Արամ Ա-ն և կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը քննարկել են Հայաստանի իրավիճակը
Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են.
«Այս առաւօտ՝ Ուրբաթ, 13 Սեպտեմբեր 2024֊ին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այցելեց Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տիրոջ։ Եղբայրական սիրոյ ու գործակցական ոգիի արտայայտութեան առընթեր, յիշեալ այցելութեան նպատակն էր ողջունել երջանկայիշատակ Կարտինալ Գրիգոր Պետրոս ԺԵ. Աղաճանեանի մարմնոյն Վատիկանէն Լիբանան փոխադրութեան նախաձեռնութիւնը։
Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու երջանկայիշատակ հոգեւոր տիրոջ ծառայութեան՝ թէ՛ իբրեւ Վատիկանի հաւատոյ տարածման բաժանմունքի նախագահ եւ թէ՛ որպէս հայ կաթոլիկ եկեղեցւոյ պատրիարք։ Ապա, խօսակցութիւնը կեդրոնացաւ Լիբանանի եւ Սուրիոյ հայութեան առնչուած հարցերուն եւ Հայաստանի կացութեան վրայ:
Հանդիպման ընթացքին Նորին Սրբութեան կողքին ներկայ էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեան եւ միաբան հայրեր, իսկ Հոգեւոր Տիրոջ կողքին՝ գերապայծառներ եւ հոգեւոր հայրեր»:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա Կաթողիկոսը՝ Եկեղեցու դերի և այսօր նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին
- Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներին
- Արամ Առաջինը կարևորել է սփյուռքում եկեղեցական ու ազգային ավանդույթների պահպանումը