Մանդատներն անիմաստ վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց օրակարգում դա կա. Բագրատ Սրբազան
«Մարդիկ կառչած չեն մանդատներից։ Վայր կդնեն այն ժամանակ, երբ արդյունավետ կլինի»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները վայր չեն դնում մանդատները։
Բագրատ Սրբազանն իր խոսքում նշեց. «Մանդատները խորքում որևէ նշանակություն չունեն, իրենք էլ են բազմաթիվ առիթներով ասել, մանդատներ վայր դնելու հարցը օրակարգում միշտ կա։ Դա կախված է, թե արդյունավետությունն որն է լինելու, ինչպես, երբ։ Քաղաքական գործընթացները, ամբողջ ընթացքը կորոշեն։
Մանդատներն անիմաստ կերպով վայր դնելն ինչի՞ն կծառայի, բայց օրակարգում դա կա, մարդիկ չեն մերժում, իրենք էլ են հասկանում՝ ինչ վիճակում են գտնվում»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Մանդատները վայր դնելով ճգնաժամ չի առաջանում
- Քաղաքագետը ներկայացրել է՝ ինչ կլինի, եթե ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն մանդատները
- Չեմ կարծում, թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի ԱԺ լուծարման. Շարմազանով
Լրահոս
Տեսանյութեր
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ