Իրոք՝ ուր կամ ում են գնում համատիրության գումարները
Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Սարգսյանը համատիրության չարչկված հարցն էր բարձրացրել, թե որքան չաշխատող, որքան կեղծիք կա դրանց նույնիսկ աշխատանքում։ Աշխատանք, որ կայանում է վարձերի հավաքման մեջ հիմնականում։
Մինչև շենք ջրագծերն ու կոյուղագծերը Վեոլիա ջրիհսկողության տակ են, մինչև շենք էլեկտրականությունը՝ էլցանցերինն է, բակերի խնդիրը քաղաքապետարանինն է՝ կանաչապատման հետ, եթե առաջին հարկերում օֆիսներ չկան։
Եթե կան՝ նրանք են ապահովելու մաքրությունն ու կանաչապատումը։
Ինչ է մնում համատիրությա՞նը։ Շենքի, բայց ոչ բնակարանների, ջրատարները, միջանցքների լույսերը, վերելակի էլծախսը, մաքրուհու աշխատավարձը՝ եթե այդպիսին կա։
Որքա՞ն կկազմի այս գումարը։
Բայց ես չգիտեմ համատիրություն, անգամ «ամենահարազատը», որ հաշվետվություն տպի-փակցնի, թե որքան են այդ ծախսերը։ Պատերը տեսնում են միայն պարտքերի ցուցակներ, որոնց տերերը արդեն հոգնել են վճարել՝ չհասկանալով ինչի համար։
Ընդ որում՝ բնակարանի քառակուսի մետրով, որը ոչ միջանցքի լույսից է օգտվում, ոչ վերելակ է խցկվում, դրսում էլ որևէ մաս չունի։ Բնակարանի քառակուսի մետրով՝ ինչի համար քաղաքացին արդեն վճարում է որպես գույքահարկ։
Մարդիկ համատիրության համար ստորագրում են, որ սպասարկում ունենան, գլխներին հարկահավաք իշխանություն են գտնում։ Որքան ուզում ես ասա, որքան ուզում ես գրի թաղապետարան կամ ավելի «վերև», պատասխանը մեկն է՝ գումարների գանձումը ըստ օրենքի է կատարվում։
Ըստ օրենքի՝ համատիրությունները չպիտի ունենան շահույթ՝ սա է ամենակարևորը։ Այստեղից հետո միայն պետք է որոշվի վճարների չափսերը՝ որպեսզի համատիրությունը շահույթ չունենա։
Որքան է ծախսը, որքան շահույթը՝ բնակիչների համար գաղտնիք է։ Ցանկացած հարցադրում դեմ է առնում շանտաժի, թե՝ չվճարեք, կդիմենք դատարան։
Ո՞վ հալ ու հավես ունի դատարանի։
Հիմա՝ ոչ ոք։
Իսկ ուր կամ ում են գնում համատիրության գումարները՝ կարելի է ենթադրել համատիրությունների տոտալ խլությունից։
Ա. Ո.
Հարակից հրապարակումներ`
- Ինչի՞ վրա են ծախսվում համատիրության հավաքված գումարները. Քաղաքացու ձայնը
- Համատիրությունները թափանցիկ չեն աշխատում. Այվազյան
- «Կենտրոն-1» համատիրության նախկին նախագահը աշխատավարձերից հափշտակություններ է կատարել
- Չեմ ասում համատիրություններին բնաջնջենք, բայց առաջարկում եմ աշխատանքի կոնցեպտը փոխել. Զոհրաբյան
- Համատիրությունները լուծարվելու են. առաջարկվում է մասնագիտացված կառավարման մոդել
- Համատիրությունների խնդիրը մնում է
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին