Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Մադրիդում տեղի է ունեցել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ որպես «Ռեալի» ֆուտբոլիստի պաշտոնական շնորհանդեսը։
Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելու մասին հայտարարվել էր դեռ հունիսին, ֆրանսիացին միացել է մադրիդյան թիմին՝ որպես ազատ գործակալ ՊՍԺ-ից հեռանալուց հետո, որտեղ նա անցկացրել է մի քանի տարի: Այսօր Կիլիանն արդեն պայմանագիր է կնքել իր նոր ակումբի հետ, ստացել ինը համարի մարզաշապիկը և բարեհաջող անցել բուժզննում։
championat.com-ի հաղորդմամբ, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դիմել է ակումբի երկրպագուներին և խոստացել համապատասխանել ակումբի պատմությանը։
«Ես ուղերձ ունեմ երեխաներին։ Ես էլ ձեզ նման երեխա էի։ Ուժեղ ցանկությամբ և երազանքով կարող եք հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք: Սա անհավանական օր է։ Մանկուց միայն մեկ երազանք եմ ունեցել, և այստեղ լինելն ինձ համար շատ բան է նշանակում։ Շնորհակալություն «Ռեալի» երկրպագուներին, քանի որ նրանք իրենց սերն են տվել այս տարիների ընթացքում։
Հիմա ես մեկ այլ երազանք ունեմ։ Ես պատրաստվում եմ կյանքս տալ այս ակումբի և այս խորդանշանի համար, որպեսզի համապատասխանեմ իր պատմությանը»,- ասել է Մբապեն՝ որպես «Ռեալի» խաղացող իր շնորհանդեսին:
.jpg)












