Amnesty International-ի ահազանգը. Խաղաղ հավաքների ազատությունը ողջ Եվրոպայում վտանգի տակ է
Եվրոպայում ամրապնդվում է խաղաղ հավաքների արգելքը։ Դրանց անցկացման ազատությունը վտանգված է։ Այս մասին ահազանգում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը՝ ընդգծելով, որ եվրոպական պետությունները գնալով ավելի են հալածում, այդ թվում՝ հանցավոր կերպով, խաղաղ ցուցարարներին, ինչպես նաև անհիմն ու պատժիչ սահմանափակումներ են մտցնում, ավելի ու ավելի ռեպրեսիվ միջոցների են դիմում այլախոհությունը ճնշելու համար:
21 եվրոպական երկրներում իրականացրած ուսումնասիրության արդյունքում կազմակերպության իրավապաշտպանները եկել են համոզման, որ կա ներառում է ռեպրեսիվ օրենսդրություն ստեղծելու միտում, ուժի անհարկի կիրառում, կամայական ձերբակալություններ և քրեական հետապնդումներ, անհիմն կամ խտրական սահմանափակումներ։ Այս ամենը հանգեցնում է բողոքի իրավունքի իրացման համընդհանուր հետընթացի։
Զեկույցը փաստում է խաղաղ ցուցարարների դեմ ոստիկանության կողմից չափից ավելի, անհարկի ուժի համատարած կիրառումը, այդ թվում՝ ոչ մահաբեր զենքի կիրառման միջոցով:
Գրանցվել են դեպքեր, որ դրանց կիրառումը հանգեցրել է առողջության լուրջ վնասների, այդ թվում՝ ոսկորների կոտրվածք, ատամների վնասվածք (Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա), ձեռքի անդամահատում (Ֆրանսիա), ամորձիների ամպուտացիա (Իսպանիա), աչքի, գլխի վնասվածքներ (Իսպանիա)։ Որոշ երկրներում ուժի կիրառումն իրենից ներկայացրել է խոշտանգում կամ այլ դաժան վերաբերմունք, իսկ Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում, Լեհաստանում, Սերբիայում, Սլովենիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում ոստիկանությունը չափից ավելի ուժ է կիրառել անչափահասների նկատմամբ:
.Զեկույցում նշվում են ոստիկանության ներկայացուցիչներն անպատիժ են մնում, նման դեպքեր գրանցվել են Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Սլովենիայում, Թուրքիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում:
Զեկույցն ընդգծում է նաև մարդկանց վերահսկելու միտումը, նշվում է, որ Եվրոպական պետություններն ավելի ու ավելի շատ են օգտագործում նոր տեխնոլոգիաներն ու տարբեր գործիքներ ցուցարարներին վերահսկելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին