Մշակույթ 19:23 14/10/2024 Հայաստան

Պատմության կեղծարարությունը Դադիվանքի և Գանձասարի շուրջ․ Monument Watch

Monument Watch-ն ահազանգում է․

Պատմության կեղծարար Րիզվան Հուսեյնովը վերջերս այցելել է օկուպացված Արցախ և տեսանյութերի շարք նկարահանել Գանձասարի, Դադիվանքի և Ամարասի վանական համալիրներում (https://www.youtube.com/watch?v=UepIvPZPP10, https://www.youtube.com/watch?v=vq_FGVt-PC0): Հուսեյնովի կողմից հնչեցվել է ադրբեջանական քարոզչական հիմնական թեզը, ըստ որի՝ հայերը իբր աղճատել են այդ վանքերի պատմական տեսքը, հայացրել դրանք, վերափոխել: Այս թեզն, իհարկե, նոր չէ և հնչեցվում է վերջին չորս տարիներին և անընդհատ կրկնվում է ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցերում: 2024 թվականի սեպտեմբերին Հուսեյնովը որպես թիրախ էր ընտրել Արցախի առավել հայտնի երեք վանքերը՝ ցուցադրելով «հայերի պատճառած վնասները»: Փաստորեն, մենք տեսնում ենք քարոզչական բնույթ ունեցող թեզի տեղայնացումը, տեղադրումը բուն հուշարձանի վրա, որտեղ ամեն մի դետալ դիտարկվում է հենց այս թեզի շրջանակում:

Պատահական չէ Արցախի երեք առավել հայտնի ու հռչակավոր վանքերի ընտրությունը: Ադրբեջանական կողմի թիրախում այս վանքերը և հատկապես Գանձասարը և Ամարասը հայտնվեցին 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախն ամբողջությամբ օկուպացվեց և վերոհիշյալ Րիզվան Հուսեյնովը հատուկ անդրադարձ կատարեց այս հուշարձաններին (տես՝ Գանձասարի բռնայուրացումն սկսված է):

Այս տեսանյութերից կարող ենք փաստել, որ Գանձասարի և Ամարասի վանական համալիրների տարածքը փակ է այցելությունների համար, մուտքերը կնքված են ու կողպած: Ակնառու է, որ ադրբեջանական կողմը հատուկ տեղ է տալիս այս վանքերին իրենց քարոզչության մեջ, բայց թույլ չի տալիս իր քաղաքացիներին այցելել դրանք:

Այժմ անդրադառանք Հուսեյնովի կողմից Գանձասարի և Դադիվանքի տարածքում հնչեցված առանձին մտքերին: Գանձասարի վանքում (https://www.youtube.com/watch?v=UepIvPZPP10 ) Հույսենովը նշում է, որ եկեղեցու պատերին արտաքուստ գտնվող արձանագրություններն իբր ավելացվել են հայերի կողմից և այդ կեղծարարությունը կատարվել է վերջին հարյուր տարում: Նշենք, որ Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու և գավթի արտաքին ճակատներին կան նվիրատվական բնույթի տասնյակ արձանագրություններ, որոնք հսկայական ինֆորմացիա են պարունակում միջնադարյան Արցախի քաղաքական, հոգևոր, տնտեսական իրողությունների մասին և դրանց կեղծ անվանելն ուղղակի ոտնձգություն է երկրամասի իրական պատմությանը: Խոսելով եկեղեցու արտաքին պատերի մասին՝ նշվում է, որ պատի շարվածքում եղած կարմիրին հարող երեսպատման քարերը նոր են և բերվել են Հայաստանից և մասնավորապես Էջմիածնից և վկայում են եկեղեցու հայկականացման փորձերի մասին: Ըստ Հուսեյնովի՝ միակ անվնաս արձանագրությունը եկեղեցու ներսում գտնվող շինարարական արձանագրությունն է, որի վերծանության ֆանտաստիկ տարբերակը տալիս է Հուսեյնովը: Ըստ այդմ տեսնում ենք, որ վանքը կառուցել է Խաչենի թյուրք կառավարիչ Հասան-Ջալալը, որն «ընդունել էր հայկական միաբնակություն»: Խոսվում է Հասան-Ջալալի կանանց մասին և որ իբր արձանագրության մեջ հիշատակվում է աղվանից ժողովուրդը, աղվանից եկեղեցու առաջնորդը և ոմն Կոչու բեյ: Քարոզչական բնույթ կրող այս կեղծիքները աչքի են ընկնում իրենց մեծագույն հիմարությամբ: Գանձասարի վանքը Արցախի առավել հետազոտված հուշարձաններից է, կան վանքի բազմաթիվ լուսանկարներ, այդ թվում և 19-րդ դարում արված, որտեղ երևում են եկեղեցու անվնաս պատերը, արձանագրությունները: Լավ կլիներ, որ Հուսեյնովը այս ամենին ծանոթանար: Գանձասարի վանքի արձանագրությունները հրատարակվել են բազմիցս, այդ թվում և խորհրդային տարիներին, երբ տարածքում առանց խորհրդային Ադրբեջանի պաշտոնական թույլտվության հետազոտական աշխատանքներ չէին կարող իրականացվել: Վանքի մասին առկա է մեծածավալ օտարալեզու գրականություն, վանքին բազմիցս անդրադարձել են օտար հեղինակները: Եկեղեցու կառուցման արձանագրությունը ևս անեղծ իր տեղում է, բազմիցս հրատարակված և փոփոխելով այն ներկայացնելը ուղղակի հիմարություն է: Այլ կերպ նման մտքի արգասիքները անվանել անհնար է: Լավ կլիներ նաև , որ Հուսեյնովը կողմնորոշվեր, թե ի վերջո ով է Հասան-Ջալալը և նշեր, թե կառուցման արձանագրությունը ինչ լեզվով է գրված: Տարակուսելի է, որ մի դեպքում հայերեն ընդարձակ արձանագրությունը համարվում է պատմական, իսկ նրա կողքին գտնվողները՝ կեղծ: Հուսեյնովին նաև խորհուրդ կտայինք առավել լավ ծանոթանալ Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությանը: Տեղադրում ենք Գանձասարի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ կարելի է գտնել վանքի մասին բազմաթիվ հոդվածների և գրքերի հղումներ: Լավ կլիներ, որ սա հենց Հուսեյնովը կարդար (Գանձասարի վանքը. ընդհանուր տեղեկություններ, Գանձասարի սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու քանդակային հորինվածքները,  Գանձասարի գավիթը և աշխարհիկ շինությունները,  Գանձասարի խաչքարերն ու տապանաքարերը):

Հաջորդ հուշարձանը, որտեղ իր մտքերով փայլատակում է Հուսեյնովը՝ Դադիվանքն է (https://www.youtube.com/watch?v=vq_FGVt-PC0): Մասնավորապես՝ կեղծարարարի թիրախում է հայտնվել է Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ կառուցել է տվել 1214 թվականին Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը: Հուսեյնովը կեղծ է համարում եկեղեցու հարավային ճակատին փորագրված ընդարձակ շինարարական արձանագրությունը, կտիտորական բարձրաքանդակները և բազմագույն շարվածքը, որն ըստ կեղծարարի՝ արվել է վերջին տասնամյակում Էջմիածնից բերված քարերով: Նկատելի է, որ եթե Արցախի բազմաթիվ հուշարձանների ‹‹հայկականացման, կեղծման›› թեզերի տակ խոսվում է ընդհանրական ‹‹հայկական կողմի, հայերի›› մեղավորության մասին, ապա Գանձասարի, Դադիվանքի ու Ամարասի պարագայում ադրբեջանական կողմը մեղադրում է ուղիղ պաշտոնական Էջմիածնին և ըստ դրա՝ Հայ Առաքելական եկեղեցուն, ինչը այլ հուշարձանների պարագայում գրեթե չի նկատվում:

Ակնառու է, որ Հուսեյնովը չի տիրապետում երկրամասի ճարտարապետական դպրոցին, քանի որ կոպտատաշ քարերով ու առանց երեսպատման կառուցված գավիթը կարծում է, որ միտումնավոր չի վերականգնվել, ուստի դրա համար այդպիսի տեսք ունի: Հուսեյնովը չի հասկանում գավթի և եկեղեցու տարբերությունը, քանի որ գավիթը ներկայացնում է որպես եկեղեցի: Չգիտես ինչու որպես վանքի առավել հին կառույցներ են ներկայացվում վանքի աշխարհիկ՝ տնտեսական, օժանդակ կառույցները, որոնց ինչ լինելուց տեղյակ չէ կեղծարարը:

Սակայն Րիզվան Հուսեյնովի մտքի գոհարներից է այն, որ վանքի կառուցումը կապվում է Հասան-Ջալալ իշխանի հետ, մյուս մտքի գոհարը վերաբերում է Կաթողիկե եկեղեցու որմնանկարներին, որոնք հայտարարվում են վաղմիջնադարյան, չնայած նրան, որ եկեղեցին, որտեղ գտնվում են որմնանկարները Հուսեյնովը թվագրում է 13-րդ դարով:

Դադիվանքում Հուսեյնովն ալբանական եկեղեցին ներկայացնում է որպես երկաբնակ:

Դադիվանքի պահպանության մասին խոսելիս Հուսեյնովին լավ կլիներ հիշեցնել, որ խորհրդային տարիներին վանքը անմխիթար և կիսաքանդ վիճակում էր հենց խորհրդային Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով: Դա են վկայում վանքի՝ խորհրդային տարիներին արված լոսանկարներ: Հիշեցնենք նաև Հուսեյնովին, որ վանքի արձանագրությունները հետազոտվել են խորհրդային տարիներին, ինչը չէր կարող իրականացվել առանց խորհրդային Ադրբեջանի իշխանությունների թույլտվության, այն էլ՝ Քարվաճառի շրջանում, որը հայաթափված էր և վերաբնակեցված էր քրդերով և ադրբեջանցիներով, ովքեր կենտրոնական և մարզային իշխանությունների թողտվությամբ քանդել են շրջաի հուշարձանների զգալի մասը և կործանման եզրին հասցնել Դադիվանքը:

Տեղադրում ենք Դադիվանքի մասին մեր թիմի հոդվածները, որտեղ վանական համալիրին մանրամասն անդրադարձ է արվում: Այս թեմայով տես՝ Դադիվանքի համալիրը. ընդհանուր տեղեկություններ,  Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին,  Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին և հարակից կառույցները , Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին, զանգակատունը, խաչքարերը և մատուռները, Դադիվանքի աշխարհիկ հուշարձանախումբը։

Մեր արձագանքը

Հայկական պատմական եկեղեցիների՝ Դադիվանքի և Գանձասարի աղվանացումը, հայկականության ժխտումը՝ ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված իսկության սկզբունքի ոտնահարում է, պատմության և ինքնության ոչնչացման գործընթացի մաս: Մշակութային ժառանգության իսկության պահպանության կարևորության մասին նշված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթում (https://www.icomos.org/charters/nara-e.pdf)։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։Սույն թվականի սեպտեմբերի 2-ին ընդունված՝ Ցեղասպանության գիտնականների ընդունած բանաձևի համաձայն Ադրբեջանը պետք է  կատարի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններն ու վճիռները՝ ներառայալ հայկական մշակութային արժեքները ոչնչացումից ու պղծումից զերծ պահելու,  ինչպես նաև միջազգային իրավունքի այլ պարտավորությունները( IAGS Resolution on Nagorno-Karabakh, 6 genocidescholars.org/wp-content/uploads/2024/09/IAGS-Resolution-on-Nagorno-Karabakh.pdf?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR3jruxe_4TX6D8cRs4CEODxt4mQlPfTyk0PVYLQlyAWKCTN_TSSm0mPDpc_aem_7mqrXY0pJCklMbMcmSi8Jg)։

«Զինված բախում ների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները:

Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» ((Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4): Եկեղեցիների գործառույթի փոփոխությունը ոտնահարում է կրոնական համոզմունքներն ու ծիսակատարություններն իրենց իրական բնույթով պահպանելու և իրականացնելու հայ հանրույթի մշակութային ֆունդամենտալ իրավունքը, որը սահմանված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}