Հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն նվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը
Իրավունք
17:00 04/10/2024
Հայաստան

Հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն նվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը

Հոկտեմբերի 3-ից ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունն անցել է ռոտացիոն սկզբունքով աշխատանքների իրականացմանը, ինչով պայմանավորված, հնարավոր է՝ առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան մաքսային անցման կետերի թողունակությունը։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ՝ նշված մաքսային անցման կետերում բնականոն աշխատանքի ապահովման ուղղությամբ։

Placeholder