Քաղաքական 21:11 15/05/2024 Տարածաշրջան

Ուկրաինական պատերազմի ֆոնին Վրացական իշխանությունների հավասարակշռությունը որոշ շրջանակների համար ընդունելի չէ. Ջոնի Մելիքյան

Թբիլիսիում շարունակվում են «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի դեմ մեկնարկած բողոքի ակցիաները։ Վերջին հանրահավաքին մասնակցեցին նաև Վրաստանում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները։ Մայիսի 15-ին Վրաստան են այցելել նաև ԵՄ որոշ երկրների ԱԳ նախարարները։ 

Թբիլիսիում շարունակվող անհնազանդության գործողությունների պատճառների և հնարավոր հանգուցալուծման  շուրջ Panorama.am-ը զրուցեց վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։


Panorama.am-Ի՞նչ հանգրվանի կհասնի «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի ընդունման գործընթացը, և ինչ զարգացումների այն կբերի։

Ջ. Մելիքյան-Այս պահի դրությամբ «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը ընդունված է երրորդ ընթերցմամբ։ Դեռևս վերջնական պրոցեսը չէ, քանի որ սպասելի է, որ Վրաստանի նախագահն ասելու էր, թե վետո է դնելու օրենքի վրա։ Կարող ենք ասել, որ իշխանությունները փորձելու են մինչև վերջ տանել և հետ չեն կանգնելու այս օրենքի ընդունումից, բայց մյուս կողմից տպավորություն է ստեղծվում, որ արևմտյան գործընկերների հետ բանակցությունների ֆոնին և վետոյի գործընթացի ժամանակ միգուցե որոշ խմբագրական աշխատանքներ կարող են արվել, կամ ինչ-որ երաշխիքների մեխանիզմներ լինեն, որ օրենսդրական այս նախաձեռնությունը չի լինելու խոչընդոտող կամ արգելող ՀԿ-ների կամ մեդիաների համար, ինչն այս պահի դրությամբ բարձրացվում է քաղհասարակության կողմից։

Զուգահեռ ընթանում են բողոքի ցույցեր, որոնք այս պահի դրությամբ բավականին ակտիվ են։ Այսօր շատ բան կախված է իշխանությունների ադեկվատ, համարժեք քայլերից, օրինակ՝ իրավապահ մարմինների կողմից, որպեսզի իրավիճակը վերահսկելի լինի և կայուն լինի։

Panorama.am-Ինչո՞վ կբացատրեք ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Վրաստանի իշխանությունների վրա գործադրվող աննախադեպ ճնշումները։

Ջ. Մելիքյան-Ընդդիմությունն իր լոբիստական ռեսուրսներն օգտագործեց, արևմուտքում աշխատեց նաև գործող իշխանություններից դժգոհությունները և եղան այդ քաղաքական հայտարարությունները ԱՄՆ-ից և ԵՄ-ից։ Քաղաքական գործիչներ եկան Թբիլիսի, իրենց աջակցությունները հայտնեցին ընդդիմությանը, ինչը բացասական հետևանքներ կարող է ունենալ Վրաստանի իշխանույունների համար։ Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ նրանք քաղաքական գործիչներ են և մոտ ժամանակներս Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ երկրների խորհրդարանական ընտրություններ են և շատերը նախընտրական գործընթացի մեջ են, հետևաբար՝ Վրաստանում տեղի ունեցողը բազմաշերտ գործընթացների մի մաս է։

Բայց այստեղ հստակ է, որ ուկրաինական պատերազմի ֆոնին վրացական իշխանությունների հավասարակշռությունն ին-որ չափով որոշ շրջանակների համար ընդունելի չէ և այսօր նաև փորձ է արվում իրավիճակից օգտվելու և հանրությանն աջակցելու մասով։ Իմ կարծիքով, եթե այս ամենն անցնի,ցույցերը մարեն և այս իշխանությունները վերընտրվեն, հոկտեմբերին նախատեսված ընտրությունների արդյունքում, ապա սրանք իրենց  հետքը թողնելու են Վրաստան-Արևմուտք հարաբերություններում, որտեղ երկկողմանի աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի դրանք վերականգնեն այս ճգնաժամային վիճակից, քանի որ վերջին ամիսներին Վաշինգտոնի, Բրյուսելի և Թբիլիսիի միջև  փոխադարձ մեղադրանքները   կարող են բավականին լուրջ  ազդեցություն ունենալ այս հարաբերությունների վրա։

Panorama.am-Օրինագիծն ընդունվեց երրորդ ընթերցմամբ, իշխանությունները դեռ հետքայլ չեն արել, ինչ եք կարծում կողմերը օրինագծի կոմպրոմիսային տարբերակի կգա՞ն։

Ջ. Մելիքյան-Օրենսդրական նախաձեռնությունը ՀԿ-ներին և լրատվամիջոցներին է վերաբերվում, եթե իրենց տարեկան բյուջեի արտաքի ֆինանսավորումը 20 %-ից ավել է, ապա պետք է նոր ստեղծվեող ռեստրում լինեն, տարվա ընթացքում ֆինանսների ծագման հաշվետվություն ներկայացնեն, պետք է ֆիքսվի, որ նրանք օտարերկրյա ազդեցության տակ են գտնվում, քանի որ իրենց բյուջեի ահռելի մասը արտասահմանից է գալիս։ Բայց ասյտեղ իշխանությունների, մասնավորապես՝ նախորդ օրը վարչապետի կողմից չհնչեց, թե նախագծում որտեղ և ինչ է կարելի շտկել , ավելացնել կամ խմբագրել, բայց այն, որ կա պատրաստակամություն ինչ-որ մի բան անելու, որպեսզի այս ճգնաժամից հանեն իրավիճակը, այս ամենը երևում է։

ԱՄՆ-ի պետքարտուղարի պատժամիջոցների գծով տեղակալն էր Վրաստանում, բանակցություններ են տեղի ունեցել և միգուցե ինչ-որ ձևով այս իրավիճակում գործընթացներ տեղի ունենանա և մինչև վետո հայտարարելը, կամ վետոյից օրենքը դուրս բերելու գործընթացում ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան։ Հիմա շատ բան կախված է թե Արևմուտքի ճնշումներից, թե՛ վրացական իշխանությունների ադեկվատ մոտեցումներից։

Panorama.am-Արևմուտքն ունի՞ Վրաստանի գործող իշխանություններին այլընտրանք նախընտրելի ուժ։

Ջ. Մելիքյան- Եթե մենք զուտ մտահոգված երիտասարդներին և քաղաքացիական հասարակության որոշ խմբերին հանենք այս շարժումից, ապա այստեղ երևում է հիմնականում Սաակաշվիլու կուսակցությունը և կուսակիցները, կամ նախկինները, ովքեր պարբերաբար այդ նույն կուսակցության շուրջ են հավաքվում։ Այսօր Վրաստանում այն նույն իրավիճակն է, երբ կա ներկայիս իշխանությունները, որոնց օպոնենտ են նախկին իշխանությունները՝ հանձինս Սաակաշվիլու թիմի։

Այս պարագայում, եթե գործող իշխանույունը չէ, ապա նրանք են լինելու, կամ նրանց նախկին անդամները կոալիցիոն ինչ-որ մի ձևակերպումներով, կուսակցություններով, կոալիցիաներով։ Այս երկընտրանքն է, երրորդ ուժ այնտեղ չի ձևավորվել և նաև սա է պատճառը, որ արդեն որերորդ ընտրություններում  նախկինների և ներկաների պայքարի ֆոնին, նույնիսկ լինելով հիասթափված ներկա իշխանություններից, շատերը կամ չեն քվեարկում, կամ մինիմալ վնասի տրամաբանությամբ քվերակում են գործող իշխանությունների օգտին, որպեսզի թույլ չտան, որ նախկինները վերադառնան։ Հետևաբար Վրաստանում նախատեսված հոկտեմբերի ընտրությունները կարող են այս տրամաբանությամբ շարունակվել։

Մեծ հավանականությամբ դժվար է պատկերացնել, որ այս խորհրդարան 3-4 քաղաքական ուժ անցնի։ Ըստ այսօրվա տեղեկությունների առաջին հորիզոնականը «Վրացական երազանքն» է լինելու, քանի որ ընտրաշեմը 5 %- է լինելու, ապա որոշ քաղաքական ուժեր եթե ցանկանում են մտնել խորհրդարան, ապա պետք է միավորվեն, և դաշինքներով մասնակցեն ընտրություններին, բայց քանի որ այդտեղ ևս խնդիրներ են  լինելու, դրանց միավորման համար, ապա այդտեղ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժումը» կկարողանա իր շորջ որոշ գործընթացներ գեներացնել և հավաքել կուսակցությունների, լիդերների և որպես երկրորդ քաղաքական ուժ կմտնի խորհրդարան։  Հարցն այն է, թե երրորդը որը կլին, կամ չորրոդը կլինի՞, թե ոչ։

Panorama.am-Իրադարձություններն ինչպես կզարգանան, եթե նախագահ Զուրաբիշվիլին վետո կիրառի

Ջ. Մելիքյան-Եթե վետո է կիրառում և զուգահեռ իր օերնքն է ներկայացնում, կամ առնվազն իր առաջարկները՝ փաստաթղթում փոփոխությունների վերաբերյալ, ապա իշխանությունները կարող են դիտարկել և արդեն ուղերձ եղել են այն մասին, որ եթե նախագահը դեմ է, ապա իր մոտեցումները թղթի վրա ներկայացնի՝ հստակ հիմքերով։

Արդեն Վենետիկի հանձնաժողովի գնահատականի մասով խոսքը է գնում, որ ըստ իշխանությունների, լավ կլինի որ հանձնաժողովն իր եզրակացությունը տար և վետոյի գործընթացի ընթացքում երրորդ ընթերցմամբ անցած օրենքը կարող են համեմատել Նախագահի կողմից ներկայացրածի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկների հետ, համադրեն դրանք և միգուցէ ինչ-որ փոփոխություններ կմտղցնեն փաստաթղթի մեջ։ Իշխանությունները ունեն այդ կոնսենսուսային տարբերակը, նախագահի և Վենետիկի հանձնաժողավի կողմից առաջարկած փոփոխություններով օերնսդրական ակտ ունենալը։ Իշխանությունները տեղ են թողել, որ կառուցողական քննադատությունը տեղավորեն այս օրենքի մեջ։ 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:52
Նալբանդյան գյուղում uպանված ոստիկան ամուսնացած էր, ուներ նորածին երեխա
«Հրապարակին» հայտնի է դարձել Նալբանդյան գյուղում սպանված ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
21:41
Սանոսյա՛ն, արածդ ասֆալտը դուրդ գալի՞ս է. Մաքենիսեցի
«Սա իր թափած ասֆալտն է, որ մոր համար Երևանում 250.000 դոլարանոց տուն է կառուցում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Մաքենիս գյուղի բնակիչը։
Աղբյուր` Panorama.am
21:31
Մեզ համար պետք է գոյություն ունենա Ադրբեջանի խնդիր, որի լուծման պարագայում միայն կկարողանանք հզորացման սուրբ նպատակի իրագործումը. Ոսկանյան
«Այդպես էլ չընկալելով Բաքվի բարբարոսական վարչախմբի բնույթն ու էությունը՝ մենք շարունակում ենք կարծել, թե կան առանձին վերցրած Արցախյան...
Աղբյուր` Panorama.am
20:40
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու
Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում հերթապահություն իրականացնող փրկարարներն օգնություն են ցուցաբերել տասներկու քաղաքացու Փրկարար...
Աղբյուր` Panorama.am
20:11
Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
82 տարեկանում մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար,  Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ...
Աղբյուր` Panorama.am
19:05
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ է  մատուցվել։ Արարողությանը մասնակցելու համար  հազարավոր...
Աղբյուր` Panorama.am
17:41
Թիմային աշխատանք, վաստակած հաղթանակ. Հայաստան – Լատվիա խաղի՝ լավագույն պահերը
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը նախօրեին հյուրընկալել էր Լատվիայի ընտրանուն: Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:18
Հրազդանում բախվել են երեք ավտոմեքենաներ, կա տուժած
Սեպտեմբերի 8-ին, ժամը 13:36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Սուրենյանց. Ի վերջո, կրիմինալը պետք է թակեր նաև ոստիկանության «դուռը»
Արմավիրի ողբերգության հետքերով քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ Հայաստանում տեղի ունեցավ ողբերգական դեպք․ զինված տղամարդուն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Նալբանդյան գյուղում զինված քաղաքացու կրակոցներից վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է
Նախօրեին Արմավիր մարզի Նալբանդյան գյուղում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած  ՆԳՆ ոստիկանության Արմավիրի...
Աղբյուր` Panorama.am
16:51
«Չելսիի» հետ խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ. Չանչարևիչ
«Նոա»-«Չելսի» խաղը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ, դրան սպասում ենք մեծ ոգևորությամբ։ Metaratings.ru -ին տված...
Աղբյուր` Panorama.am
16:34
Արման Ծառուկյանն ասել է, թե երբ է լինելու իր մենամարտը Մախաչևի հետ
Խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում ռուսաստանցի Արման Ծառուկյանը հաստատել է, որ շուտով մենամարտելու է UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն...
Աղբյուր` Panorama.am
16:20
Քննարկվել են Սրբազան շարժման առաջիկա անելիքները
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսկ Գալստանյանն այսօր հանդիպել է Շարժման Քաղաքական Խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ինչ չի կարելի անել, եթե երեխան մաքրող միջոց է խմել. Բժշկի խորհուրդը
Մուրացան համալսարանական հիվանդանոցում մենք տարեկան ընդունում է մոտավորապես 700-800 թունավորման դեպք, որոնց 30 տոկոսը կազմում են դեղերից...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հնդկաստանում մոտ երեք տասնյակ մարդ է մահացել ջրհեղեղի հետևանքով
Հնդկաստանի Թելանգանա կոչվող նահանգում հորդառատ անձրևների հանգեցրել են ջրհեղեղի, որի  հետևանքով 29 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:06
Ում խորհուրդ չի տրվում լոլիկ ուտել. Բժշկի մի քանի խորհուրդ
Աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաև հոդատապով հիվանդներին խորհուրդ է տրվում խուսափել լոլիկ ուտելուց։ Ռուս բժիշկ,...
Աղբյուր` Panorama.am
12:38
Արմավիրի մարզում ոստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ...
Աղբյուր` Panorama.am
12:33
Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծին» ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Ս․ Աստվածածնի ծննդյան օրն է
Ս. Կույսը առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է:
Աղբյուր` Panorama.am
09:28
Մի այրեք խոզանները. ՆԳ նախարարությունը զգուշացնում է հետևանքների մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհները...
Աղբյուր` Panorama.am
09:08
Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Սեպտեմբերի 10-ին և 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
Մանրամասներ՝ Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանnւթյան, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքից
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում նախօրեին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում  ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու...
Աղբյուր` Panorama.am
08:29
Ոստիկանին սպանելու մեջ կասկածվող Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
00:37
Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
23:26
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:21
Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին. Ալեքսանդր Պետրակով
«Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին։ Բոլորը աշխատում են, նվիրված են, որպեսզի հասնենք արդյունքի»,- ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա...
Աղբյուր` Panorama.am
21:45
Ոստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը, նա զինված է
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի  41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Կրակոցներ Արմավիրում. մեկ ոստիկան զոհվել է, մյուսը՝ վիրավորվել
 Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան
15:48 07/09/2024

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}