Անահիտ Սիմոնյան. Որպեսզի ուրիշ տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ինքս ձեզ ամեն ինչ կպատմեմ
Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը տեղափոխվել է ապրելու ԱՄՆ-ում։ Ինսթագրամի իր էջում մանրամասնել է, որ վաճառել է Հայաստանում գտնվող իր բիզնեսներն ու որդու հետ ապրելու է այնտեղ։ Արմանն արդեն դպրոց է գնում, ընկերներներ ունի։
«Ամեն մարդու կյանք ու ճակատագիր որոշակի առումով իր ձեռքերում է։ Ես համարում եմ, որ ես եմ իմ ու իմ երեխայի նավի նավապետը, համարում եմ՝ այս պահին այսպես է ճիշտ՝ իր ապագայի մասին մտածելով, մեր ապագայի մասին մտածելով։ Որպեսզի ուրիշ տեղերից տարբեր հեքիաթներ չլսեք, ես ինքս ձեզ ամեն ինչ կպատմեմ»,-ասում է Անահիտ Սիմոնյանը։