Ժրաջան ԱԱԾ
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի արարքների համար կարող են էլ ոչ նախաքննություն անել, ոչ դատավարություն։ ԱԱԾ այսօրվա գործողություններից հետո ուսուցչին միանգամից դատավճիռ է հասնում։ Որովհետև եթե ԱԱԾ-ն ուսուցչին «գործի վրա» չէր բռնել, ապա հիմնովին խախտված է անմեղության կանխավարկածը։ Ավելին՝ եթե հանկարծ պարզվի, որ ուսուցիչը չի կատարել իրեն մեղսագրվող արարքները,... արդեն ուշ է։
Դե գնա բոլորին հատ-հատ ապացուցի...։
ժաննա Անդեասյանը, ամենայն հավանականությամբ, այս դպրոցի «դուշերի» վիճակն էլ չի ստուգել։ ԿԳ ՍՄ-ն էլ մի թեթև եվրոպական մտահոգություն է արտահայտել, հորդորել, որ ԱԱԾ-ն ու նման կառույցները մյուս անգամ նկատի ունենան երեխաների հոգեվիճակը։ Ու որ իրենք, իհարկե, պատրաստ են համագործակցության։ Այսքան բան։
Ինչ համագործակցության մասին է խոսքը, եթե ԱԱԾ-ն բանի տեղ չի դրել ոչ միայն խառը քաղաքական ընտանիքներից դպրոց եկած երեխաների իրավունքները, այլև իրեն ղեկավարող ու ուղղորդող իշխանության ևս մի կառույցի՝ ԿԳ ՍՄ-ին։
Չեմ ասի, որ վերջին աստիճանի անբարո արարք առաջ չի եղել, բայց երեխաների նկատմամբ ԿԳ ՍՄ այլաբարո վերաբերմունքը և դաստիարակության, և ուսուցման ոլորտներում անպայման պիտի բերեր տմարդների, մեղմ ասած, ոչ զսպվածությանը։
Վարակի պես։
Ցավով պիտի կանխատեսեմ, որ հանրութունը ԱԱԾ-ի նման վերաբերմունքի ու ժրաջանության պատճառները գտնելու համար պիտի փնտրի ու գտնի, կամ կասկածի շատ երեխաների՝ տալով նրանց անունները, տարածելով բամբասանքներ, հնարավոր վարկածներ։
Այնպես որ՝ երեխաների այսօրվա վախը դեռ սկիզբն է այս դպրոցին ու դպրոցից սպասվող դեպքերի։
Ա.Ո.
Հարակից հրապարակումներ`
- Կրթական հաստատություն, երեխաների ներկայությամբ նման գործողությունը հավասարազոր է նույն այլանդակությանը. Գեղամ Մանուկյան
- Դավիթ Թումասյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ձերբակալումը տրավմատիկ է
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածից հետո Պաշտպանը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից
- Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածից հետո ԿԳՄՍՆ-ն դիմել է ԱԱԾ՝ պարզաբանում ստանալու նպատակով
- Ռուբեն Մելիքյան. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում Էրեխեքը խուճապի մեջ սկսել են փախնել-պախկվել
- ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչի ձերբակալումից
- ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան