Ադրբեջանում քաղբատարկյալների ազատ արձակումն ԱՄՆ ուշադրության կենտրոնում է. Պատել
Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը շարունակում է մնալ թե ԱՄՆ պետքարտուղարի, թե պետքարտուղարի օգնականի, թե մյուսներըի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Լրագրողը նրան հիշեցրել է, որ Ադրբեջանի հետ եղել են բարձր մակարդակի որոշակի շփումներ. քարտուղարը զրուցել է Ալիևի հետ, իսկ անցյալ շաբաթ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ' Բրայեն եղել է Բաքվում։
Չկա՞ մտահոգություն, որ այս բարձր մակարդակի հարաբերությունները շարունակվում են առանց քաղբանտարկյալների ազատ արձակումն ապահովելու։
«Սա երկար գործընթաց է, և այն պահանջում է մեզանից շարունակական ներգրավվածություն»,-ասել է Պատելը։
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան