
Այս իշխանություններով ակնհայտ է ոչնչացումը, ընդհանրապես՝ հայի ոչնչացումը.Մետաքսե Հակոբյան
Այսօր Արցախցին ստիպված է իր իրավունքների համար պայքարել արդեն ոչ թե Արցախի և Ադրբեջանի սահմանին, ինչպես արել է իր անկախության ողջ ընթացքում, այլ Հայաստանի Հանրապետության ներսում՝ գործող իշխանությունների դեմ։ Panorama-Հարցազրույցի տաղավարում Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը ներկայացրեց Սրբազան շարժումը՝ ժամանակավորեպես հայրենազրկված արցախցու հայացքով։
Մետաքսե Հակոբյանի խոսքի հիմնական թեզերը՝ ստորև.
•Ընդհանուր առմամբ սա «Հայի» պայքարն է և Արցախի հայերը չէին կարող զերծ մնալ պայքարից։ Արցախցին անցել է այդ ամենի միջով և շատ ավելի լավ է հասկանում, թե ինչ է նշանակում հայրենիքից զրկվել, ինչ է նշանակում կյանքը թողնել հայրենքի այն հատվածում, որտեղ դու ծնվել ես, մեծացել, արարել, ստեղծել, քո պապերից ժառանգություն ստացել, այնուհետև խոստում տվել այն քո սերունդներին փոխանցել ավելի լավ ու բարգավաճ։
•Պատկերացումները, թե ինչ կարող է տեղի ունենալ այսօր մեր հայրենիքի այս հատվածում՝ Հայաստանում, շատ ավելի շոշափելի են, և մենք չենք կարող դուրս մնալ պայքարից, որովհետև մենք երբևէ չենք առանձանացրել և չենք գերադասել Արցախը Հայաստանից։ Այս ողջ տարիների ընթացում մենք գիտակցել ենք, որ Արցախ ունենք, որովհետև հայը ժամանակին դուրս է եկել պայքարի։ Արցախը ոչ թե արցախում ծնված հայերի ձեռքբերումն ու ազատագրում է, այլ Հայաստանի, Սփյուռքի, համայն հայության ձեռքբերումը։
•Հիմա իրավիճակը շատ ծան է, դաժան և այն ազդակները, որոնք մենք ունենք, որ հաջողության պայմաններում, երբ Հայաստանի Հանարպետությունում տեղի կունենա իշխանափոխություն և օտարածին իշխանությունները կփոխարինվեն ազգային ուժերով, այդ պարագայում մեր ազգային նպատակներն ու իղձերն ի վերջո կձևավորվեն։ Այդ դեպքում մենք կունենանք ուժեղ Հայաստան, ինչից զրկված ենք 6 տարի և՝ հնարավորություն վերադառնալու մեր հայրենիքի այն հատվածը, որտեղ հարյուր հազարավոր հայեր ծնվել, մեծացել են։ Կարևորագույն պայման է, որ որևէ հայ դուրս չմնա այս պայքարից, առավել ևս արցախցին։
•Այն ամենը, ինչի միջով մենք անցել ենք, շատ նման է նրան ինչն այսօր տեղի է ունենում Սյունիքում։ Առաջին զգացողությունը, որ Հայաստանը ծվեն-ծվեն է լինում, ունեցել եմ հենց Սյունիքում, երբ Կապան մտնելուց ձախ կողմում տեսա ադրբեջանական մեծ դրոշը։ Տպավորությունս այն էր, որ մարդկանց աչքերն արդեն սովերել են դրան և չեն նկատում այն։ Ակամայից սարսափեցի, որովհետև 2020 թվականից մենք ադրբեջանական դրոշներ այդքան մոտիկից չէինք տեսնում։ Դրան չի կարելի հարմարվել, դրանք ազդակներ են, որոնց պետք է արձագանքել։
•Այս վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախավորված են արցախցիները։ Տեսեք՝ չի ասվում, որ օրինակ՝ լոռեցիներն են մասնակցում ակցիաներին, ապարանցիները կամ գյումրեցիները։ Ոչ, շեշտը դրվում է, որ արցախցիներն են, որոնք եկել են այստեղ իշխանություն զավթելու։ Բայց այսօր շարժման առաջնորդները և մասնակիցները տեսնում են, որ արցախցին ունի միայն մեկ նպատակ, ազատագրել հայրենիքի այս հատվածը օտարածին և թշնամու շահը սպասարկող իշխանություններից և ունենալ ազգային իշխանություններ, որոնք կկարողանան պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը, կկարողանան միջազգային հարթակներում առանց դիմացինի շահը վնասելու առաջ տանել սեփական շահը, միջազգային հարթակներում կկարողանան խոսել արցախցիների իրավունների մասին։
•Խաղաղությունը թղթի վրա չէ, այն պետք է ձեռք բերես քո դիվանագիտական ուժեղ կեցվածքով, ուժի ցուցադրությամբ։ Մենք հիմա ուենք ընդհանրապես պարտված դիվանագիտություն, բայց չկա այդպիսի բան, կա ընդամենը պահանջները բավարարող կողմ, ի դեմս Հայաստանի իշխանությունների։ Մենք բանակում չենք և չգիտենք ներսում ինչ է կատարվում, բայց իրենց հայտարարությունը մի բանի մասին են, թե մենք խեղճ ու կրակ ենք, չունենք բանակ, որ մեր զինվորը ի վիճակի չէ պաշտպանել ՀՀ-ն։ Սա իրականում խոսակցություն և ցուցադրություն է պարտված լինելու մասին, պատրաստակամություն ամբողջությամբ տրվել թշնամական կողմին և իրականում ստրուկի մտադրություն է, ոչ թե ազգային շահի գիտակցում։
•Այս իշխանություններով ակնհայտ է ոչնչացումը, ընդհանրապես՝ հայի ոչնչացումը։ Սա ոչ թե ուռճացված մեծացված է, այլ ամեն օր, կարծում եմ, յուրաքանչյուրն է այն տեսնում և իր կաշվի վրա զգում, շատերը ուղղակի փախչում են իրականությունից՝ արտագաղթելով և շատ-շատ մեծացել են արտագաղթողների քանակը։ Ես կարող եմ հենց արցախցիների մասով ասել, որ ինչ ամառային արձակուրդները սկսվել են կարող ենք խոսել այս պահին եղած մարդկան 25%-ի մասին, ովքեր գնացել են կամ շարունակում են գնալ։ Իսկ մի մասը, իհարկե, այդպես չի մտածում, հաստատակամ է մնա և պայքարել հայրենիքում, ինչը որ անում է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե վաղը մեզ հնարավորություն չտվեցիք՝ մեր դիրքորոշումը հայտնելու, ուրեմն ձեր ճակատին գրում եք՝ «գեբելսյան քարոզչամիջոց»․ Մելիքյանը՝ «Հ1»-ին
- Փաշինյանն ընդունել է պարտությունը՝ չգալով Սարդարապատի հուշահամալիր. Մետաքսե Հակոբյան
- Մետաքսե Հակոբյան. Մայիսի 26-ը արժանապատվությունը վերագտնելու հնարավորությունն է
- Նայե’ք թաղավարդցի երեխաների աչքերին՝ տառապանք ու շա՜տ տխուր․ Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր

Գուցե փաստաբանների՝ խոսքի ազատության դրսևորումներն իշխանությաններին բերեցին այդ քայլին. Ֆանյան