Քաղաքական 08:48 04/09/2024 Հայաստան

Հարութ Սասունյան. Փաշինյանի մամուլի ասուլիսն ապացուցեց, թե ինչու նա ընդունակ չէ ղեկավարելու Հայաստանը

2024 թվականի օգոստոսի 31-ին կայացած իր վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչու պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա։

Քանի որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա խորհրդականներն ու նրա նշանակած պաշտոնյաները չգիտեն, թե ինչ են անում, ես պարտավոր եմ կամավոր մի քանի խորհուրդներ ու առաջարկություններ անել, մի բան, որ արել եմ 30 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին և ներկայիս ղեկավարներին:

Թեև ողջունելի է, որ Փաշինյանը ցանկանում է հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին, սակայն նրա մամուլի ասուլիսները չպետք է տևեն մեկ ժամից ավելի, որպեսզի նվազեցնեն նրա հակասական հայտարարությունների քանակը և քողարկեն նրա անկարողությունը։ Նախորդ ասուլիսների ժամանակ նա խոսել է չորս կամ հինգ ժամ՝ այդպիսով կրկնօրինակելով նախկին խորհրդային և ներկայիս ռուս ղեկավարների գործելակերպը, որոնց հանդիպումները լրատվամիջոցների հետ տևել են հավերժ։ Բարեբախտաբար, այս անգամ Փաշինյանի մամուլի ասուլիսը տևեց ընդամենը 2 ժամ 17 րոպե։ Պատասխանելով այդքան հարցերի՝ Փաշինյանն ավելի շատ առիթ տվեց իր ընդդիմախոսներին՝ իր պատասխանները քննադատելու համար։

Առաջին հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, Փաշինյանի պատասխանն է այն հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է մասնակցի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի բնապահպանական միջազգային համաժողովին։ Հուլիսին այն հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին (COP29), կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը խոստացավ, որ Փաշինյանը կպատասխանի Ադրբեջանի հրավերին օգոստոսին կայանալիք իր մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն օգոստոսի 31-ին իր որոշման մասին հարցին նա անփութորեն պատասխանեց, որ որոշում չի կայացրել, և որ հետագայում կտեղեկացնի բոլորին։ Եթե նա հիմա հիմնավոր պատճառ ունի չկողմնորոշվելու համար, ապա ինչո՞ւ էր կառավարությունը հուլիսին խոստացել, որ օգոստոսին նա կհայտարարի որոշման մասին։

Հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ ջանք գործադրում է հայ ռազմագերիների և քաղաքական պատանդների ազատ արձակման համար, Փաշինյանը, ինչպես միշտ, մեղադրեց բոլորին, բացի իրենից։ Նա մոռացել է, որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո նա էր, ով անմտորեն ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին՝ հայ գերիներից մի քանիսի դիմաց։ Նա պետք է ազատ արձակեր ԲՈԼՈՐ ադրբեջանցի գերիներին միայն ԲՈԼՈՐ հայ գերիներին ազատելու դիմաց։ Փաշինյանը ևս մեկ կոպիտ սխալ թույլ տվեց, երբ համաձայնեց վերացնել Հայաստանի վետոն՝ թույլ տալով Բաքվին, որ կարողանա հյուրընկալել նոյեմբերին կայանալիք միջազգային հեղինակավոր համաժողովը։ Նախագահ Իլհամ Ալիևն այնքան մոլեռանդությամբ էր համակված այս համաժողովի անցկացմամբ, որ կհամաձայներ ազատ արձակել ոչ միայն որոշ, այլ բոլոր հայ բանտարկյալներին և նույնիսկ ազատել Հայաստանի Հանրապետության՝ 2021 և 2022 թվականներին գրավված շրջանները:

Այնուհետև Փաշինյանը բացահայտեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 13-ի շուրջ։ Ուստի Փաշինյանը երկու երկրներին առաջարկեց ստորագրել փաստաթուղթը՝ համաձայնեցված 13 կետերի հիման վրա՝ մնացած չորս կետերը թողնելով ապագայի համար։ Սակայն Փաշինյանը կարծես թե չի հասկանում, որ Ալիևը զրոյական շահագրգռվածություն ունի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու հարցում։ Նրա ուզածը Հայաստանի մի կտորն է, իրականում ամբողջ Հայաստանը, ինչպես բազմիցս նա սպառնացել է։

Նախևառաջ, Փաշինյանի մշտական խաղաղության խնդրանքը չի հանգեցնի խաղաղության այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղությամբ։ «Տանգոն երկուսով են պարում»: Միակակողմանի խաղաղություն գոյություն չունի:
Երկրորդ, հուսահատորեն խաղաղություն մուրալով, Փաշինյանը պարզապես խրախուսում է Ալիևին ավելի ու ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից:

Երրորդ, «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի խանգարի Ալիևին պատերազմ հռչակել Հայաստանի դեմ։ «Խաղաղության պայմանագիրը» չի երաշխավորի խաղաղություն։ Ալիևի համար «խաղաղության պայմանագիրը» ընդամենը թղթի մի կտոր է։

Փաշինյանը պարծեցավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև  անցած ուրբաթ սահմանների սահմանազատման վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը առաջին իրավական փաստաթուղթն է, որը ստորագրվել է երկու երկրների միջև, չնայած այն պետք է դեռ վավերացվի: Նա, երևի, մոռացել է, որ դեռևս 1994 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունները հրադադարի պայմանագիր են ստորագրել։ Նա նաև մոռացել է, որ ինքը Պուտինի և Ալիևի հետ նմանատիպ պայմանագիր է ստորագրել 2020 թվականի պատերազմի ավարտին։

Թերևս Փաշինյանի մամուլի ասուլիսի ամենագռեհիկ հատվածն այն էր, երբ նա որոշեց անհարկի կասկածներ առաջացնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, որը 2023 թվականի սեպտեմբերից որպես պատանդ պահվում է Բաքվի բանտում։ Փաշինյանը, հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման համար իր գոյություն չունեցող ջանքերի վրա կենտրոնանալու փոխարեն, նվաստացրեց Վարդանյանին՝ ասելով. «Իսկ ինչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ո՞վ նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստանի Հանրապետություն, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ինչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով։ Եվ ո՞վ վերջում ասաց՝ դե, գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետև ինքը, ոնց որ, այլ երկրի քաղաքացի է»: Այնուհետեւ Փաշինյանը հարցն ուղղած լրագրողին ասաց. «Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում Դուք ինքներդ նշեցիք, և ես արձագանքում եմ դրան։ Եվ ես ուզում եմ ասել և խոստովանել, որ դա իրոք խնդիր է, դա լուրջ խնդիր է, որով մենք պետք է զբաղվենք և որով մենք զբաղվում ենք։ Ես հիմա չեմ ուզում այլ՝ լրացուցիչ բարդությունների մասին խոսել և մանրամասներ հայտնել, բայց ուզում եմ ասել նաև, որ խաղաղության օրակարգի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր:  Ընդ որում՝ պարտադիր չէ հաջող վերջնակետը»: Փոխարենը օգնելու ազատել Վարդանյանին՝ Փաշինյանն ավելի բարդացրեց նրա ազատ արձակումը։

Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ բազմաթիվ այլ սխալներ թույլ տվեց, բայց դրանց անդրադառնալու համար պետք է մի ամբողջ գիրք գրել։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:28
Մի այրեք խոզանները. ՆԳ նախարարությունը զգուշացնում է հետևանքների մասին
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհները...
Աղբյուր` Panorama.am
09:08
Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Սեպտեմբերի 10-ին և 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
08:58
Մանրամասներ՝ Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանnւթյան, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքից
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում նախօրեին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում  ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու...
Աղբյուր` Panorama.am
08:29
Ոստիկանին սպանելու մեջ կասկածվող Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 2:40-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների...
Աղբյուր` Panorama.am
00:37
Նալբանդյան գյուղում ոստիկանի սպանության, ևս մեկ ոստիկանի վիրավորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր` Panorama.am
23:26
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:21
Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին. Ալեքսանդր Պետրակով
«Շատ գոհ եմ այն մոտեցումից, որը ֆուտբոլիստները ցուցաբերեցին։ Բոլորը աշխատում են, նվիրված են, որպեսզի հասնենք արդյունքի»,- ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիային
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում  Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստան-Լատվիա...
Աղբյուր` Panorama.am
21:45
Ոստիկանին սպանելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի բնակիչ Մանուկ Մարգարյանը, նա զինված է
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի  41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։...
Աղբյուր` Panorama.am
21:04
Կրակոցներ Արմավիրում. մեկ ոստիկան զոհվել է, մյուսը՝ վիրավորվել
 Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական...
Աղբյուր` Panorama.am
20:17
Գերմանիայի կանցլերը կայցելի Ղազախստան
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին հայտնում է Orda.kz-ն։ Շոլցի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Սրբադասել Արցախյան գոյամարտի նահատակներին, Արցախի համար մշակել և գործադրել «Պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգը». Աշոտյանի առաջարկները
«Ինքս չեմ հավակնում պատրաստի դեղատոմսեր առաջարկել այս կամ այն հարցով, սակայն ամբողջությամբ պատրաստ եմ լծվելու թիմային աշխատանքի, որի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան
«Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը, սննդի արդյունաբերությունը բարձիթողի վիճակում է»,- «Հայաստանը ես...
Աղբյուր` Panorama.am
19:32
ԵԱՀԿ Մինսկի խումբը թեկուզ սառեցված վիճակում է, Արցախի հարցը մեծ քաղաքականության ջրի երեսին պահելու փրկօղակ է. Աշոտյան
«Ակնհայտ է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը տարածաշրջանի կոմունիկացիաների և ապաշրջափակման անվան տակ մնում է թե՛ Նիկոլի,...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հակոբ Աբրահամյան. Կարևոր է, որ Հայաստանում պարալիմպիկ սպորտաձևերի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն դարձնել
Սեպտեմբերի 6-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի մասնաճյուղի գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Փարիզում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
19:09
2023-ի սեպտեմբերից հետո մոտ 60 հայ էր մնացել Արցախում, այսօր՝ 14. Գեղամ Ստեփանյան
«Արցախահայության վերադարձի մասին խոսելիս՝ կարևոր հանգամանք, խոսքը հավաքական վերադարձի մասին է, ոչ երբեք անհատական։ Անհատական վերադարձ չի...
Աղբյուր` Panorama.am
18:50
Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը. Sputnik Արմենիա
Թուրքիան Հայաստանին էր փոխանցել կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։
Աղբյուր` Panorama.am
18:35
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային
Սեպտեմբերի 7-ին, ժամը 16։33-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
18:24
Երևանի բնակիչը մնացել է միայնակ՝ չվերահսկվող օդի աղտոտվածության խնդրի հետ․ Վարդանյան
Սեպտեմբերի 7-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես մաքուր օդի միջազգային օր։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԳԱԱ Պատմության ինստիտուտը՝ 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի մասին
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարությունն է տարածել 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ։ ԳԱԱ Պատմության...
Աղբյուր` Panorama.am
17:55
Գերմանիայում օդանավակայանի աշխատանքն ոզնու պատճառով կանգնեցվել է
Ոզնին կաթվածահար է արել Գերմանիայի Արնշտադտ-Ալքերսլեբեն օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Լրագրողների խոսքով, ինքնաթիռի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ դուրս են եկել փողոցներ Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու պատճառով
Ֆրանսիայի տարբեր շրջաններում ձախակողմյան կուսակցությունների կոչով հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում՝ բողոքելով...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սեպտեմբերի 22-ին հավաքվում ենք Մարզահամերգային համալիրում՝ նոր հանգրվանի առջև. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժումը սեպտեմբերի 22-ին ժամը 15:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում հավաք կանցկացնի: «Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
17:08
Հայաստանում է Իրաքի դաշնային գերագույն դատարանի բարձրաստիճան պատվիրակությունը
Սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային...
Աղբյուր` Panorama.am
17:04
Բայանդուր գյուղում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Սեպտեմբերի 7-ին, ժամը 13:19-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բայանդուր գյուղի 2-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետին հրավիրել է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Բարնիեին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:44
Նախկին իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան
«Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ-ավելի ներկաներ․ այս արհեստական բանավեճը և պայքարը պետք է վերջնականապես...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան
15:48 07/09/2024

Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են դրանից բխող բոլոր հետևանքներով. Մելքոնյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}