![](https://panorama.am/news_images/1006/3015143_1/dscn5232.thumb.jpg)
Նորոգվում է Վայոց ձորի մարզի Եղեգիսի Զորաց եկեղեցին
Բարերարների միջոցներով պետության-մասնավոր համագործակցության շրջանակում մեկնարկել են Վայոց ձորի մարզի Զորաց վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու, գավթի, պարսպապատերի և կցակառույց կացարանների ամրակայման, նորոգման և տարածքի բարեկարգման աշխատանքները:
Նախագիծը քննարկվել էր 2023 թվականի մարտին կայացած գիտամեթոդական խորհրդի նիստում և արժանացել հավանության:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից հայտնում են՝ Եղեգիսը եղել է Սյունյաց աշխարհի միջնադարյան նշանավոր բնակավայրերից մեկը: Այն IX դարի առաջին տասնամյակներից մինչև XVII դարի կեսերը եղել է Վայոց ձորի քաղաքական կենտրոնը` միաժամանակ կարևոր դեր խաղալով Սյունյաց աշխարհի քաղաքական, սոցիալ-տնտեսական ու մշակութային կյանքում: Քաղաքը հատկապես նկատելի վերելք է ապրել XIII-XIV դարերում, երբ Վայոց ձորում իշխում էր Օրբելյան իշխանական տունը:
Զորաց եկեղեցին գյուղի արևելյան ծայրին միջնադարյան հայ ճարտարապետության յուրօրինակ հուշարձաններից է: Այն կառուցել է Սյունյաց նահանգի մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճը (1324-1331թթ.):
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)