Բագրատ Սրբազանը՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման մասին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կառավարության շենքի մոտ ակցիայի ընթացքում լրագրողների խնդրանքով մանրամասներ ներկայացրեց նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից։
«Երեք օր առաջ դիմել եմ «Ծառուկյան» հիմնադրամին, քանի որ գործել է Տավուշում, փորձել եմ հասկանալ, թե ինչով կարող են նպաստել, օգնել աղետի տուժածներից։
Երեկ շատ ուշ, անփոփիչ հավաքից հետո, գնացել եմ մարդկանց տուն անձնական այցելությամբ՝ հասկանալու «Ծառուկյան» հիմնադրամն ինչպես է օգնելու։
Քանի որ ընտանեկան շրջանակում էր, գրեթե չենք խոսել այս գործընթացի մասին, ուղղակի նկարագրել եմ իրավիճակը։ Բնական է, որ պետք է խոսեինք։ Աջակցության-չաջակցության մասին խոսք չի եղել ընդհանրապես։ Ներկա են եղել մայրը, զավակները, հարս, թոռնիկ։ Այդ միջավայրում ինչի՞ մասին պետք է խոսեինք։
Բայց, անշուշտ, խոսակցություն եղել է։ Ավելի շատ ես եմ խոսել։ Բնականաբար, մտահոգություններ ուներ։
Մտահոգ եմ, կարող է նորից գնան պարոն Ծառուկյանի հետևից։ Ինչ իմանամ։ Պարզ մարդկանց բարև եմ տալիս, հաջորդ օրը տանում են։ Իմ շրջապատի մարդկանց։ Վախենում են այս մարդիկ։
Օրինակ, Շահնազարյանը ընտանիք՝ Հայկը, Սամվելը։ Հիմա Հայկը տնային կալանքի տակ է, անիմաստ, առանց հասկանալու»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Տեղեկություն ունեմ, ետնամուտքից փախչելու է. ՈՒՂԻՂ
- Ո՞ւմ եք պաշտպանելու. ստախոսը նստած է դահլիճում, ձեզ էլ նետել է փողոց ի՞նչ անելու. Սրբազանը՝ ոստիկաններին
- Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման հնարավորության մասին
- Բագրատ Սրբազանի կոչով քաղաքացիները մեքենաներով հավաքվում են կառավարության մոտ. ՈՒՂԻՂ
- Գագիկ Ծառուկյան. Այս գործընթացում ամենակարևորն ազգային հաշտության կայացումն ու ատելության մթնոլորտի վերացումն է