Իրավունք 11:45 28/06/2024 Հայաստան

Աշոտ Երկաթի՝ «Մեր Ոստիկանը». Ես սկսում եմ ծիծաղել և հիշում եմ անեկդոտը

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, որն առավել հայտնի է Աշոտ Երկաթ անունով, ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է հայ ոստիկաններին, նրանց գործողություններն ու նրանց հետ ունեցած խոսակցությունները.

ՄԵՐ ՈՍՏԻԿԱՆԸ

Ծեծում եմ դուռը։
֊Ո՞ր խուց ես։
֊ 11֊ը։
Վալչոկը բացվում է, և ենթասպան հարցնում է։
֊ Ի՞նչ ես ուզում։
֊ Զուգարան կարելի՞ է։
֊ Հեսա բացեմ։ Շոր քցի վրեդ։
Ես հետ եմ վերադառնում նառիս մոտ ու սկսում հագնել վերնահագուստս։
֊ Էդ ի՞նչ գրքեր են սեղանիդ դրված, ի՞նչ ես կարդում։ Մեկը բեր, նայեմ։
Ես սեղանից վերցնում եմ գրքերից մեկը և փոխանցում ենթասպային։ Ենթասպան բարձրաձայն, տառկապ անելով կարդում է գրքի շապիկը.
֊ Գաբրիել Գար֊սիա Մարկես, <<Գեներալն իր լաբի֊լաբիրի֊լա֊բի֊րին֊թոսուում>>։ Երկու գիրքն էլ նույննա՞։
֊ Չէ, տարբեր են։
֊ Բա ինչի՞ են նույն գույնի։
֊Տպարանում են այդպիսի գույներ ընտրել։ Նոբելյան մրցանակակիրների գրքերից են։
֊Ու՞մ գրքերից։
֊ Նոբելյան մրցանակակիրների,֊ պատասխանում եմ ու շարունակում ճանապարհս դեպի զուգարան։ Հետդարձին նկատում եմ, որ ենթասպայի սեղանին դրված է նաև երկրորդ գիրքը։
֊ Կենդանասե՞ր եք։
֊ Չէ, ինչի՞։
֊ Բա ինչի՞ եք գայլերի մասին կարդում, էլ ուրիշ բան չկա՞ կարդալու։ Հասկացա, որ զինվորական եք ու գեներալի մասին եք կարդում, բա գայլի մասին ինչի՞ եք կարդում։
Ես ծիծաղս մի կերպ զսպում եմ ու ասում.
֊Գիրքը հոգևոր ճգնաժամի մասին է, ու հեղինակն է այդպես վերնագրել իր գիրքը։

Խոսքը Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» գրքի մասին է։

ք. Երևան
ՁՊՎ, խուց 11
15.06.2024թ.
Աշոտ Մինասյան 


ՄԵՐ ՈՍՏԻԿԱՆԸ (մաս 2)

Գազելի մեջ ծեծվելուց հետո բոլոր բերետավորներն իջնում են ու մնում եմ մենակ։ Քթիցս թափվող արյունը ձեռքովս մաքրում եմ ու դռան մոտ կանգնած միակ բերետավորից ջուր խնդրում։ Լիտրանոց Ջերմուկի շշով ջուր է մեկնում ինձ ու ձեռքի մահակին հենված պլշած նայում է ինձ, թե ինչպես եմ արյունը մաքրում ու լվացվում։ Ներսումս ահավոր ցավ եմ զգում։ Գլուխս դմբրված է։ Սկսում եմ հիշել, որ բռունցքների փափուկ մասով գլխիս էին խփում, մեկը գոռում էր` էն տեղերին խփեք, որ չկապտացնեք։
Որովայնս, ստամոքսս, կողերս ու երիկամային հատվածներս լավ մասաժ արեցին ու ցավ չէի զգում։ Այսինքն լիքը ցավ էի զգում, բայց չգիտեի` որ տեղս է ցավում. ուղղակի ամբողջ մարմինս էր ցավում։
Ներսս տապ է, կարծես այրվում է։ Ձեռքերս դողում են։

Ծխախոտ վառեցի։ Բերետավորն ասաց.                      
֊ Ներսը մի' ծխի, արի դռան դեմը ծխի։  Մոտեցա դռանը, իջա մեքենայից ու նստեցի դռան առաջին ոտնատեղին, թեպետ կեղտոտ էր։ Նստատեղիս ցավն ուժեղացավ. հիշեցի աքացիները։ Լուռ ծխում եմ ու նայում բերետավորին, փորձում եմ կռահել կամ նկատել ժիլետի տակից կիսատ երևացող ուսադիրին փակցված աստղերի քանակը։Մի սերժանտ եկավ ու հարցրեց.         
֊Պարոն կապիտան, գազելում քանի՞ մարդ կա։                                
֊ Մենակ սա֊յա, ֊ ինձ ցույց տալով ասաց բերետավոր կապիտանը։ 
֊ Որ մարդ լինի, բերե՞նք էս ավտոն։
֊ Հա, բերեք։                                          

Սերժանտը հեռանում է դեպի Բաղրամյան։ Կապիտանը բութ հայացքով ուղեկցում է նրան։
Ես փորձում եմ խոսքի բռնվել կապիտանի հետ։               
֊ Վաղու՞ց եք ծառայում, պարոն կապիտան։                        
֊ Օգոստոսին վեց տարիս կլրանա։ 
֊ Ես էլ եմ զինվորական, գնդապետ եմ։
֊ Հե՞տո ինչ, ես Ձեզ ճանաչում եմ։                                                                    
֊ Հետո այն, որ սպան սպայի հանդեպ պիտի բարյացակամ լինի։
֊ Ինչ լինի՞,֊ չհասկանալով բարյացակամ բառի իմաստը ապշահար նայում է դեմքիս։
-Գոնե ծեծելուց  չհայհոյեյիք։ 
                                        
Լռում է։                                                        

֊ Ինձ ծեծում էիք, հայհոյում, հասկացանք, բա Սրբազանին ինչու՞ էիք հայհոյում։                             
-Ինքը ինձ համար Սրբազան չի, տերտերա։                                     
֊ Մեղք մի՜ գործիր, Սրբազանը միշտ Սրբազանա։                                         
֊ Որ ինքը ինձ պսակում էր, էն ժամանակ էր Սրբազան, հիմա տերտերա։                                       
-Ո՞նց, քո պսակը Սրբազաննա՞ կատարել։                  
֊ Հա։                                                         
֊  Ու խաչը պահելա, համբուրել ե՞ս։
֊ Հա, պահելա, համբուրել եմ, էն ժամանակ Սրբազան էր, հիմա տերտերա չեմ համբուրի։

Ես սկսում եմ ծիծաղել և հիշում եմ անեկդոտը։ Ասում են՝ Գյումրիում Տեր Նորայրը  կնունք է կատարում։ Կնունքից հետո նստում են ճաշկերույթի։ Ճաշկերույթից հետո երբ Տեր Նորայրը պատրաստվում է հեռանալ նկատում է, որ խաչը չկա։ Աջ ու ձախ հարցնում է, թե ով է խաչը վերցրել։ Ներկաներից մեկը ասում է.
֊Տեր Նորայր, կնունքը առանց խաչի եք կատարել։
֊Բա կնունքի ժամանակ կ***սսս էիք համբուրում...

Ես ծիծաղում եմ, ցավում է, հռհռում եմ, ցավում է, ցնցվում եմ, ցավում է։ Ցավում է մարմինս,  ցավում է հոգիս, լաց եմ լինում, ցավում է...

Լաց եմ լինում մեր ոստիկանության անգրագետ ու տգետ  կապիտանի համար։ Լաց եմ լինում   հայրենիքիս ու պետությանս  համար պայքարող, իրեն ափեափ, պատեպատ տվող Սրբազանիս համար, որ պայքարում է ազգ, հայրենիք, պետություն, տեսակ ունենալու համար։                                  Ու մարմնիս ոչ մի տեղը չի ցաIվում, հոգիս է  ցավում, հոգիս է ցավում ու լաց եմ լինում...
Վա ՜յ մեզ, վա՜յ մեզ, վա՜յ մեզ...

ք. Երևան
ՁՊՎ,  խուց 11
13.06.24թ.
Աշոտ Մինասյան

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
«Նոան» զիջեց «Ռապիդ»-ին
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» Վիեննայում հյուրընկալվեց ավստրիական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սահմանազատման վերաբերյալ կանոնակարգն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան
67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
22:48
Հայ Ազգային Եկեղեցին աշխարհում այն սակավաթիվ կառույցներից է, որ հավուր պատշաճի դիմակայում է ամեն տեսակ ճնշումներին. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) տեսաբանները չեն էլ թաքցնում, որ կրոնի ու...
Աղբյուր` Panorama.am
22:12
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար. Ռուբեն Սաֆրաստյան
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:04
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը նշանակվել է  Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ալիևի խնդիրն այն է, որ սկսի ինչ-որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի». Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է «Ես կարծում եմ, որ ռուսաստանյան հանդիպման նախաձեռնողը հատկապես Ալիևն է։ Ու խնդիրը այն չէ, որ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
21:37
Բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է Արփա գետում
Հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից մանրամասներ են հայտնել Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպումից
ՀՀ առաջին նախագահի գրասենյակից հայտնում են. «Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
20:51
«Սրբազան պայքար»-ը վաղը նախագահական կգնա
 «Սրբազան պայքար»-ը  տելեգրամյան էջում հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին,...
Աղբյուր` Panorama.am
20:44
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է․ «Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները...
Աղբյուր` Panorama.am
20:29
Բուդվայում այսօր ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բուդվայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Սահմանադրությունից Հռչակագրին հղման հեռացումը ՀՀ-ի լուծարման ուժ կարող է ունենալ. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխանությունն իրեն վերարտադրելու համար ձգտում է հնարավոր բոլոր զիջումների գնով Ադրբեջանից կորզել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հստակ պահանջներ կան և յոթ օր ժամկետ․ անհետ կորած և գերեվարված տղաների ծնողները քայլերթ են իրականացրել
2020թ․-ի պատերազմից հետո անհետ կորած, գերեվարված, բռնի առևանգված տղաների ճակատագիրն անհապաղ լուծելու խնդիր է դրված։  Այս մասին այսօր տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցի առաստաղից բեկորներ են պոկվել, կոյուղաջրերը լցվում են դպրոցի շենքի տակ
Լրագրող Նարինե Ղալեչյանը գրում է․ «Հորդառատ վերջին անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցը հոսանքազրկվել էր՝ (դասերի ընթացքում),...
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Իլոն Մասկն աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել երեխային 9 ամիս
Smart Tech-ը X-ի էջում գրում է․ «Այսպիսով, Իլոն Մասկը ներկայումս աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել ձեր երեխային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Բնակարանների առուվաճառքով ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր...
Աղբյուր` Panorama.am
18:50
ԵՄ գործադիր իշխանությունը չի կարող անվերջհաշվի չառնել Եվրախորհրդարանի կարծիքը
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների
Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ահաբեկչության հետ կապված՝ Թուրքիայի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակումից հետո ամբողջ երկրով մեկ ուժեղացվել են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լուսացույցի աշխատանքի փոփոխություն՝ Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
17:58
McDonald's-ի նախագահը խոստացել է բուրգերներից հեռացնել սոխը
ԱՄՆ որոշ նահանգներում McDonald's-ի ցանցում թունավորման դեպքերը կարող են կապված լինել բուրգերներում օգտագործվող սոխի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ըգիշերային միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝...
Աղբյուր` Panorama.am
17:33
50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը
Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է մեկնարկում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) հետ, որի արդյունքում 50...
Աղբյուր` Panorama.am
17:29
Հոլանդին գրավում է «Ռեալ» տեղափոխվելու գաղափարը
Մադրիդցիները հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողով
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում
Այսօր Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Դանա» ցիկլոնը մոտենում է Հնդկաստանին. Տարհանվել է 1.5 մլն մարդ
Հնդկաստանի իշխանությունները տարհանել են 1.5 մլն մարդու Օդիշա և Արևմտյան Բենգալ նահանգներից, որտեղով, ըստ կանխատեսումների, անցնելու է ...
Աղբյուր` Panorama.am
16:49
Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները
14:14 24/10/2024

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}