Ինչպես է կառավարությունը փորձության ենթարկելու նպաստի համար դիմողներին
Մինչ Բելառուսը նոր դրույթներ է մտցնում իր՝ «պորտաբույծների մասին» օրենքում, Հայաստանում էլ իշխանությունները որոշել են փորձության ենթարկել նպաստավորներին, ինչը համարյա նույն բանին է բերում՝ արդյո՞ք նպաստի համար դիմողը չի կարող աշխատել։
Օրերս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ՝ եթե չաշխատող, բայց աշխատունակ մարդը դիմի նպաստի համար, իրենք դա համարելու են աշխատանք փնտրելու հայտ ու աշխատանք են առաջարկելու։
Հնարավոր է կառավարությունը գցել-բռնել է, որ նման խորամանակ քայլով իրենք կարող են հայտնաբերել հայաստանյան «պորտաբույծներին», քանի որ մտադիր են հաշվել իրենց առաջարկած աշխատանքից հրաժարվող ու նպաստի համար դիմած մարդը արդեն ունի եկամոտի աղբյուր կամ աշխատանք։
Հետաքրքիր է, թե այդ ինչ պարապ աշխատատեղեր ունի կառավարությունը, որ դրանք առաջարկելու է ՀՀ քաղաքացիներին։ Շինարարությու՞ն, մատուցո՞ղ, առաքի՞չ... ի՞նչ։ Բերետավո՞ր։
Շատ դժվար է պատկերացնելը՝ տնտեսության ներկա վիճակը նկատի ունենալով։
Ու երևի իշխանությունները չեն էլ պատկերացնում, որ երբ, իրոք, սկսեն նպաստի համար դիմողներին աշխատանք առաջարկել, որքան մարդ կդիմի՝ որևէ աշխատանք գտնելու հույսով։
Ու թեև Հայաստանն ունի գործազրկության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում՝ ըստ ԵԷԿ հաշվետվության՝ 15,5%, կարծում եմ աշխատանք փնտրողները շատ ավելի շատ են։
Ա. Ո.
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ունի գործազրկության ամենաբարձր ցուցանիշը ԵԱՏՄ-ում
- Կառավարությունը սանկցիաներ կկիրառի իր տունը գրավադրած անապահով ընտանիքների նկատմամբ.Սոցապ նախարար
- «Իրավունք». Փաշինյանը ՔՊ Շիրակի կառույցն անվանել է «պորտաբույծների հավաքածու»
- Մանասերյան. Խնդիրներից լրջագույնը պորտաբույծների բանակից հրաժարվելն է
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին