Տնտեսություն 14:15 06/07/2024 Հայաստան

Գյուղում ունենք խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիր, հիմա էլ ցեմենտի հանք են ուզում շահագործել․ Այգեզարդի բնակիչ

Արարատի մարզի Կարմիր սարի տարածքում ցեմենտի հումք հանդիսացող կրաքարային հանքով հետաքրքրված են մի քանի կազմակերպություններ՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ։ Վերջինս պատրաստվում է չորրորդ հանրային լսումն անցկացնել  Գինեվետ գյուղում։  Այգեզարդ  բնակավայրի  ներկայացուցիչ, գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի բնակիչների հիմնական մասը դեմ է ցեմենտի հումքով կրաքարային հանքավայրի շահագործմանը։ Ի դեպ,«ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն ցեմենտի գործարանի համար է հայտ ներկայացրել։

«2021 թ․-ին նույն տարածքի համար դիմել էր «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն, բոլոր փուլերն անցել է, սակայն մինչև հիմա չի շահագործել , կրաքարի արդյունահանման աշխատանք չի կատարվել։ Հիմա ՝ «ՕՐԴ» ՍՊԸ-ի հայտի համաձայն ազդակիր է ճանաչվել Գինեվետ գյուղը , չնայած որ Արարատի մարզի գյուղերը շատ մոտ են միմյանց, չեք կարող հասկանալ՝ որտեղից է սկսվում և որտեղ վերջանում։ Գինեվետը շատ փոքր գյուղ է և անտրամաբանական է, թե ինչպես կարող է ազդեցությունը տարածվի միայն այդ գյուղի վրա։ Այդ գյուղը մեր գյուղից շատ փոքր է՝ շուրջ 500 բնակիչ ունի։ Գինեվետ գյուղի բնակիչների հետ զրույցից կարող եմ ասել, որ մեծ մասն իրազեկված չէ, իսկ նրանք, որոնք տեղյակ են եղել, ինֆորմացիայի աղբյուրը՝ վարչական ղեկավարն է, որը կողմ է  հանքի շահագործմանը։ Այսինքն, իմ տպավորությամբ, մարդկանց դիրքորոշումը ձևավորվել է համայնքի ղեկավարի խոսքի հիման վրա։ Այլ իրազեկման աղբյուր չունեն։ Մեր գյուղը՝ Այգեզարդը, բնակչությամբ ութ անգամ մեծ է Գինեվետից։ Կարմիր սարը, որտեղ նախատեսում են հանքի շահագործումը, վարչական առումով մի մասը գտնվում է Գինեվետ բնակավայրում, մյուս մասը՝ Այգեզարդ բնակավայրում։ Անկախ հանքը Գինեվետ բնակավայրում է, թե մեր, վնասները նույնչափ ազդելու են մեզ վրա»,- ասաց մեր զրուցակիցը՝ Այգեզարդ գյուղից։

Ըստ նրա ՝ Այգեզարդ համայնքի բացարձակ մեծամասնությամբ դեմ է որևէ հանքարդյունաբերական գործընթացի, ինչի մասին փաստում է իրականացված ստորագրահավաքի արդյունքները։ Բնակավայրի շուրջ 98 %-ը՝ 2300 ստորագրությամբ՝ Կարմիր սարում հանքարդյունահանման դեմ են արտահայտվել։
Խաչատրյանը նաև նշեց, որ առհասարակ Արարատի ողջ մարզում  առկա է  ջրի խնդիր՝  և՛ ոռոգման, և՛ խմելու։

«Այս պայմաններում անհնարին է լինելու կառավարել փոշու աղդեցությունը։ Հարկ է նշել, որ գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ  ու  պտղաբուծությամբ, անասնապահություն գրեթե չկա։ Բնակիչների հետ անձամբ եմ զրուցել, հիմնական մասը դեմ է։ Մեր աչքի առաջ ունենալով Արարատի ցեմենտի գործարանի օրանակն ու բացասական հետևանքները, դեմ ենք, այս հանքն ավելի մոտ է լինելու բնակավայրին»,- ասաց նա։

Ի դեպ, պտուղ-բանջարեղենի հիմնական մասը  մշակվում է Արարատի մարզում, որից օգտվում են նաև Երևանում։Այսինքն՝ հանքավայրի բասացասական ազդեցությունն ավելի լայն է լինելու, քան հնարավոր է պատկերացնել։

Բացի դրանից, Կարմիր սարի տարածքում  կան կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ և կենդանատեսակներ, որոնց առկայության պայամաններում  օրենքով արգելվում է որևէ  գործողություն, որը կհանգեցնի տեսակի վերացմանը։

Լուսանկարները ՝ Արփինե Խաչատրյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
«Նոան» զիջեց «Ռապիդ»-ին
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» Վիեննայում հյուրընկալվեց ավստրիական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սահմանազատման վերաբերյալ կանոնակարգն ավելի լուրջ և ծանր պրոցեսի նախերգանքն է. Կարեն Բեքարյան
67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ և բացառապես Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից...
Աղբյուր` Panorama.am
22:48
Հայ Ազգային Եկեղեցին աշխարհում այն սակավաթիվ կառույցներից է, որ հավուր պատշաճի դիմակայում է ամեն տեսակ ճնշումներին. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) տեսաբանները չեն էլ թաքցնում, որ կրոնի ու...
Աղբյուր` Panorama.am
22:12
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար. Ռուբեն Սաֆրաստյան
Ռուսաստանը տարեկան մոտ 2 միլիարդ դոլար է ծախսում Հայաստանին տարբեր արտոնություններ տրամադրելու համար։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:04
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը նշանակվել է  Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ալիևի խնդիրն այն է, որ սկսի ինչ-որ ձևական գործընթաց և ապագայում դա «վաճառի». Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է «Ես կարծում եմ, որ ռուսաստանյան հանդիպման նախաձեռնողը հատկապես Ալիևն է։ Ու խնդիրը այն չէ, որ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
21:37
Բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը, վերջինը գլխիվայր հայտնվել է Արփա գետում
Հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 109.5 կմ հատվածում՝...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից մանրամասներ են հայտնել Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպումից
ՀՀ առաջին նախագահի գրասենյակից հայտնում են. «Այսօր, հոկտեմբերի 24-ին, ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
20:51
«Սրբազան պայքար»-ը վաղը նախագահական կգնա
 «Սրբազան պայքար»-ը  տելեգրամյան էջում հայտնում է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 16․00-ին,...
Աղբյուր` Panorama.am
20:44
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է․ «Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները...
Աղբյուր` Panorama.am
20:29
Բուդվայում այսօր ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․ «Բուդվայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանն...
Աղբյուր` Panorama.am
20:15
Սահմանադրությունից Հռչակագրին հղման հեռացումը ՀՀ-ի լուծարման ուժ կարող է ունենալ. Մենուա Սողոմոնյան
Նիկոլ Փաշինյանի առաջնորդած իշխանությունն իրեն վերարտադրելու համար ձգտում է հնարավոր բոլոր զիջումների գնով Ադրբեջանից կորզել...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հստակ պահանջներ կան և յոթ օր ժամկետ․ անհետ կորած և գերեվարված տղաների ծնողները քայլերթ են իրականացրել
2020թ․-ի պատերազմից հետո անհետ կորած, գերեվարված, բռնի առևանգված տղաների ճակատագիրն անհապաղ լուծելու խնդիր է դրված։  Այս մասին այսօր տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցի առաստաղից բեկորներ են պոկվել, կոյուղաջրերը լցվում են դպրոցի շենքի տակ
Լրագրող Նարինե Ղալեչյանը գրում է․ «Հորդառատ վերջին անձրևներից հետո Երևանի թիվ 188 դպրոցը հոսանքազրկվել էր՝ (դասերի ընթացքում),...
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիները հոսպիտալացվել են
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:55-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավանք վանական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Իլոն Մասկն աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել երեխային 9 ամիս
Smart Tech-ը X-ի էջում գրում է․ «Այսպիսով, Իլոն Մասկը ներկայումս աշխատում է Robots-ի նոր տարբերակի վրա, որը կարող է կրել ձեր երեխային...
Աղբյուր` Panorama.am
19:04
Բնակարանների առուվաճառքով ՍՊ ընկերությունների տնօրենը 14 քաղաքացուց ընդհանուր շուրջ 521․000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է խոշոր և առանձնապես խոշոր...
Աղբյուր` Panorama.am
18:50
ԵՄ գործադիր իշխանությունը չի կարող անվերջհաշվի չառնել Եվրախորհրդարանի կարծիքը
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ի գիտություն ուսուցչի կամավոր ատեստավորման մասնակիցների
Կամավոր ատեստավորման գործընթացն այս տարի իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ vexams.emis.am կայքի միջոցով։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:26
Ահաբեկչության հետ կապված՝ Թուրքիայի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
Թուրքիայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության (TUSAŞ) վրա հոկետմբերի 23-ի զինված հարձակումից հետո ամբողջ երկրով մեկ ուժեղացվել են...
Աղբյուր` Panorama.am
18:12
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից, 2023 թվականի Արցախի ամբողջական բռնազավթումից և արցախահայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լուսացույցի աշխատանքի փոփոխություն՝ Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա- Ամերիկյան փողոց խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
17:58
McDonald's-ի նախագահը խոստացել է բուրգերներից հեռացնել սոխը
ԱՄՆ որոշ նահանգներում McDonald's-ի ցանցում թունավորման դեպքերը կարող են կապված լինել բուրգերներում օգտագործվող սոխի հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:52
Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 25-ըգիշերային միակողմանի փակ է լինելու Թամանցիների փողոցը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն փուլ առ փուլ՝...
Աղբյուր` Panorama.am
17:33
50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը
Ակբա բանկն առաջինը Հայաստանում համագործակցություն է մեկնարկում ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (ԶՖԿ) հետ, որի արդյունքում 50...
Աղբյուր` Panorama.am
17:29
Հոլանդին գրավում է «Ռեալ» տեղափոխվելու գաղափարը
Մադրիդցիները հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողով
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Կազանում
Այսօր Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ BRICS-ի 16-րդ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Դանա» ցիկլոնը մոտենում է Հնդկաստանին. Տարհանվել է 1.5 մլն մարդ
Հնդկաստանի իշխանությունները տարհանել են 1.5 մլն մարդու Օդիշա և Արևմտյան Բենգալ նահանգներից, որտեղով, ըստ կանխատեսումների, անցնելու է ...
Աղբյուր` Panorama.am
16:49
Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները
14:14 24/10/2024

Փաշինյանի ու Ալիևի զրույցին միացել են ԱԳ նախարարները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}