Նիկոլականների նոր «թեզերը» - Հաշտություն
«Քննադատության» հակված նիկոլական ֆեյքերը ու ոչ ֆեյքերը զարմանում են ու տխրում, թե՝ «Բա ուր է հաշտությունը, բա ինչու են Սրբազանի երթի մասնակիցները քննադատում կառավարությունը, բա համ ասում են հաշտություն, համ քննադատում են»։
Տարօրինակ ընկալում է հաշտեցման մասին։
Ընդունու՞մ եք, որ սուտը, հայրենադավությունը, դավաճանությունը, թշնամու հետ համագործակցելը պիտի քննադատել։ Ընդունու՞մ եք, որ Հայրենիք ծախելը, մարդկանց սպանդը, մշակույթի խեղումը չպիտի ներել։ Ու՞մ հետ հաշտվել։
Դուք ներու՞մ եք նրանց, ովքեր ասենք շարունակում են ձեզ խաբել։ Ամե՞ն անգամ։
Թե հաշտվում եք, երբ դադարեցնում են խաբելը ու գալիս են ձեզ մոտ հաշտվելու։
Դեռ միայն խաբելու մասին եմ ասում։
Իսկ եթե սպանել են ձեր հարազատի՞ն, խլել ամեն թանկը ձեզնի՞ց։ Ներու՞մ եք, երբ այդ ամենը շարունակվում է։
Տեսա՞ք ինչ եղավ, երբ քպ-ականները որոշեցին Հայոց ցեղասպանությունը մոռանալ, ներել։ Կրկնվեց։ Արցախում գերիների մորթ արեցին ադրբեջանցիները, քիմիական զենք կիրառեցին՝ այրելով դրա տակ ընկնողներին մինչև ոսկորները։ Կներե՞ք, եթե դուք լինեիք այրվողը, եթե ձեր ծնողին մորթեին ադրբեջանցիները։
Եթե այո՝ ուրեմն ձեր կարծիքը էլ ոչ մեկին հետաքրքիր չէ։
Եթե չէիք հասկացել, թե երբ են հաշտվում,... ինչու՞։ Տգե՞տ եք։ Անկա՞մ եք, վախկո՞տ, համաձա՞յն եք անընդհատ կորցնելու, մորթվելու, այրվելու՞։
Ադրբեջանը չի ասում՝ կներեք, որ արել եմ, ասում է՝ լավ եմ արել, էլի կանեմ, էլի տվեք։ Ու փաշինյանյան իշխանությունը այս դաշտում է խոսում ադրբեջանցիների հետ։ Պատկերացնու՞մ եք ձեր ստորացված լինելու չափը, թե՞ դա էլ է հարմար։
Իզու՞ր եմ գրում։ Ամեն ինչ այնքան պարզ է, այնքան անբացատրելիորեն մատչելի, որ չտեսնելը զուտ կույր լինելու ցանկությունից է։
Քանի տարի է խոսքեր են փնտրվում ու ասվում ամենապարզ, ամենամարդկային, ամենատարրական բաները բացատրելու համար, որ թվում է ոչ մի ֆեյք չպիտի մնացած լիներ։
Ինչ ասեմ՝ մեղքերի թողությունը ինքնիրեն չի գալիս, մենք ենք գնում մեղքերիս թողություն ստանալու։
Գոնե՝ մտքով ու սրտով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա