Թել Ավիվի Յաֆա շրջանում հրաձգություն իրականացրած երկու անձինք սպանել են
Իսրայելի իրավապահները Թել Ավիվի Յաֆա շրջանում հրաձգություն իրականացրած երկու անձինք են սպանել։ Այս մասին հայտնում է երկրի արտաքին գործերի նախարարության ռուսալեզու Telegram ալիքը։
«Թել Ավիվում գնդացիրներով զինված երկու ահաբեկիչներ կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա։ Ահաբեկիչները ոչնչացվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ynet լրատվական պորտալի փոխանցմամբ՝ հարձակվողները կրակել են մարդկանց վրա, ովքեր իջնում էին տրամվայից Յաֆֆա շրջանի գլխավոր փողոցում։ Հարձակման հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։
Magen David Adom-ի շտապ բժշկական ծառայությունից լրագրողներին հայտնել են, որ վիրավորների մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Սակայն նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
The Times of Israel-ի փոխանցմամբ՝ հրաձգության ժամանակ առնվազն 10 մարդ է վիրավորվել։ Սակայն տուժածների թվի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի ստացվել
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելական բանակը հայտարարել է Իրանից հրթիռների արձակման մասին
- Իրանը լիովին պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Մոհամմադ Ռեզա Արեֆի
Լրահոս
Տեսանյութեր
Կասկադն աշխարհում ունիկալ կառույց է, իսկ այն, ինչ ուզում են անել, խայտառակություն է. Ճարտարապետ