«Զանգեր»-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում
Հասարակություն
08:38 16/07/2024
Հայաստան

«Զանգեր»-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 16-ին, ժամը 06:08-ին ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 42-րդ կմ-ին «Honda» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ա. Ա.-ին (ծնված 2007 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Placeholder