Ուժեղ քամուց բազմաթիվ ծառեր են տապալվել
Հասարակություն
23:13 20/06/2024
Հայաստան

Ուժեղ քամուց բազմաթիվ ծառեր են տապալվել

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հրապարակել է լուսանկարներ,որոնցում երևում են ուժեղ քամուց տապալված ծառերը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, ժամը 17:30-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, սյուներ, ջերմոցային տնտեսության կառուցատարրեր, տապալվել են ծառեր։

Placeholder