Նիկոլի և իրեն ընտրածների ստոկհոլմյան սինդրոմը
Ովքեր են... տառապում դրանով ու ինչու։ Ըստ որակման՝ սինդրոմը ի հայտ է գալիս պատանդի մոտ՝ իր ագրեսորի նկատմամբ։ Այս սինդրոմը հատուկ է թույլերին. Ընկնելով մեկի ազդեցության տակ կախվածության մեջ են ընկնում նրանից, նրան համարում են ուժեղ, իսկ իրենք իրենց՝ ոչ թե ուժեղի գերի, այլ՝ ուժեղ ընտրող։ Թուլակամությունը թույլ չի տալիս նրանց վերագնահատել իրենց անազատ կախվածությունը, իսկ ինքնապաշտպանական ենթագիտացությունը թույլ է տալիս ինքն իրեն խաբել՝ վերագրելով իրեն պատանդ պահողին մարդկային բարձր արժանիքներ։
Այսպիսով Նիկոլը դարձավ իրեն ընտրողների համար փրկիչ, իսկ ալիևը նիկոլի համար՝ կիրթ մարդ։
Ըստ որակումներից մեկի՝ թույլերի հոգեբանական պաշտպանության մեխանիզմը հիմնավորված է հույսի վրա, որ ենթարկվելու դեպքում ուժեղը ներողամտություն կդրսևորի։
Ամենայն հավանականությամբ՝ սա պատճառներից մեկն է, թե ինչու Փաշինյանը ամեն ալիև-էրդողան հանդիպման ժամանակ աշխատում է զվարճացնել ու ուրախացնել նրանց, իսկ մեր Հայրենիքից նվիրելով՝ գոհունակություն է ակնկալում նրանցից իր նկատմամբ։ Թույլ մարդ, անկամ մարդիկ՝ լավ գնահատական երազող, իրենց իրենց գերի պահողի հետ որպես հարցեր լուծող երևակայող, որ ունեն բուժման կարիք՝ հոգեբուժական կամ հոգեբանական միջամտություն։ Ասվում է, որ ընտանիքի ազդեցությունն էլ կարող է օգնել։
Բայց ոնց նայում ենք՝ նիկոլ ու ալիև ընտրողների ընտանիքներում այդ հարցում լրիվ համերաշխաություն է, կամ էլ եթե հանկարծ կա մեկը, որ ազատ է, մտածում է՝ այ մարդ, սրանց հետ գլուխ չդնեմ...
Չգիտեմ՝ կստացվի՞ մինչ ընտրությունները բուժվել ալիև-նիկոլի նկատմամբ ստոկհոլմյան սինդրոմից։ Թե՞ ուղղակի ամբողջ Հայաստանը կմտցնեն այս հիվանդությունը նկարագրող շարքի մեջ՝ որպես ամենամեծ օրինակ։
Անահիտ Ոսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ու Ալիևի ջերմ զրույցը չի վրիպել ԶԼՄ-ների աչքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Պարտվողականությունը Փաշինյանի, ՊՆ, ԱԳՆ, ՄԻՊ՝ երեկվա լեզվատրամաբանությունում
- Արցախի ԱԳՆ. Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան