Քաղաքական 18:19 17/05/2024 Տարածաշրջան

Անկարգություններից հետո իրավիճակը Նոր Կալեդոնիայում և դրա հետ Ադրբեջանի պահը

Նոր Կալեդոնիայի կառավարական ծառայությունները ուրբաթ օրը հայտնել են, որ չորրորդ գիշերը անկարգությունների սկսվելուց հետո, երբ Ֆրանսիան Նումեայում արտակարգ դրություն է հայտարարել «ավելի հանգիստ» է եղել: Փարիզը, որի անդրծովյան տարածքն է կղզին, հայտարարել էր անվտանգության լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին։ Այդ մասին հայտնում է euronews-ը։

Արտակարգ դրությունը կտևի առնվազն 12 օր, և նավահանգիստներն ու օդանավակայանները պաշտպանելու և շրջափակված ոստիկանական ստորաբաժանումներին օգնության հասնելու համար 1000 զինվորականներ կժամանեն Նոր Կալեդոնիա (ի լրումն Նոր Կալեդոնիայում արդեն տեղակայված 1700-ի):

Պարետային ժամը երկարացվել էր մինչև ուրբաթ առավոտ, ասել է արտասահմանյան տարածքի գերագույն հանձնակատար Լուի Լը Ֆրանկը։

Վերջին տվյալներով՝ երկուշաբթի օրվանից, երբ Էմանուել Մակրոնի կառավարության կողմից քվեարկության համակարգի առաջարկվող բարեփոխման դեմ Նոր Կալեդոնիայում բողոքի ցույցեր են սկսվել, մահացել է 5 մարդ, այդ թվում՝ երկու ժանդարմ։ Ըստ Լուի Լը Ֆրանկի՝ հինգշաբթի օրը ոստիկանության հետ բախումների, հրկիզումների և թալանի հետևանքով առնվազն 60 անվտանգության աշխատակից վիրավորվել են, և 214 մարդ ձերբակալվել է։

Հինգ մահացածների թվում են բնիկ Քանակ համայնքի երկու ներկայացուցիչներ, իր հերթին ճշտել է ՆԳ նախարարը։ Ըստ Ժերալդ Դարմանինի՝ 10 հոգի, ենթադրաբար, անկախության կողմնակից խմբից են, որը հայտնի է որպես Field Acton համակարգող խումբ, գտնվում են տնային կալանքի տակ: Ապրիլին խումբն աջակցել է կղզում ֆրանսիական իշխանությունների դեմ մի քանի բողոքի ցույցերի:

Կանակի առաջին ազգերի ղեկավարների ազգային խորհուրդը դատապարտել է «վանդալիզմի և հրազենային բռնության գործողությունները», սակայն հերքել է այն պնդումները, որ անկախության շարժումը ներգրավված է եղել մահացու բռնության մեջ:

Նախօրեին ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը հավաստիացրել էր, որ «խաղաղությունը» կվերականգնվի, և կառավարությունը «չի դիտարկում» սահմանադրական բարեփոխումները հետ կանչելու հնարավորությունը, որոնք առաջացրել են անկարգությունները։

Անկարգությունները սկսվել են այն ժամանակ, երբ Փարիզում Ֆրանսիայի օրենսդիր ժողովը քննարկում էր Ֆրանսիայի սահմանադրության փոփոխությունները Նոր Կալեդոնիայում ընտրական ցուցակները փոխելու համար: Չորեքշաբթի օրը Ազգային ժողովը հաստատեց մի օրինագիծ, որը, ի թիվս այլ փոփոխությունների, թույլ կտա 10 տարի Նոր Կալեդոնիայում բնակվող բնակիչներին քվեարկել նահանգային ընտրություններում:

Նախագծի հակառակորդներն ասում են, որ դա օգուտ կբերի Նոր Կալեդոնիայի ֆրանսիամետ քաղաքական գործիչներին և ավելի մարգինալացնելու Կանակներին, որոնք տարիներ շարունակ տուժել են տարանջատման և խտրականության հետևանքով:

Ի՞նչ կապ ունի Ադրբեջանը դրա հետ։

Ինչպես հաղորդում է AFP-ն, Դարմանենը հինգշաբթի ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները միջամտում են Նոր Կալեդոնիայում տեղի ունեցող իրադարձություններին։

«Սա ֆանտազիա չէ. Ցավոք, որոշ անջատողականներ համաձայնության են եկել Ադրբեջանի հետ»,-ասել է ՆԳ նախարարը France 2-ին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ «նույնիսկ եթե միջամտության փորձեր լինեն, Ֆրանսիան դեռ պահպանում է ինքնիշխանությունը սեփական տարածքի նկատմամբ»:

Դարմանինը չի հստակեցրել, թե ինչ միջամտության մասին է խոսքը, սակայն ի պատասխան այս մեղադրանքի՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հատուկ հայտարարություն է հրապարակել, որում «մերժում է ֆրանսիացի նախարարի անհիմն կարծիքները»։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է BBC-ն, ապրիլի վերջին ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը հայտնել էր, որ Նոր Կալեդոնիայի խորհրդարանի անդամներից մեկը, որը ներկայացնում է բնիկ բնակչությունը, շնորհակալություն է հայտնել Բաքվին «իրենց ցուցաբերած աջակցության համար։ «Փաստ, որ Ադրբեջանը մեզ հետ է եղել գաղութատիրության դեմ մեր պայքարում, հանուն անկախության»,-ասել է նա Բաքվում, որտեղ անցկացվել է «Նոր Կալեդոնիա. պատմություն, ժամանակակից մարտահրավերներ և սպասվող ապագա» գիտաժողովը։

Այցի ընթացքում պատգամավոր Նեյսելին Օմայրան, ով գլխավորում է Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի ենթակառուցվածքների հանձնաժողովը, համագործակցության հուշագիր է ստորագրել Ադրբեջանի հետ։

«Սա ներառում է քաղաքական աջակցություն։ Միևնույն ժամանակ, մենք կկարողանանք զարգացնել մեր համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, մշակույթը և բնապահպանությունը։ Մեզ համար նոր էջ է բացվում, այսօր մենք երկու ժողովուրդների միջև նոր պատմության հիմքն ենք դնում»,-ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են Օմայրա ։

Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է նաև, որ Ֆրանսիայի անդրօվկիանոսյան տարածքներում անկախության համար Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Բաքվի 14 շարժումների նախաձեռնող խումբը հայտարարություն է հրապարակել։

«Հայտարարությունը դատապարտում է Կանակի-Նոր Կալեդոնիայում ընտրական զանգվածի ընդլայնման օգտին ֆրանսիական կառավարության կողմից անօրինական փոփոխությունների հարկադիր իրականացումը, ինչպես նաև լիակատար աջակցություն է հայտնում Կանակի ժողովրդին»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:02
«Վրացական երազանք»-ը 90 մանդատ կստանա. Մամուկա Մդինարաձե
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանում է խորհրդարանական մեծամասնություն կամ 150 մանդատից մոտ 90-ը։ «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
22:47
Արմավիր-Լուկաշին ավտոճանապարհին մեքենաներ են բախվել
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 20:14-ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Լուկաշին...
Աղբյուր` Panorama.am
22:42
Տեր Հեթում. Հանցագործներն անպայման կհայտնաբերվեն և կստանան իրենց պատիժ
Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ տեր Հեթում քահանա Թարվերդյանը, անդրադառնալով Ախթալայի վանքի կողոպուտին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
22:06
Նարեկ Սամսոնյան. Հետևեք վրացական զարգացումներին ու հասկացեք ինչ կարգի կրակի մեջ ենք մենք
Քաղաքացիական Գիտակցություն ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, արձագանքելով վրացական ԶԼՄ-ների հետընտրական հրապարակումներին, գրում է. «Հենց...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հրդեհ Գյումրի քաղաքի Նորավան թաղամասում
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
22:00
Վրաստանի ԿԸՀ. Խորհրդարան կանցնի 5 ուժ
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվել է քվեաթերթիկների 69.94 տոկոսը։ Նախնական տվյաներով, խորհրդարան կանցնի հինգ ուժ։...
Աղբյուր` Panorama.am
21:42
Վրաստանի ընտրություններում հաղթանակ է տոնում թե ընդդիմությունը, թե իշխանությունը
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տոնում թե իշխող «Վրացական երազանքը», թե ընդդիմությունը։ «Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
20:53
Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն
Ըմբշամարտիկներ  Տիգրան Ղազարյանը և Հայկ Պապիկյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից ու նաև տեղեկացնում,...
Աղբյուր` Panorama.am
20:33
3 էքզիթ փոլ. Երկուսի արդյունքներով Վրաստանում հաղթում է ընդդիմությունը
Վրաստանում քիչ առաջ փակվել են ընտրատեղամասերի դռները։ Մինչ կհրապարակվի մասնակցության վերաբերյալ վերջնական ցուցանիշը, արդեն մի քանի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Տարածաշրջանի երկրները չպետք է ներքաշվեն Իսրայելի խաղում. Էրդողան
«Իսրայելն Արևմուտքի աջակցությամբ փորձում է տարածաշրջանային պատերազմ հրահրել։  Մերձավոր Արևելքի երկրները չպետք է ներքաշվեն այդ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վերջերս խրախուսել է նախընտրական շրջանում  տեղի ունեցած բռնությունները, և այժմ նրա կոկորդիլոսի...
Աղբյուր` Panorama.am
19:35
Mercedes-Benz-ն ամբողջությամբ այրվել է
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 18:11-ին  ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ճամբարակում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է ձյուն։...
Աղբյուր` Panorama.am
18:23
Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում
Վրաստանում, ինչպես և սպասվում էր, խորհրդարանական ընտրություններն անցկացվում են լարված մթնոլորտում։ Տելեգրամ տարբեր ալիքներ տեսանյութեր են...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կայծակի հարվածից հետո Wizz Air-ի օդանավը վերադարձել է Քութայիսի
Քութայիսիից Պրահա թռչող Wizz Air ընկերության ինքնաթիռը կայծակի հարվածից հետո վերադարձել է մեկնման օդանավակայան։ Այս մասին հայտնում են վրացական...
Աղբյուր` Panorama.am
17:44
Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել․ Ամերիաբանկը Տուն էքսպոյում է
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հոկտեմբերի 25-ից 27-ը մասնակցում է Հայաստանի ամենամեծ Տուն էքսպոյին։ Տուն էքսպոյի այցելուներն...
Աղբյուր` Panorama.am
17:38
ՔԿ պարզաբանումը Մարտակերտի քաղաքապետի գործով ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է». Legist Advocates Team
«ՀՀ քննչական կոմիտեն Արցախի Հանրապետության Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի արդարացման վերաբերյալ տարածել է պարզաբանում, որն...
Աղբյուր` Panorama.am
17:26
Օձունում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 26-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Ավանտա»-ի հիմնադիր ամուսինները բաժանվել են
«Ավանտա» կլինիկայի հիմնադիր ամուսինները՝ Կարեն Գրիգորյանն ու  Լիլիթ Թումանյանն ամուսանլուծվել են։ «Թվում էր` բիզնեսն...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մահացածը երգչուհու քույրն է
Ավտովթարից մահացել է երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ Տեղեկությունը հաստատել է երգչուհու...
Աղբյուր` Panorama.am
16:39
Տիգրան Ղազարյանը նույնպես դուրս եկավ 1/4 եզրափակիչ
70 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Ղազարյանը 5։3 հաշվով հաղթել է ամերիկացուն ու դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մանվել Խնձրցյանը հաղթեց թուրք և ադրբեջանցի ըմբիշներին
57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը ըմբշամարտի աշխարհի Մ23 առաջնությունում հաղթել է ադրբեջանցի և թուրք ըմբիշներին՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Վորոնեժի բնակչուհին բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել Հայաստան գալ, դատի է տվել տուր օպերատորին
Վորոնեժի բնակչուհին, որ նախատեսել էր Հայաստան գալ անցած աշնանը, բողոքի ակցիաների պատճառով չի կարողացել այցելել։  Tourdom.ru...
Աղբյուր` Panorama.am
16:00
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
Գետառի կամուրջը կառուցվել է 12-րդ դարում, այն Երևանում ամենահինն է։ Այսօր այդ կամուրջը ու դրանից հետո կառուցված բազմաթիվ կամրջային հանգույցներ...
Աղբյուր` Panorama.am
15:57
Երևանում բախվել են ավտոբուսն ու մարդատար մեքենան, կա տուժած
Այսօր  հասարակական տրանսպորտի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ,  ժամը 13:00-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
Բերդի նախկին ղեկավարը կրկին դատարանի առաջ է կանգնել
Բերդ համայնքի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն արդարացվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, ապա` կրկին կանգնել...
Աղբյուր` Panorama.am
15:37
Միխայիլ Գալուստյանը նշել է 45-ամյակը
Ազգությամբ հայ դերասան ու հումորիստ Միխայիլ Գալուստյանը նախօրեին նշել է 45-ամյակը։ «Գազետա.ռու»-ն հիշեցրել է, որ դերասանը...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ֆիլիպիններում զոհերի թիվն ավելացել է
Ֆիլիպինների հյուսիսում գտնվող Լուսոն  կղզում «Տրամի» փոթորիկի հետևանքով  ավերածություններ են եղել, զոհվել է 81 մարդ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
14:42
Թևանյան. Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնում է Թուրքիայի երախի մեջ
«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը մտցնում է Թուրքիայի երախի մեջ։ Անունը դրել են «Անդամակցում ենք ԵՄ–ին», բայց իրականությունն...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
Վրաստանում ընդդիմությունը մտադիր է հանրահավաքներ անցկացնել ընտրատեղամասերի փակումից հետո՝ ժամը 20:00-ին։ «ՏԱՍՍ» գործակալության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում
19:51 25/10/2024

Ավանդական երգ ու պար, համեղ ուտեստներ. Ղափամայի տոն՝ Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}