Սպիտակ տունը Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վտանգ է տեսնում
Միացյալ Նահանգների վարչակազմը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վտանգը մնում է։ Այս մասին Սպիտակ տանը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
Նրան խնդրել են գնահատել, թե որքան մեծ են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ սկսելու ռիսկերը։ «Մենք կենտրոնացած ենք եղել (տարածաշրջանում) մեծ պատերազմ կանխելու փորձերի վրա: Ռիսկը միշտ եղել է, և այն մնում է այսօր, և մենք կարծում ենք, որ այժմ մենք իսկապես պետք է ինտենսիվ ջանքեր գործադրենք՝ զսպման միջոցով, դիվանագիտության միջոցով, Էսկալացիան կանխելու միջոցով , «ավելի մեծ պատերազմ, կանխելու համար և մենք կշարունակենք դա անել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Սալիվանը:
Հարակից հրապարակումներ`
- Սալիվանն ու Քըլըչն ընդգծել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կարևորությունը
- Ֆիդանը և Սալիվանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացը
- Սպիտակ տունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Ջեյք Սալիվան