Իրավունք 22:48 23/09/2024 Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՀՀ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Մեկ տարի առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-30-ը, ավելի քան 100 հազար էթնիկ հայ բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղից:

Այդ իրադարձությունը շարունակվող մարդկային տառապանքի վկայություն էր և իրավունքների կոպտագույն խախտումների հետևանք։

Մարդու իրավունքների պաշտպանության առումով այն արտակարգ իրավիճակ էր, որը պահանջում էր արագ արձագանք և նոր մեթոդաբանությամբ աշխատանք՝ նպատակ ունենալով երաշխավորել բռնի տեղահանված անձանց իրավունքները անվտանգ ու արժանապատիվ պայմաններում։

2023 թվականի սեպտեմբերին աշխատակազմի հետ անձամբ եմ եղել Գորիսում, Կոռնիձորում և Վայքում` տեղում ծանոթանալու բռնի տեղահանված անձանց խնդիրներին և գտնելու դրանց համար շուտափույթ լուծումներ. աշխատանքներն իրականացվել են նաև գիշերային ժամերին։ Այնուհետև շարունակել ենք այցերը բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ, այդ թվում` իրականացրել ենք միջազգային դերակատարների հետ համատեղ այցեր։

Հարյուրավոր մարդկանց հետ զրույցների արդյունքում ստացվել են տեղահանմանը նախորդող ժամանակահատվածում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ:

Փաստագրված տեղեկություններն ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը,  իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով, իմ կողմից ներկայացվել է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին։ Ավելին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը (պաշտոնավարել է 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 31-ը) 2024 թվականի հունվարի 12-ին խնդրի վերաբերյալ հրապարակել է իր դիտարկումները՝ հղում անելով նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում նկարագրված բռնությունների, խոշտանգումների և անդամախեղումների դեպքերին:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը, ինչն ապացուցվում է փոքր թիմի ամենօրյա մեծածավալ աշխատանքով:

Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ մեր բոլոր գործողություններն ուղղված են մարդկանց արժանապատիվ պայմաններում ապրելու իրավունքի երաշխավորմանը, սոցիալական ու կրթական իրավունքների լիարժեք պաշտպանությանը, առողջապահական և հոգեբանական ծառայություններից օգտվելու հարցերում աջակցության տրամադրմանը և մեր մանդատին վերաբերելի մի շարք այլ հարցերի։ Այս տարվա ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել նաև երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը՝ փորձելով ընդգրկել նրանց աջակցության համապատասխան ծրագրերում։

Չնայած տեղահանված անձանց կյանքի որակը բարելավելու և նրանց իրավունքները լիարժեքորեն վերականգնելու ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքներին՝ ոլորտում անելիքները դեռ շատ են։ 

Չափազանց կարևոր է մեր հայրենակիցներին ցույց տալ, որ իրենք մենակ չեն, գտնվում են պետության և յուրաքանչյուրիս ուշադրության ներքո և իրենց իրավունքների պաշտպանության համար գործում են հստակ կառուցակարգեր։ 

Այս համատեքստում անհրաժետ է շարունակել աշխատանքները նաև գտնվելու վայրն անհայտ անձանց ճակատագրերը պարզելու ու նրանց ընտանիքների իրավունքներն ապահովելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող` ազատությունից զրկված էթնիկ հայերին, բազմիցս եմ արձանագրել, որ նրանց հիմնարար իրավունքներին միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական չափանիշների և երաշխիքների կոպտագույն խախտումներով։ Էթնիկ հայերի նկատմամբ ատելության մթնոլորտի և անմեղության կանխավարկածի խախտման պայմաններում նրանց հիմնարար իրավունքներն Ադրբեջանում չեն կարող երաշխավորված լինել, իսկ գործերի պատշաճ քննությունն արդար դատաքննության պահանջներին համապատասխան՝ արդար և անկողմնակալ դատարանի կողմից չի կարող ապահովվել»։

Կարևոր է, որպեսզի բոլոր դերակատարներն, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային դերակատարները, ակտիվ ջանքեր գործադրեն Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքները երաշխավորելու և նրանց վերադարձն ապահովելու ուղղությամբ։

Սիրելի´ հայրենակիցներ,

Վստահ եմ` պետք է համախմբվենք և աջակցենք միմյանց՝ իրար հանդեպ կարեկցանքի, համերաշխության և միասնության ոգով:

Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:19
Կրակոցներ՝ Երևանում
Դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:30
Արցախի պետական ինստիտուտների պահպանման տեսանկյունից չափազանց բարդ ժամանակներ են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է, որ 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեի և 2006 թվականին...
Աղբյուր` Panorama.am
22:18
Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 26-ի իր որոշման մեջ նշել է, որ Սահմանադրության նախաբանում...
Աղբյուր` Panorama.am
21:49
Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ»...
Աղբյուր` Panorama.am
21:40
Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են խորհրդարանի դիմացի պողոտան
Թբիլիսիում ակտիվիստները, ովքեր բողոքում են Վրաստանի կառավարության կողմից ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման դեմ, երեքշաբթի...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջ-կարգավորումն ուժի մեջ է մտել. ՆԳՆ
ՆԳՆ-ից հայտնում են, որ ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ-կարգավորումն ուժի մեջ է մտել։ «Այսօրվանից ուժի մեջ է մտել...
Աղբյուր` Panorama.am
20:50
ԵՄ-ն «լրացուցիչ միջոցներ կդիտարկի» Վրաստանի նկատմամբ
Դեկտեմբերի 16-ին արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդում Եվրամիությունը կքննարկի «լրացուցիչ միջոցները»՝ ի պատասխան Վրաստանում...
Աղբյուր` Panorama.am
20:38
Կրթությունը միջո՞ց է, թե՞` նպատակ, սա´ պետք է դառնա հանրային դիսկուրսի առարկա․ Անանյան
ՊԵԿ նախկին Նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Կրթվելու բուն ցանկությունը, անկախ դրա նորաձև կամ հնաոճ լինելուց, արդիական է ու հավերժ և դա...
Աղբյուր` Panorama.am
20:24
Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19։40-ի դրությամբ, Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է,...
Աղբյուր` Panorama.am
20:13
6 տարում 650-700 արագիլ վերադարձվել է բնություն
«Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանություն» հիմնադրամը հայտնում է․  «Նրանք բոլորը վերադարձել են...
Աղբյուր` Panorama.am
20:01
Ի՞նչ իմանային,որ տասնամյակներ անց Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է․ «1991-ին Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն  ի՞նչ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն
ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն: Հովիկ Աղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
19:31
ՄԱԿ անդամ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը պատմական արդարությունը վերականգնելու միակ միջոցն է. Արցախի ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ուղերձ է հղել  ՄԱԿ-ին և ՄԱԿ անդամ երկրներին, որում, մասնավորապես, ասվում է․ «Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:14
Իսրայելն ավելի քան 250 հարված է հասցրել Սիրիայի ռազմական օբյեկտներին
Սիրիական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները տասնյակ հարվածներ են հասցրել Սիրիայի ողջ տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հովանավորչությունն ու ընտրովի արդարադատությունը չեն դառնա Ձեր մրցանակը ստվերող գործոններ․ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՂ ՄՐՑԱՆԱԿ...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արսեն Առաքելյանը նշանակվել է Քուվեյթի Պետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահի հրամանագիրը Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ «Հիմք...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արտառոց դեպք «Արմավիր» ԲԿ-ում՝ Հովհաննես անվանակոչված երեխայի ծնողներին բժիշկները հայտնել են, որ աղջիկ են ունեցել
SHAMSHYAN.com-ի տեղեկությունենրով՝ դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը Երևանում հայտնի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ՊԵԿ․ ԷԿԵՆԳ-ի համակարգում առաջացած խնդիրների հետևանքով ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում առկա է ստորագրության հետ կապված խնդիր
 Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԷԿԵՆԳ-ի համակարգում առկա խնդիրներով  պայմանավորված՝ ՊԵԿ էլեկտրոնային համակարգերում...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ալեքսանդր Դուգին. Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին
Ռուս փիլիսոփա, իշխանամետ հայացքներով քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին և այդ համատեքստում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայաստանի դպրոցներից մեկում երեխային ծեծի ենթարկած դասվարն ազատվել է աշխատանքից
ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար ահազանգեր է ստանում ուսումնական հաստատություններում
Աղբյուր` Panorama.am
18:00
«Կոչ ենք անում բոլորին միանալ մեր պայքարին՝ պահանջելու, «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»»
«Գոյ» թատրոնի դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը կոչ է անում բացել «Գոյ» թատրոնի դեռները, որոնք արդեն փակ է ութ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դատարանում պարտվել է Tert.am-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանը դատավոր Լիլիթ Սաղոյանի գլխավորությամբ մերժել է «Զանգեզուրի...
Աղբյուր` Panorama.am
17:50
GRECO-ն վաղ կհրապարակի Հայաստանի վերաբերյալ զեկույցը
Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ GRECO-ն վաղը` դեկտեմբերի 11-ին կհրապարակի Հայաստանի վերաբերյալ զեկույց։ Այս մասին Panorama.am-ը...
Աղբյուր` Panorama.am
17:43
ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանից օգուտ Հայաստանի կբռնագանձվի 860 հազար դրամ
Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանից օգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագրավել 860.000 ՀՀ դրամ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:33
Հայաստանում արցախցու վրա, հենց իշխանությունների ձեռամբ, խարան է դրված. Մետաքսե Հակոբյան
«Ադրբեջանը երբևէ որևէ կերպ չի տարբերվել իր գործողություններում։ Սակայն 2023 թվականին, ունենալով բոլոր նպաստավոր պայմանները, նաև Հայաստանի՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դեկտեմբերի 12-ին Արմավիրում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»...
Աղբյուր` Panorama.am
17:15
ԿԸՀ. ԵՄ ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախաձեռնության ներկայացրած ստորագրությունները վավերական են
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Բարդ է ստեղծված իրավիճակում մնալ այն լեքսիկայի շրջանակներում, որը մեզ պարտադրված է. Վազգեն Սաղաթելյան
«Մեր երկրում, առհասարակ որևէ զարգացած երկրում երևի նման դեպք չի եղել, որ հաղորդումն արգելվի։ Հիմա չափազանց զգուշավոր ենք վարում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Շղթայական վթար Թուրքիայում, կան տասնյակ վիրավորներ
Թուրքիայի արևելյան մասում երեքշաբթի օրը երկու առանձին շղթայական վթարներ են տեղի ունեցել Վան-Էրջիշ մայրուղու վրա։  «Սաբահ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան
15:35 10/12/2024

Որպես քաղաքական պատճառով հետապնդվող այստեղ կարող էր լինել նաև Հովիկ Աղազարյանը. Ռուբեն Մելիքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}