Հասարակություն 08:00 29/07/2024 Հայաստան

Ոչինչ այնքան չի մերձեցնում մարդկանց, որքան... PR-ը

Օրերս տեղի ունեցավ Հայկական PR մրցանակաբաշխություն։ Ինչպես իրենք են հայտնում՝ «ազգային մրցանակ հանրային կապերի և ռազմավարական  հաղորդակցության ոլորտում»  ։ 

Չեմ անդրադառնա նրանց, ովքեր արժանի են մրցանակի ընդհանրապես. Արժանի՝ այսինքն աշխատանքային փուլը ես համարում եմ ավարտված՝ սկսած իրազեկումից, ընթացքից մինչև իրազեկման նպատակի կատարում։ Սա ես շատ եմ կարևորում։ Ավելին՝ ոչ թե շատ, այլ կարևորը հենց ավարտուն ցիկլն է։

Երևի չէի գրի այդ մասին, բայց ուշադրությունս գրավեց ֆեյսբուքյան մի գրառում, որից իմացա, որ «Հայաքվեն» ևս մրցանակակիր է։ Ինչպես իրենք են ասում՝ որպես «տարվա նախաձեռնություն»։

«Մենք էլ գիտենք հայրենիքի փրկության համար է, դու մի ասա՝ պիառ նախագիծ է»՝ գրառումը առանձնացրեցի ասելիքիս համար։

«Հայաքվեն», իրոք, ենթադրում էր մեծ մասշտաբի միջոցառում, որի վերջնական փուլը պիտի լիներ Արցախը այլ երկրի կազմում ճանաչողների համար քրեական պատասխանատվություն։ Նախնական փուլի ստորագրահավաքը եղավ ու... վերջ։ Կարելի էր, իհարկե, հենց սկզբում գլխի ընկնել, որ ցանկացախ բան, որ պետք է մտնի ԱԺ ու այնտեղ հավանություն ստանա, եթե ՔՊ-ի դեմ է, անհնար բան է։

ԱԺ բացարձակ այս մեծամասնության մեջ չկան մարդիկ, որ չունենան պատասխանատվություն հայրենավաճառության մեջ։ Հետևաբար՝ ամուր, մինչև վերջ կառչելու են իրենց աթոռներից։

«Հայաքվեի» ստորագրահավաքը, սակայն, մի այլ գործընթացի սկիզբ դրեց՝ համենայն դեպս, չիմանալով, թե ինչ շարունակություն կունենա այդ ամենը, փաշինյանյան գործադիրն ու օրենսդիրը, իրար հերթ չտալով շտապեցին ճանաչել Արցախի անկախ Հանրապետությունը ադրբեջանի կազմում։

Պիտի՞ Արցախը հանձնելուց հետո ճանաչեին նիկոլականները ադրբեջանը՝ Արցախը կուլ տված սահմաններով։ Անկասկած։ Ամեն բան ծրագրված էր ու, որոշ խաթարումներով, բայց դրան էր գնում։

Դարձա՞վ «Հայաքվեն» կատալիզատոր այդ շտապ որոշման համար։ Չգիտեմ։

Բայց լրիվ համաձայն եմ մեջբերածս գրառման հեղինակի հետ՝ մենք իրոք գիտեինք, թե ստորագրահավաքը Հայրենիքի փրկության համար է։ Հայրենիքի փրկության փորձ է։ Ու թեև այն չհաջողվեց, որպես պայքարի մաս ընդունեցինք ու անցանք առաջ։ Բայց ահա «Հայաքվեն» ընդունում է մրցանակը որպես «նախաձեռնության» գնահատական, ու հիասթափեցնում։

Այդ դեպքում, թույլ տվեք հարցնել՝ անարդյունք ստորագրահավաքը, կիսատ գործը, որ որպես նախաձեռնություն ոչինչ չարժե, ինչո՞ւ է մրցանակ ստանում։

Տարօրինակ է՝ ոչ պրոֆեսիոնալ։

Այնուհետև աչքս ընկավ «մշակությային pr»-ը՝ լռեմ երևի։ Դաշնամուր տեղափոխող ուղղաթիռ, որ Խուստուփի ստորոտում համերգ տա Համասյանը։ Դրվագ, որ ընդամենը հիշեցրեց, որ ծանր հիվանդ-վիրավորներին տեղափոխելու համար ուղղաթիռ չէր գտնվում։   

Հետո տեսնեմ՝ Արմեն Աշոտյանին «տարվա քաղաքական գործիչ» ճանաչելուց զատ որպես այդպիսին են ճանաչել նաև Ալեն Սիմոնյանին։

Ը՝ ում ինչի համար։ Ալեն Սիմոյանն էր, որ ճանաչեց Արցախը ադրբեջանի կազմում, բարձրաձայնեց դա, ի չիք դարձրեց, ամենաքիչը, «Հայաքվեի» «նախաձեռնությունը»։

Հիմա սպասում եմ, որ երկուսից մեկը, երեքից երկուսը,... մրցանակից հրաժարվի, որ չծանրաբեռնեմ տրամաբանությունս։

Իսկ ընդհանուր նայելով ու հարցերի պատասխան չստանալով՝ մրցանակաբաշխություն իրականացնող հանձնաժողովը կարծես թե գուգլվող անունների կողքին սեփական իմիջի հարցն է լուծել։

Ինչ ասեմ՝ մի մրցանակ էլ ձեզ։

Անահիտ Ոսկանյան

Հ.Գ. – Ուղարկված հարցերն էին՝

Մրցանակակիրների համար եղել է արդյոք մրցույթին մասնակցելու հայտ, թե հանձնաժողովն ինքն է որոշել ում դիտարկի որպես թեկնածու։
Կա՞ն մշակված չափորոշիչներ, թե հանձնաժողովի հայեցողությամբ են գնահատվել կազմակերպությունները։
Եղե՞լ է կազմակերպության աշխատանքի արդյունքը հանձնաժողովի որևէ որոշման հիմք; 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:52
Չանչարևիչը վիրահատվել է
Ֆուտբոլի ազգային հավաքականի, «Նոա» ՖԱ-ի դարպասապահ  Օգնյեն Չանչարևիչն այսօր ենթարկվել է անրակի կոտրվածքի վիրահատության։...
Աղբյուր` Panorama.am
14:48
Թափառող շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն
Դեկտեմբերի 3-ի երեկոյան Սիսիան քաղաքի մի բնակչից Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին ստացվել է հաղորդում, որ Նելսոն Ստեփանյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
14:39
Առաջարկել են դերասանուհի Լիա Ախեջակովային մոնտաժի միջոցով հանել ամանորյա «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմից
Անվտանգության և հակակոռուպցիոն դաշնային նախագծի (FPBC) ղեկավար Վիտալի Բորոդինն առաջարկել է դերասանուհի Լիա Ախեջակովային հեռացնել ամանորյա...
Աղբյուր` Panorama.am
14:23
Պապուաշվիլին մաղթել է,որ Եվրոպայի մայրաքաղաքներում անցկացվեն իրենց գնահատմամբ թբիլիսյան «խաղաղ ցույցերը»
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին քննադատել է եվրոպական երկրների ներկայացուցիչներին Թբիլիսիի հանրահավաքներում բռնությունները...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ալեն Սիմոնյանը շտապում է արդարանալ
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը պադավատապետության վերաբերյալ մամուլի հրապարակումից հետո  տելեգրամի իր ալիքում ներկայացրել է ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հրդեհ՝ ավտոմեքենայում
Դեկտեմբերի 6-ին, ժամը 08:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 254 շենքի...
Աղբյուր` Panorama.am
13:52
Ավինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային ոչինչ չի խանգարում  Հայաստանի ներքաղաքական քաղաքական խառնաշփոթը վերլուծել ունեցած փորձի նույն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Ամեն նոր կուսակցության ծնունդը գործնականում կուսակցական համակարգի այլասերման մասին է խոսում. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը կիսվելէ դիտարկմամբ, թե ինչու Հայաստանում կուսակցական համակարգը չի կայանում. «Գիտե՞ք ինչու Հայաստանում ոչ մի ձև...
Աղբյուր` Panorama.am
13:41
Երևանի քաղաքապետարանը՝ սարկազմի մուսա
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը Երևանի հերթական խնդիրն է բարձրաձայնում իր ֆեյսբուքյան էջում.  «Թումանյանի ասֆալտը մի կերպ անելուց...
Աղբյուր` Panorama.am
13:22
CaseKey թիմերը կներկայացնեն Հայաստանը բիզնես խնդիրների լուծման 2 միջազգային մրցույթի
2025 թ․ գարնանը CaseKey հավաքական թիմերը կներկայացնեն Հայաստանը բիզնես խնդիրների լուծման միանգամից երկու միջազգային մրցույթի։ Ինչպես նախորդ...
Աղբյուր` Panorama.am
13:18
Ի՞նչ են առավել հաճախ գնում հայաստանցիները Wildberries-ի միջոցով
Այս տարվա ինն ամիսների ընթացքում հայաստանյան ընկերությունների արտադրանքի վաճառքի ծավալները Wildberries-ում աճել են 14.5 անգամ։ Հարթակում...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք շատ հաճախ անուղղելի սխալներ ենք թույլ տալիս, փառք ենք տալիս՝ ում ասես. Միքայել Սրբազան
Դեկտեմբերի 7-ին տեղի կունենա Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը. «Գյումրի քաղաք, աչքդ լույս»
Աղբյուր` Panorama.am
12:59
ԱՆԻՖ-ով բացահայտում չկա, որովհետև կա՛մ այն ուղիղ տանում է Նիկոլ Փաշինյանի, կա՛մ նրա մոտ մարդկանց վրա. Աննա Գրիգորյան
«Սրանք այն երկու կաղ, կույր, խուլ և խելքից պակաս փղերն են, որոնց վրա նրանք կառուցում են իրենց թեզերը»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:49
Արարատի համայնքապետարանի պաշտոնյաներ են կալանավորվել
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ երեկ Արարատի համայնքապետարանի մի շարք անձինք ձերբակալվել են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում,...
Աղբյուր` Panorama.am
12:27
«Պաշտպանեք «Գոյ» թատրոնը՝ մեր մշակութային ժառանգությունը. սկսվել է ստորագրահավաք
«Գոյ» թատրոնը ստորագրահավաք է սկսել, որի նպատակն է պետական մարմիններին ստիպել վերանայել իրենց որոշումները և ապահովել թատրոնի...
Աղբյուր` Panorama.am
12:20
Մենք ԱԺ պատգամավորներ ենք, չունենք անձնական կյանք. Արթուր Հովհաննիսյանը՝ Աղազարյանի մասին
«Գործի շրջանակում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք կապ են ունեցել պետական անվտանգության հետ»,-խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:53
Խանջյան 29/1 նոր շենքն իսկական աղետ է դարձել. Ավագանու անդամի ահազանգը
«Խանջյան 29/1 նոր շենքը, որն ավելի քան 10 տարի մնացել է կիսակառույց և չբնակեցված, իսկական աղետ է դարձել գիշերները հավաքվող թմրամոլների և...
Աղբյուր` Panorama.am
11:52
Մեռած ձևանալու տարբերակը, ինչպես Ալիևի հետ բանակցելիս անում են փաշինյանենք, չի աշխատելու. Հայկ Մամիջանյան
«Որովհետև, ցավոք, Հայաստանի անունից բանակցողը «կարմիր գծեր» չունի»,-ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
11:34
ՔՊ-ականը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Ալիևի հայտարարությունները
«Մի քանի անգամ այս դահլիճում նման քննարկում ունեցել ենք։ Մինչ այս էլ տարբեր հայտարարություններ են հնչել Ադրբեջանից՝ նախագահի մակարդակով,...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լավրովի ելույթի ժամանակ արտգործնախարարները լքել են դահլիճը
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին դուրս են եկել դահլիճից, երբ հինգշաբթի օրը Մալթայում...
Աղբյուր` Panorama.am
11:02
Շենգավիթում 46-ամյա հայրը կասկածվում է իր անչափահաս դստեր նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ
Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հսկայածավալ...
Աղբյուր` Panorama.am
10:41
«Նկարի տակի» սերունդը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է.   Մարտի 1-ի՝ վերսկսվող դատավարությունում չկա մեղադրանք, չկա...
Աղբյուր` Panorama.am
10:13
Արարատի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել
Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել։ Նրանց թվում է փոխհամայնքապետ Արսեն Հակոբյանը։ Հակակոռուպցիոն...
Աղբյուր` Panorama.am
10:09
Եթե այս զարգացումներով հասնենք 2026 թ., ապա Հայաստանի ընտրություններում կհաղթի «Ենի Ադրբեջան» կուսակցությունը. Էդգար Ղազարյան
Վերջին մի քանի օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի շարք հայտարարություններ արեց, որոնք ՀՀ պետականության ապագայի համատեքստում լավատեսություն չեն...
Աղբյուր` Panorama.am
10:01
ՌԴ փոխարտգործնախարար. Հայաստանը կարող է մինչև 2025-ի ավարտը ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ
Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով և չվճարել այն երկու տարի. 2024 թվականի պարտքը վճարելու ժամկետը կլրանա 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
09:49
Amnesty International-ն Իսրայելին մեղադրում է ցեղասպանություն իրականացնելու համար
Amnesty International-ն Իսրայելին մեղադրել է Գազայի պատերազմում պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Իսրայելը կտրականապես...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ադրբեջանի հետ համաձայնության ենք եկել նախագծի նախաբանի և 17 հոդվածներից 15-ի շուրջ. Արարատ Միրզոյան
«Այն մարտահրավերները, որոնց այսօր առերեսվում է ողջ աշխարհը, մեզ ստիպում են առավել զգոն լինել խաղաղության և կայունության հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
09:36
Աշոցք-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:19
Դեկտեմբերի 6-ին փոխանակման կետերում ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են, դոլարինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 6-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 397.16 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան
11:49 05/12/2024

Փաշինյանն ընկերացել է «պոզով-պոչով» այդ կենդանու հետ, իր մշտական ընկերը դարձրել. Աննա Գրիգորյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}