Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղաքագետ. Արդար կլինի, որպեսզի Բաբաջանյանը Ռուսաստանից կարգին վճարվի այս ակցիայի համար
Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալոց ԱԺ-ում Արման Բաբաջանյանի ելույթին, գրում է.
«Եթե ես լինեի ԵՄ ներկայացուցիչ, միանշանակ Արման Բաբաջանյանին
ա. դատական պատասխանատվության կենթարկեի` ԵՄ խորհրդանիշները անարգելու համար, և
բ. Persona non grata (անցանկալի անձ) կհայտարարվեր ԵՄ տարածքում։
Պատկերացնո՞ւմ եք, մարդը ԵՄ դրոշը բերել է երկրի խորհրդարան (սա ՀՀ նկատմամբ անհարգալից վերաբերմունք է), հետո հանում է «կալոշ» իբր ռուսական սապոգի խորհրդանիշ, ու վերջում «ռուսական սապոգը» դնում է ԵՄ դրոշի վրա, կարծես իր պատկերացմամբ «ռուսական սապոգով» տրորում է ԵՄ-ն։
Սա եթե սիմվոլիզմից բերենք լեզվական և քաղաքական արտահայտչամիջոցներ, կդառնա` Ռուսաստանը գրավում է Եվրոպական Միության տարածքը և իր գերիշխանությունը հաստատում ԵՄ նկատմամբ։
Անգամ ամենամոլի ռուսամոլի երևակայությունը այսքան չէր աշխատի։
Հիմա արդար կլինի, որպեսզի Բաբաջանյանը Ռուսաստանից կարգին վճարվի այս ակցիայի համար»։