Դուք տաքսիստներին լսեք, տաքսիստներին
Կարո՞ղ է տաքսիստներ կան, որ հայերեն խոսող ադրբեջանցիներ են, լրտեսա-քարոզչական գործ են անում։
Տաքսիստը սկսեց խոսել, հենց նստեցի մեքենան։ Սկզբում թվաց արցախյան առոգանություն ունի, բայց երբ ասաց, որ երկար տարիներ Մոսկվայում տաքսի է քշել, այդ տարբերակը կեղքի դրեցի։
ՄԻ-երկու անգամ, երևի սխալվեց, թե՝ Ամերիկայում ... Մոսկվայի փոխարեն, բայց դե՝ ո՞վ գիտի։ Հետո ասաց, որ «ազգը ազգ չի դառնա», «ամեն ինչ շատ թանկ է», «Թուրքիայում ատամ բուժելիս հյուրանոցն էլ հետն են տալիս»։ Վերջինը, ճիշտ է չհասկացա, բայց սպասում էի, թե նիկոլին երբ է հերթը հասնելու։
Գովեց Սահակաշվիլուն, թուրք-ադրբեջանցիներին ընդհանրապես բան չասաց; Ճամփեն երկար էր, ես էլ Ասադին գովեցի, որ կարողացավ Սիրիան պահել, թեև լրիվ ոտքի տակ էր՝ որ երկիրը ինչ զենք ուզում էր ցուցադրել, կամ վաճառել, կամ փորձարկել, թափում էր Սիրիայի գլխին։
Համաձայնեց, «որովհետև քաղաքականությունից բան է հասկանում Ասադը, մյուսների պես չի»։
Հետո էլ թե՝ եթե ՍԱ կարողանա խաղաղության փաստաթուղթը ստորագրել տալ, ուրեմն «հալալ է իրեն»։ Հետո վախեցած, թե պարտադրված բացեց ՍԱ-ն՝ «մեր փռչոտը»։
Չհարցրեցի ինչն է հալալ՝ մսխածը, կերածը, երիտասարդ սերունդը, թե՞ Արցախը։
Բայց հեծանվից, կամ խաշլամայից չխոսեց։ Երևի չէր կարողացել կապել թանկության հետ, կամ էլ «հալալի» հաշվին էր գրել։
Բոլոր դեպքերում՝ ասելս ինչ է՝ նիկոլի նախընտրական քարոզարշավը «խաղաղության համաձայնագիրն» է։ Սա է իր խաղաթուղթը։ Սրա մասին է անընդհատ խոսում ու ակնարկում։
Ամեն օր, երկու օրը մեկ։ Շարունակում է իր գովքը, պոռնիկի լացը, թե՝ քիչը տալիս եմ, որ շատը փրկեմ։ Ու ես ուզում եմ, որ այն տաքսու վարորդը ադրբեջանցի լրտես լիներ։ Ոչ թե հիմար հայ, որ հավատում է, թե ստորագրած թուղթը բան է փրկելու;
Կկու, կկու, հիմար կկու, քանի բան-ման ունես դեռ դու։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Քեռու շոկոլադի խ տառը
- Փաշինյանը մտադիր է վերադարձնել Հայաստանը
- Քաղաքական, և ոչ միայն, էքսհիբիցիոնիստը
- Պարտվողականությունը Փաշինյանի, ՊՆ, ԱԳՆ, ՄԻՊ՝ երեկվա լեզվատրամաբանությունում
- Ոչ վարչապետը և ոչ էլ նախագահը իրավունք չունեն ժամկետից շուտ ազատելու ԳՇ պետին․ իրավաբան
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ