Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Գլխավոր դատախազությունից ակնկալիքս զրո է, բայց հանցագործության մասին հաղորդումներ անհրաժեշտ է ներկայացնել»,- գլխավոր դատախազության դիմաց «Սրբազան պայքար» շարժման ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, որ ակնկալիքները զրո են այն մարդկանցից, կառույցից, որոնք վեց տարի տեսել են պետական դավաճանությունների, հակապետական գործողությունների իրական դեմքն ու այս պահին կզարթնեն, կհասկանան, որ դավաճանության մաս են կազմում։
«Բայց դա չի նշանկում, որ բոլոր գործիքները, այդ թվում դատական հայցերը, անհրաժեշտ չէ օգտագործել։ Դրանք շատ կարևոր են, քանի որ երբ իշխանության գան հայրենասերները, այս բոլոր գործերը կազմելու են այն հատորները, որոնցով երկար ժամանակ ազատազրկման վայրերում են անցկացնելու Փաշինյանն ու իր խմբակը»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ հաղորդումների, գործողությունների հետևանքներին կարող են որոշ ժամանակ անց ականատես լինել։
«Հանցագործությունններ են տեղի ունեցել, դրա վերաբերյալ ներկայացվել է հաղորդում։ Գնդակը դատախազության դաշտում է»,-ասաց Հայկ Մամիջանյանը։