանխելու պատասխանատվությունը դրված է հենց հայ ժողովրդի ուսերին:
Փաստացի, Փաշինյանի կողմից «պատասխանատու» բառի օգտագործումը հուշում է, որ նա ցեղասպանությունը դիտարկում է որպես պատիժ օսմանցիների օրոք հայերի «սխալների» համար։ Այսպիսի որակումները, նման կերպ վայրագությունները կանխելու բեռը տեղափոխում է ցեղասպանության զոհերի վրա, ինչը անարդար է և անիրավացի:
Զոհերի մեղադրանք ներկայացնելը ժխտման մեթոդ է, որն օգտագործվում է ոճրագործների կողմից և երբեմն հանդիպում է տուժած խմբի անդամների շրջանում, որպես պաշտպանական մեխանիզմ, ովքեր դժգոհում են անցյալի խոցելիությունից և ամոթ են զգում:
Ինչպես էլ որ օգտագործվի, զոհին մեղադրելը միշտ թշնամանք է արտահայտում ցեղասպանության ենթարկված խմբի նկատմամբ, որին անհարկի է մեղադրել։

Ի վերջո, մտահոգիչ է, որ այս ուղերձում չկա ոչ մի հիշատակում հավաքական և միջազգային գործողությունների կոչի վերաբերյալ՝ ուղղված պաշտպանելու և խրախուսելու ցեղասպանության կանխարգելումը և ճանաչումը՝ այսպիսով ազատելով այլ ազգերին և դերակատարներին ցեղասպանության դեպքերին միջամտելու իրենց պարտավորություններից:
Փաշինյանի ապրիլի 24-ի հայտարարության վերաբերյալ մտահոգությունները պետք է հասկանալ այս տարվա գարնանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների այլ տարակուսելի հայտարարությունների համատեքստում, որոնք էլ ավելի ճգնաժամային դարձրեցին Հայաստանի տարածքային զիջումները Ադրբեջանին։ Ապրիլի 16-ին ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պնդեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է կազմել Հայոց ցեղասպանության զոհերի համապարփակ ցուցակ՝ ցեղասպանության զոհերի անհերքելի փաստաթղթերը հաստատելու և ճշտելու համար թե «որտեղ, ինչպես և ինչ պայմաններում» նրանք սպանվել։ Նա ընդգծեց այս ցուցակի կարևորությունը ապագա արտաքին հարաբերությունների համատեքստում՝ պնդելով, որ առանց դրա ցեղասպանությունը կարող է ժխտվել «մյուս կողմից» (այսինքն՝ Թուրքիա):
Քննադատությունից հետո Քոչարյանը հրաժարվեց իր պնդումներից՝ հայտարարելով, որ Փաշինյանը իրականում նպատակ չի ունեցել նման ցուցակ կազմել, և որ այդ թեման իշխող կուսակցության ներսում չի քննարկվում։

Հայ ցեղասպանագետներն անհանգստացած են այս հայտարարությամբ, քանի որ Թուրքիան դեռ 1960-ականներից առաջ է քաշել նման ցուցակի ստեղծումը՝ իր Հայոց ցեղասպանությունը ժխտելու ջանքերում։

Զոհերի վերաբերյալ համապարփակ գրառումների առբերումը զգալի դժվարություններ է առաջացնում, որոնք հիմնականում պայմանավորված են բազմաթիվ անձանց պաշտոնական և ամբողջական փաստաթղթերի բացակայությամբ, որոնք անկասկած նահատակվել են: Կարևոր խոչընդոտ է նաև այն փաստը, որ Օսմանյան կայսրությունում հաճախ անտեսվում էր էթնիկ փոքրամասնությունների վերաբերյալ տվյալների հավաքագրումը և արխիվացումը, ինչպես նաև Թուրքայի կողմից արխիվների կեղծումը ավելի են խորացնում խնդիրը՝ դժվարացնելով ճշգրիտ տեղեկատվության հասանելիությունը:
Ինչպես նշում է Երևանի պետական համալսարանի ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, կարևոր է հասկանալ, որ ցեղասպանություն հասկացությունը դուրս է զուտ մահացության վիճակագրությունից: «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի II հոդվածը չի նշում զոհերի որոշակի թիվ, որը պահանջվում է արարքը ցեղասպանություն որակելու համար:
Զոհերի թիվը չի փոխի Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն մնալու փաստը։ Հետևաբար, միայն ցուցակ կազմելու վրա կենտրոնանալը անտեսում է ցեղասպանության բազմակողմանիությունը և դրա խոր հետևանքները:
Հայոց ցեղասպանությունը, իհարկե, միակ դեպքը չէ, երբ զոհերի անունների համապարփակ ցուցակագրումը անհնարին խնդիր է։ Չնայած նացիստական Գերմանիայի կողմից մանրակրկիտ հաշվառում կատարելուն և հետպատերազմյան համապատասխան արխիվների առկայությանը, ինչպես նաև վերապրածների հետ համակարգված հարցազրույցներին, օրինակ, Հոլոքոստի զոհերի ճշգրիտ թվի վերաբերյալ դեռևս էական տարաձայնություններ կան:
Թուրքիան հետևողականորեն վերահսկում է Հայոց ցեղասպանության հիշատակին կատարված հայտարարությունները:
Ոչ մի երկիր զերծ չէ ճնշումից, ինչի մասին վկայում է նախագահ Բարաք Օբամայի որոշումը՝ չկոչել Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որպես ցեղասպանություն՝ 100-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ՝ փորձելով հավասարակշռել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները տարածաշրջանային անկայունության պարագայում:
Ընդունելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նշանակությունը հայ ժողովրդի համար՝ նախագահի աշխատակազմը ընդգծեց վայրագություններին անդրադառնալու իրենց հանձնառությունը՝ առանց «ցեղասպանություն» տերմինի հստակ օգտագործման:
Այս որոշումը հիասթափեցրեց ամերիկահայ համայնքին, և նույնիսկ Օբամայի որոշ կողմնակիցներին, որոնք դա ընկալեցին որպես ճշմարտության և վստահության դավաճանություն:
Փաշինյանը, թեև շարունակում է Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն անվանել, այնուհանդերձ, հետապնդում է փաստարկներ, որոնք հակասում են ցեղասպանագիտությանը, 1915-1923 թվականների փաստավավերագրական տվյալներին, ինչպես նաև հայերի ճնշող մեծամասնությանը: Խոսուն է, որ այս տարի նախագահ Ջո Բայդենի հայտարարություն շատ ավելի դիպուկ էր, քան Փաշինյանինը։

Վարչապետ Փաշինյանը պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանությունը ժխտող կամ նսեմացնող ցանկացած հայտարարության համար, քանի որ դրանք ոչ միայն վտանգում են Ցեղասպանության ճանաչումն ապահովելու ջանքերը, այլև վտանգավոր նախադեպ են ստեղծում նման վայրագությունների «սպիտակեցման» համար՝ տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտի պայմաններում, ինչը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը։
Թեև Լեմկինի ինստիտուտը գիտակցում է այն ճնշումը, որը բանեցվում է վարչապետի նկատմամբ՝ հարևան երկրների, ինչպես նաև արտաքին ուժերի կողմից ՝ մեղմելու և, հնարավոր է, կապիտուլյացիայի ենթարկելու Հայաստանը տուրք տալով թշնամական և սպառնացող հարևանների պահանջներին, մենք նաև գիտենք, որ ցեղասպան պետություններին հանդարտեցնելու ջանքերը գրեթե միշտ զուր են։
Վարչապետի գործունեությունը պետք է միտված լինի պատմական ճշմարտության ամբողջականությունը պահպանելուն և ճանաչի ցեղասպանության լրջությունը՝ կանխելու դրա կրկնությունը և ապահովելու արդարադատություն՝ այսպիսով դիմագրավելով ապագա վայրագությունները:

Սա է՛լ ավելի կենսական է դառնում Ադրբեջանի տարածքային պահանջների և վերջին տասնամյակների ընթացքում հայերի նկատմամբ նրա շարունակական ցեղասպանական քաղաքականության համատեքստում: Պատմական ճշմարտությունների հետ չառերեսվելը միայն քաջալերում է նրանց, ովքեր ձգտում են ջնջել կամ խեղաթյուրել պատմությունը սեփական օրակարգի համար:
Ցեղասպանությունը մարդկության ամենամութ կետերից է, և այն ռացիոնալացնելու, արդարացնելու կամ ախտահանելու ցանկացած փորձ պետք է մերժվի։ Եթե վարչապետը կոչ է անում հայերին միջսերնդային հոգեցնցումը ՝ որպես ազգ վերահասցեագրելու, ապա կարևոր է նշել, որ դա կարող է իրականացվել միայն համազգային քննարկումների և կրթական ծրագրերի միջոցով:
Առաջնորդների ելույթները բավարար չեն։ Անցյալի հետ առերեսվելն կարևոր է, որքան որ էական է մեղավորներին պատասխանատվության ենթարկելը:

Որպես ցեղասպանությունների կանխարգելման, պատասխանատվության և արդարության խթանման կազմակերպություն՝ մենք կոչ ենք անում վարչապետ Փաշինյանին վերանայել իր հայտարարությունները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը Հայոց ցեղասպանության համար արդարադատություն իրականացնելու հարցում։

Լեմկինի ինստիտուտը հարկ է համարում ընդգծելու այն փաստը, որ Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգը ոչ թե Հայաստանն է, այլ Ադրբեջանը և Թուրքիան, որոնք երկուսն էլ ունեն պանթուրքական նկրտումներ, շարունակում են գլոբալ ցեղասպանական հայատյացություն քարոզել և չեն դրսևորում հետաքրքրվածություն ցուցաբերելու հարգանք հայկական ինքնության, մշակույթի կամ ինքնիշխանության նկատմամբ:

Այս առաջնորդները և հանրությունը, որին նրանք ծառայում են, պետք է կոչված լինեն քննելու իրենց սոցիալական հոգեբանությունը՝ հանուն խաղաղության:

Բոլոր առաջնորդների համար կարևոր հրամայական է դիմադրել ցեղասպանությանը և վերջինիս ժխտմանը՝ միաժամանակ աշխատելով պատմական ճշմարտությունների ճանաչման ուղղությամբ՝ նպաստելու համար ազգերի ապաքինմանը և ապագա վայրագ հանցագործությունները կանխելուն: Ցեղասպանություն վերապրած ազգի ղեկավարի համար վնասակար և անընդունելի է ներգրավվել հանցագործների կողմից ստեղծված խոսույթին, որի նպատակն է հերքել իրենց պատասխանատվությունը:

Խաղաղությունը չի կարելի կեղծել ստի միջոցով, ոչ էլ ցեղասպան պետություններին կարելի է հանգստացնել հռետորական կապիտուլյացիայի միջոցով: Երբ առաջնորդները ժխտում կամ նսեմացնում են ցեղասպանությունները, դա վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող է վստահություն ներշնչել հանցագործներին և նվազեցնել ապագա վայրագությունները կանխելու հրատապությունը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:05
Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան
Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Հայաստանի պատվիրակության նավն անցավ Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթով
Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սեն գետի վրայով  մասնակից պետությունների Դրոշների շքերթ իրականացվեց։...
Աղբյուր` Panorama.am
22:33
ՀՀ ՊՆ. Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։  Բացման արարողությունը կսկսվի մասնակից երկրների հավաքականների շքերթով։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Քաջարանի համայնքապետից պահանջում է անշարժ գույքեր և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի միջոցառումները
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ է տեղի ունեցել Գավառում. «ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
21:27
ԱԺ-ի փակ դռների հետևում ինչ է քննարկել ԲՏԱ նախարարը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ախալցխայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պատգամավորական բարեկամական խմբերը
ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
20:50
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
Լրագրող Անի Գևորգյանը, որը հիմա Կիրանցում է, տեղեկացնում է, որ  ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։                ...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է որոնվող աղջիկը․ «Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր առանց կապի։...
Աղբյուր` Panorama.am
19:46
Գյուղացին հողի հարկ է վճարում, բայց առևտրի հարկ ինչի՞ չի վճարում․ Փաշինյանն՝ Արմավիրի մարզում
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արմավիրի մարզ՝ Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հուլիսի 29-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳն-ից։ «Կայանալու է...
Աղբյուր` Panorama.am
19:22
Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է․ «Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին։   Հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դեռ չեմ կարողանում պատկերացնել, որ նրանք կարող էին ինձ դուրս թողնել Օլիմպիական խաղերից. Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Օլիմպիական խաղերի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:55
Երբ մանկապարտեզների քնասենյակներում տեսախցիկ դնելու հարցը կքննարկեք․ Աննա Ջավախյան
Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանն, անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, գրում է․ «Չեմ ուզում...
Աղբյուր` Panorama.am
18:40
Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կից գործող «Ernst-Reuter» դպրոցն այլևս թուրք ուսանողներ չի ընդունի: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է: «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. Փաշինյան
«Գազն իր հերթին, բայց պետք է դիվերսիֆիկացնել»,- Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Արաքս գյուղի ֆերմերներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am
17:49
Երեխայի շահից ելնելով` ՄԻՊ-ը հորդորում է չտարածել սոցիալական ցանցերում հայտնված բռնության տեսանյութը
Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում...
Աղբյուր` Panorama.am
17:36
Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում
Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կարճատև այցով գտնվում է Նիդերլանդների...
Աղբյուր` Panorama.am
17:25
Աճարկուտի դպրոցականները ամեն օր ստիպված պետք է տեսնեն թշնամու դրոշը. Ավագանու անդամ
Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը գրում է. «Աճարկուտի դպրոցի մոտից եմ լուսանկարել, հեռվում երևացողը՝ ամենաբարձրը, թշնամու դրոշն...
Աղբյուր` Panorama.am
17:15
Գարեգին Երկրորդն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին։...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեքենաներ են արգելափակվել ջրամբարներում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 26-ին, ժամը 13:28-ին ահազանգ է ստացվել, որ Ապարանի ջրամբարի...
Աղբյուր` Panorama.am
17:04
Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը փակ է լինելու Բաբայան փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:47
Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսի 15 գյուղերում տեղակայված քրդական զորքերի դիրքերը
Թուրքական բանակի հրետանին կրակ է բացել Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի վրա։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:41
Մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութը ոստիկանությունն ուսումնասիրում է
Համացանցում տարածվող տեսանյութը, որտեղ մանկապարտեզի աշխատակցուհին ծեծում է դեռ չքնած երեխային, ՆԳՆ ոստիկանությունում տեսել են։ «ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
13:33 24/07/2024

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}