Ճիշտ չէ գերիների վերադարձի հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ. Արմեն Գրիգորյան
Քաղաքական
13:56 26/06/2024
Հայաստան

Ճիշտ չէ գերիների վերադարձի հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ. Արմեն Գրիգորյան

«Բոլոր գերիների վերադարձը միշտ եղել է մեր օրակարգում»,- լրագրողներին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշեց, որ գերիների վերադարձի հարցը միշտ քննարկել են՝ լինի Ադրբեջանի, թե միջազգային գործընկերների հետ։

«Այս ուղղությամբ մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում», - ասաց նա։

Ա.Գրիգորյանի խոսքով, աշխատանքները շարունակվում են, որ բոլոր գերիները վերադառնան։

«Ես գտնում եմ, որ ճիշտ չէ գերիների վերադարձի հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի  հետ, որովհետև, մեր կարծիքով, նրանք հնարավորինս շուտ պետք է վերադառնան Հայաստան։ Ճիշտ կլինի, որ մենք շարունակենք աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի նրանք հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։

Խաղաղության հաստատում նաև նշանակում է ազատել գերիներին։ Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության  հաստատումը համապարփակ լինի, լինի բոլոր ուղղություններով ու խաղաղության հաստատումը լինի նաև գերիների վերադարձով», - ասաց Ա. Գրիգորյանը։

Placeholder