ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան
Քաղաքական
11:53 04/06/2024
Հայաստան

ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան

«Հայաստանն ու Ադրբեջանն իրար առջև բարձրաձայնել են դիրքորոշում, համաձայն որի՝ յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության  մեջ էական խնդիրներ ու խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին, որ Հայաստանի օրակարգ է բերվում Սահմանադրությունը, տարբեր հոդվածներ փոխելու հարցը, որն ուղղակի Ադրբեջանի պահանջն է։

Ըստ նրա, սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների առարկա է կամ օրակարգի մաս է, այդպիսի բան չկա:

«Իհարկե, խնդիրները չեմ ժխտում, մենք էլ ենք ասում, իրենք էլ են ասում։ Համոզմունք ունենք, որ մեծ հաշվով Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները չեն կարող խնդիր լինել իրավական առումով՝ երկարատև խաղաղության հաստատման համար»,- ասաց Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարի խոսքով, Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի ներքին որոշման հարց է:

«Հայաստան-Ադրբեջան բանակցությունների օրակարգի մաս ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխությունների հարցը չի կազմում», - ասաց Միրզոյանը։ 

Placeholder
ՀՀ-ն ու Ադրբեջանը յուրաքանչյուրը մյուսի Սահմանադրության մեջ էական խոչընդոտներ է տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար. Միրզոյան