Հայաստան-Թուրքիա  հարաբերությունների կարգավորման հարցում կա մեկ մեծ խոչընդոտ. Ռուբինյան
Քաղաքական
14:08 12/10/2024
Հայաստան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում կա մեկ մեծ խոչընդոտ. Ռուբինյան

«Շատ կարևոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը մնա երկու պետությունների միջև»,- ՔՊ ժողովրդավարության դպրոցում «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում ելույթի ժամանակ ասաց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նշեց, որ  Թուրքիայում կա սխալ ընկալում, որ հայկական սփյուռքը  կամ հայկական սփյուռքի դիրքորոշումը  եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին:

«Դա այդպես չէ: Ապացուցվել  է բազմիցս, որ դա այդպես չէ: Այդպես չի եղել 2010-ականների սկզբին։ Ես ասել  եմ, որ մենք վաղը պատարստ ենք բացել սահմանները։

Խոսվում է խոչընդոտների մասին։ Կա մեկ մեծ խոչընդոտ՝ դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Եթե վաղը որոշում կայացվի, վաղն էլ սահմանները կբացվեն»,-ասաց նա։

Placeholder
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում կա մեկ մեծ խոչընդոտ. Ռուբինյան