Արսեն Թորոսյան. Չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու մասին
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը գրում է.
«Երեկ առաջին անգամ մասնակցեցի և հաղթահարեցի մի տրիաթլոն, որը բաղկացած էր 1,9կմ լողից Սևանա լճում, 90կմ հեծանվավազքից և 21կմ վազքից Սևանա լճի ափամերձ տարածքում՝ ամբողջական IronMan-ի կես հեռավորություններով:
Այս սպորտային փորձությունը որոշել էի անցնել մոտ 2 ամիս առաջ և դրան հաջորդող ինտենսիվ մարզումները տվեցին իրենց արդյունքները»։
Նա շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ու ավելացրել. «Զգացումները խառն են, որովհետև մարմինդ գերհոգնած է, իսկ միտքդ պայծառ։
Հ.Գ. այսօր սկսեցինք ԱԺ նստաշրջանը, բայց միևնույնն է չենք մոռանում մարմինն ու միտքը մարզելու և կոփելու մասին»։