Քաղաքական 17:57 03/07/2024 Արցախ

Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնազավթումից հետո ադրբեջանական կողմը առաջին հերթին ցուցադրաբար ապամոնտաժեց Շուշի քաղաքի մոտ գտնվող հայտնի տանկ-հուշարձանը։ Հիշեցնենք, որ Տանկն  Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։ Բայց, 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը ապամոնտաժել, ապա  ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված տանկը, ժառանգության ոչնչացմամբ վտանգելով նաև հաղթանակի հիշողությունը սերունդներին փոխանցելու հնարավորությունը։

Իսկ վերջերս, ադրբեջանցի բլոգեր Քյամրան Ռազմովարը տանկ-հուշարձանի մոտից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է  նաև հուշարձանի մոտ տեղադրված խաչքարերը, զոհված ազատամարտիկների  անունները հավերժացնող հուշատախտակները: Մասնավորապես, փշրված է 44-օրյա պատերազմում Քարինտակում զոհված Հակոբ Հարությունյանի հիշատակին տեղադրված 2021 թվականին տեղադրված խաչքարը, ինչպես նաև տարածքում կանգնեցված մյուս խաչքարերը:

Ադրբեջանի  համակարգված արշավն այս ուղղությամբ հատկապես ընդգծվում է  մի քանի նշանակալից խաչքարերի ոչնչացմամբ։ Դրանց թվում են  դեռևս 2020 թվականին ոչնչացված Հադրութի շրջանի Առաքել գյուղի խաչքարի,  քաղաքի  ազատամարտիկների հուշահամալիրի խաչքարի, Լաչինի պատմական գերեզմանոցի 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումներով։   Բացի այդ,  ոչնչցվել են նաև Շուշիի հայ-հունական հին գերեզմանոցի 12-13-րդ դարերի եզակի  խաչքարերը և այլ շրջաններում գտնվող խաչքարեր։

Մեր արձագանքը

Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով  և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։  Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:08
Միաժամանակ ձերբակալվել է երկու հետախուզվող և 6 անձ
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության ՀՆԳ ծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:45
Սպերցյանը կլինի Կրասնոդարի ավագը՝ Զենիթի հետ Սուպերգավաթի խաղում
«Կրասնոդարի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Բա հողատուն «պոզով-պոչով» է լինու՞մ․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «1988թ. այս օրը՝ հուլիսի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների...
Աղբյուր` Panorama.am
20:15
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում հայագիտության բաժին կբացվի
Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան իպետական համալսարանում կբացի «Հայոց լեզու» ուղղություն և հայագիտության բաժին։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:04
Հայաստանն ունի գործազրկության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում
Հայաստանն ունի գործազրկության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում։ Այս մասին նշված է ԵԷԿ-ի հաշվետվությունում։ Ըստ այդմ՝ Հայաստանում գործազրկության...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ռուսաստանում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր
 Իրավապահները աշխատում են այն գործարանի տարածքում, որտեղ վերանորոգվել էր մերձմոսկովյան Կոլոմնայում կործանված ինքնաթիռը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թմրամիջոց աճեցնելու լաբորատորիաներ, շուրջ 3․900․000 ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ապօրինի շրջանառություն և փողերի լվացում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների...
Աղբյուր` Panorama.am
19:14
Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացելու համար ինչի՞ է սպասում
Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» շաբաթերթի կայքում հրապարակվել է թերթի խմբագիր Ադվարդ Տանձիկյանի հոդվածը «Թուրքիան...
Աղբյուր` Panorama.am
19:02
28-ամյա երիտասարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ
 Ավարտվել է 28-ամյա երիտասարդի կողմից նախկին կնոջ և վերջինիս քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև սպանության, առողջությանը...
Աղբյուր` Panorama.am
18:49
Զախարովա․ Ռուսաստանը երբեք իր ընկերներին, դաշնակիցներին, գործընկերներին ընտրության առաջ չի դրել
Հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մակարդակը...
Աղբյուր` Panorama.am
18:36
Մարիա Զախարովա. «EAGLE PARTNER 2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, բացի ափսոսանքից, ոչինչ չեն առաջացնում
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում անդրադարձել է հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում ծրագրվող...
Աղբյուր` Panorama.am
18:15
Կիրանցի բնակիչներին պարտադրվում է դիմումներ ստորագրել՝ առանց բովանդակությանը ծանոթանալու
Կիրանցի բնակիչներին պարտադրում եմ դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու։ «Մարդիկ դիմում են գրում, որ հրաժարվում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Վարդենուտի բնակիչները Փաշինյանին դիմավորեցին՝ «Մի խլեք մեր հողը» պաստառով
Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Մի խլեք մեր հողը», «Չկա հող, չկա գյուղ»...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գարեգին Երկրորդը երիտասարդներին հորդորել է ամուր հավատքով կապված մնալ Մայր Եկեղեցուն, ծառայել Հայրենիքին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արագածոտնի թեմի Եկեղեցասեր...
Աղբյուր` Panorama.am
17:58
ARARAT թանգարանն աջակցում է «Ստրադիվարիուս» ջութակների ցուցադրությանը՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
Հուլիսի 4-ին Կապանում մեկնարկեց Կապանի միջազգային երաժշտական փառատոնը, որտեղ Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանը հանդես եկավ որպես...
Աղբյուր` Panorama.am
17:54
Անհապաղ ազատ արձակել Արցախի առաջնորդներին և Ադրբեջանում պահվող հայ պատանդներին
Երիտասարդներն իրենց պահանջն են ներկայացրել Կապիտոլիումում
Աղբյուր` Panorama.am
17:45
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը և դերասան Բեն Աֆլեքը որոշել են ազատվել իրենց առանձնատնից
Երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը սկսել են ազատվել իրենց ընդհանուր անշարժ գույքից։ Այս մասին հայտնում են Daily Mail-ի լրագրողները։...
Աղբյուր` Panorama.am
17:41
Սոս Հակոբյան. Ծուռ տրամաբանություն
«Վարչական մարմինների ապօրինությունները, մարդու իրավունքների անխնա խախտումները չեն դադարելու մինչև օրենսդրորեն չամգրագրվեն լրացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ԱԺ-ն ընդունեց Արցախի ԱԱԾ աշխատակիցներին վերաբերող նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության...
Աղբյուր` Panorama.am
17:22
Շշով հարվածել են օպերատորին, օպերատորը տուժողի կարգավիճակ չունի. Լրագրող Անի Գևորգյան
«Մեզ վիրավորողներն այն, ինչ ասում էին ՔՊ-ական շրջապատում, այն, ինչ անում էին  սոցիալական ցանցերում, չեն կարողանում անել դատարանում։...
Աղբյուր` Panorama.am
17:04
«Ես քեզի մեռնիմ, ես քո ջանին... արի մի հատ կծեմ». Շենավանի բնակիչը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն այցով Արագածոտնի մարզում է՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: նա եղել է նաև...
Աղբյուր` Panorama.am
17:01
Երևանում վերաբացվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը
«Սա մեծ ձեռքբերում է, որպես կրթական հաստատություն առաջինն է վերաբացվում՝ լուծելով հոգեբանական, սոցիալական մի շարք խնդիրներ»
Աղբյուր` Panorama.am
16:48
«Ոնց կգցեի քեզ քացուս տակ, այ լիրբ». Փաշինյանի աջակիցները լրագրողից ներողություն կխնդրեն ու փոխհատուցում կվճարեն
Նիկոլ Փաշինյանի ասուլիսներից մեկի ընթացքում լրագրողներ Անի Գևորգյանին ու Հռիփսիմե Ջեբեջյանին սուր հարցեր տալու համար սոցիալական ցանցերում...
Աղբյուր` Panorama.am
16:41
ԳԱԱ-ում կայացավ Ռուբեն Գալչյանի՝ ադրբեջանական կեղծարարությունը բացահայտող գրքի շնորհանդեսը
 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Ադրբեջանի 2014թ․ ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն...
Աղբյուր` Panorama.am
16:03
Գնաց Մուշեղը միանալու իր Սևակ որդուն, ով անմահացավ 44-օրյա պատերազմում. Սուրենյանց
«Մահացել է Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը: Նա 2018թ.-ից կաթվածի հետևանքով կոմայի մեջ էր»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
15:57
Գումար խնայելը օգնում է բարելավել քունը
Գումար խնայելը կարող է բարելավել քունը։ BBC-ի փոխանցմամբ, նման պնդում է  անում նոր ուսումնասիրությունը։  Ըստ դրա...
Աղբյուր` Panorama.am
15:38
Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են համագործակցության պլան
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին ստորագրել են ստորագրել են ՀՀ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
15:01
ԱԺ-ն ընդունել է մինչև 8 շաբաթական հղիության դեպքում դեղորայքային աբորտի մասին նախագիծը
Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել և ընդունել են մի շարք...
Աղբյուր` Panorama.am
14:50
Գինեվետում խախտվել են մարդու իրավունքները, կան հանցանշաններ, պետք է լինեն պատժվողներ. Ահազանգ
Վեդի խոշորացված համայնքի Գինեվետ բնակավայրում հուլիսի 10-ին Վեդիում ցեմենտի գործարանի կառուցման աղմկահարույց նախագծի շուրջ 4-րդ հանրային...
Աղբյուր` Panorama.am
14:30
Հայաստանի բասկետբոլի թիմի առանցքային խաղացող Դանիել Կիրակոսյանը Ռումինիայի մուտքի վիզա չի ստացել
Այսօր Ռումինիայում Հայաստանի Բասկետբոլի Մ20 հավաքականը կսկսի իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում՝ անցկացնելով իր առաջին հանդիպումը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ երեխաները կտրված են հորից, բայց ես բանտում եմ, ոչ թե գերեզմանոցում` պատերազմի հետևանքով. Աշոտյան
16:58 11/07/2024

Իմ երեխաները կտրված են հորից, բայց ես բանտում եմ, ոչ թե գերեզմանոցում` պատերազմի հետևանքով. Աշոտյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}