Տնտեսություն 10:14 02/08/2024 Հայաստան

Հուլիսին հացահատիկն էժանացել է, բուսական յուղը, միսն ու շաքարը՝ թանկացել

Պարենային ապրանքների համաշխարհային հենանիշային գներն, արդեն երկրորդ ամիսն անընդմեջ, մեծ առումով անփոփոխ են մնացել հուլիսին, իսկ բուսական յուղերի, մսի և շաքարի միջազգային գնանշումների աճը փոխհատուցվել է հացահատիկային ապրանքների շարունակվող գնիջեցմամբ, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հուլիսին միջինում կազմել է 120.8 միավոր, որն աննշան ցածր է հունիսին վերանայված 121.0-ից։ Ներկայում ինդեքսը 3.1 տոկոսով ցածր է մեկ տարի առաջվա համապատասխան ցուցանիշից։

ՊԳԿ հացահատիկային ապրանքների ինդեքսը հունիսից ի վեր նվազել է 3.8 տոկոսով, քանի որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ նվազում են բոլոր հիմնական հացահատիկային ապրանքների արտահանման համաշխարհային գները։ Ցորենի գնանշումները նվազել են հյուսիսային կիսագնդում ընթացող ձմեռային բերքահավաքի սեզոնային աճի, ինչպես նաև Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ բարենպաստ պայմանների շնորհիվ, որն արդարացնում է տարեվերջին ցորենի գարնանային մեծածավալ բերքահավաքի ակնկալիքները։ Նվազել են նաև եգիպտացորենի արտահանման գները, քանի որ Արգենտինայում և Բրազիլիայում բերքահավաքը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել, իսկ Միացյալ Նահանգներում բերքի պայմանները մնացել են կայուն: Ընդհանուր առմամբ հանգիստ առևտրային գործունեության պայմաններում ՊԳԿ բոլոր տեսակի բրինձների գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2.4 տոկոսով, որը հիմնականում վերաբերում է Indica և Japonica սորտերին:

Դրան հակառակ՝ ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունիսի համեմատ 2.4 տոկոս աճ է գրանցել՝ հասնելով մեկուկես տարվա ամենաբարձր ցուցանիշին: Բարձրացել են արմավի, սոյայի, արևածաղկի և ռապսի յուղերի համաշխարհային գնանշումները, որը բացատրվում է կենսավառելիքի ոլորտում սոյայի յուղի մեծ պահանջարկով և մի շարք խոշոր արտադրող երկրներում արևածաղկի ու ռապսի բերքի հեռանկարների վատթարացման պատճառով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը հուլիսին 1.2 տոկոսով բարձրացել է, ինչը պայմանավորված է թռչնամսի, ոչխարի և տավարի մսի ներմուծման մեծ պահանջարկով, այն դեպքում, երբ Արևմտյան Եվրոպայում գերմատակարարման արդյունքում ստեղծված իրավիճակի հետևանքով նվազել են խոզի մսի գները։
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունիսի համեմատ 0.7 տոկոսով աճել է, քանի որ Բրազիլիայում սպասվածից ցածր արտադրությունը Հնդկաստանում մուսոնային տեղումների և Թաիլանդում բարենպաստ եղանակային պայմանների բարելավման ազդեցությունից ավելի ծանրակշիռ դեր է ունեցել։

ՊԳԿ կաթնամթերքի գների ինդեքսը հուլիսին անփոփոխ է մնացել, քանի որ կաթի փոշու գնանշումների նվազումը փոխհատուցվում է կարագի և պանրի գնանշման բարձրացումներով:
Առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումով։ Հաջորդ ամսվա ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը կհրապարակվի սեպտեմբերի 6-ին։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:17
Փաշինյանը հերթական սխալ տեղեկությունն է տարածել. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
23:01
44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ գտնվել են հերոսաբար նահատակված եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների...
Աղբյուր` Panorama.am
22:46
Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը պաշտոնական թվերով 205 կորուստ է ունեցել. Տիգրան Աբրահամյան
«Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների...
Աղբյուր` Panorama.am
22:29
ՃՏՊ Աղվանի գյուղի մոտակայքում
Խցանման մեջ է հայտնվել մոտ 400 տրանսպորտային միջոց
Աղբյուր` Panorama.am
22:11
Զախարովան հերքել է. Դուբայում շոփինգ չի արել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է իտալական Corriere della Sera թերթի տարածած այն լուրերը, որ ինքը մեկնել է Դուբայ...
Աղբյուր` Panorama.am
21:25
Խոշոր վթար Այգավանում
Փետրվարի 15-ին, ժամը 17։17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Թուրք մաքսավորներն առգրավել են Վրաստանից ներկրված 910 կրիա
Թուրքիայում կանխվել է հազվագյուտ կրիաների մեծ խմբաքանակ տեղափոխելու փորձը։ «Գազետա.ռու»-ն գրում է, որ Սարպի սահմանային անցակետում...
Աղբյուր` Panorama.am
20:24
Մթերքներ, որոնք չի կարելի ուտել ինֆարկտից հետո
Սրտամկանի ինֆարկտից հետո մարդու առօրյան  ամբողջությամբ փոխվում է։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Պիրոգովի համալսարանի Մայրության և...
Աղբյուր` Panorama.am
19:53
Խորհուրդ տվեք նրան, որ Մյունխենի փողոցներում հեծանիվ հանկարծ չքշի, վտանգավոր է. Արմեն Աշոտյան
«Փաշինյանը մեկնել է Մյունխենի անվտանգային կոնֆերանսին մասնակցելու։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ այցից»: Արմեն Աշոտյանը տնային կալանքի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը. FIP
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով ՀՀ պետական պարտքի չափի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Փաշինյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
Մյունխենի անվտանգության համաժողովի Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:18
Եթե արդեն Անոն խելքի եկավ, այլևս իշխանամետ չէ, ապա էլ ո՞վ մնաց իրենց կողմից. Փաստաբան
«ՀՀ իշխանությունը փաստացի ընդունում է, որ հայտնի Ախուրյանցի Անոն իրենց համակիրների, իշխանության մեջ գտնվող պաշտոնատար անձանց հավաքական...
Աղբյուր` Panorama.am
18:07
Քաղաքական հնարավոր փոխգործակցության առաջնահերթ անզիջելի կետերը. Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Քաղաքական հնարավոր փոխգործակցության ինձ համար առաջնահերթ անզիջելի կետերը...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բա չհասկացա՞ք Արցախն ինչպես ոտներիդ տակից տարան. Վարդ Սիմոնյան
«Արցախն ընկավ այն ժամանակ, երբ պետական լեզուն հանձնեց, դրանից հետո օտարի զորքը չի ուշանում»,-գրում է լրագրող Վարդ Սիմոնյանը։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը.ՊԵԿ
ՀՀ կառավարության N 157 Ն որոշման համաձայն՝ ընդլայնվել է փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը։ Մասնավորապես, կրթության և առողջապահության գծով...
Աղբյուր` Panorama.am
17:12
Մահացել է «Ֆան Ֆան տյուլպան» ֆիլմի դերասանուհին
Փարիզում 97 տարեկան հասկաում մահացել է «Ֆան Ֆան վարդակակաչ» ֆիլմի դերասանուհի Ժենեվևա Պաժը։ Նա ֆիլմում մարմնավորում էր Մարքիզուհի դե...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ինչպես է Նանուլը շնորհավորել մայրիկին
Երգչուհի Նանուլն ինսթագրամի իր իր էջում մայրիկի՝ պարուհի Վիկա Մարտիրոսյանի տարեդարձի առթիվ լուսանկարներ է հրապարակել ու սեր խոստովանել։...
Աղբյուր` Panorama.am
16:33
Ինչո՞ւ Թրամփը կարող է ցանկանալ կանգնեցնել պատերազմը Ուկրաինայում. Հայկ Այվազյան
«Հայաստանում չեմ լսել որևէ տրամաբանական հիմնավորում այն մասին, թե ինչու Թրամփը կարող է ցանկանալ կանգնեցնել պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
16:19
Պայթյուն Մարտունու եկեղեցում. Տեր Հակոբը հոսպիտալացվել է
Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում  Ներքին գործերի նախարարության փրկարար...
Աղբյուր` Panorama.am
15:46
Կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը
Այսօր՝ փետրվարի 15-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը։ Համագումարը քննարկել և հաստատել է կուսակցության...
Աղբյուր` Panorama.am
15:40
Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. Պատմաբանի ահազանգը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 11-Ն (առ 03.02.2025 թ.) հրամանով հաստատվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի «Իմ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Մեր ազգը «հիվանդացել» է, գայթակղվում է փողով՝ չմտածելով հետագա արհավիրքների մասին․ Վերնաշեն գյուղի բնակիչ
Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ուսումնասիրությանը, շահագործմանը դեմ են Վայոց ձորի բնակիչները։ Մասնավորապես,  տարիներ շարունակ մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
14:56
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Կառավարությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
14:36
Գևորգ էմին փողոցի բնակիչներն ահազանգում են. Կողքի շենքերի շինարարության հետևանքով իրենց շենքերը շուտով վթարային կդառնան
Գևորգ էմին փողոցի բնակիչները դուրս են եկել բողոքի ակցիայի՝ քաղաքային իշխանությունների ուշադրությունը հրավիրելով իրենց շենքերի հարևանությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:16
Աշխարհի առաջիկ ռակետը Յանիկ Սիները որակազրկվել է երեք ամսով
Աշխարհի առաջիկ ռակետ Յանիկ Սիները որակազրկվել է մինչև մայիս: 2024 թվականին նրան դոպինգ թեստի պատասխանը դրական էր եղել: Riasport-ը գրում է,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Իրավապահները երեքուկես տարի «չեն գտնում» Աղստևի հունն ավերելու, դենդրոպարկի բուսականությունը չորացնելու մեղավորին. Ահազանգ
«2020թվականից  Իջևանի գինու,կոնյակի գործարանի կողմից ապօրինի կերպով Աղստև գետի հունը փոխելու, գետի  հունում  երկար,...
Աղբյուր` Panorama.am
14:05
Քաղաքագետ. Ախոռը պետք է մաքրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո տեղի ունեցած իրադարձություններին, հնչած...
Աղբյուր` Panorama.am
13:54
ԿԳՄՍՆ առաջարկում է միավորել կրթական հաստատություններ
ԿԳՄՍ նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծ է դրել քննարկման՝ առաջարկելով ԿԳՄՍ  նախարարության...
Աղբյուր` Panorama.am
13:39
Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ նախանշել են փոխգործակցության նոր ուղղություններ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեի հետ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խորենացու «Հայոց պատմությունը» չարամտորեն ծառայեցնում են իրենց շահերին. Բագրատ Սրբազան
12:01 15/02/2025

Խորենացու «Հայոց պատմությունը» չարամտորեն ծառայեցնում են իրենց շահերին. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}